Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել
 |armtimes.com|

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել |armtimes.com|

armtimes.com: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի»: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Իհարկե, գոհ չենք պատվաստման այն ցուցանիշներից, ինչ ունենք այս պահին, և ամեն ինչ անում ենք, որպեսզի տեմպն ավելանա։ Պատվաստվողներից որևէ մեկի մոտ բարդություններ, անցանկալի հետևանք չի առաջացել»,–ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով, Հայաստանում այս պահին կա երեք տեսակի պատվաստանյութ` «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը: Ավանեսյանը նշեց՝ առաջին օղակի աշխատողները պարբերաբար կապ են հաստատում պատվաստվողների հետ և նրանց առողջական վիճակի մասին տեղեկանում: Ինչպես նաև հավելեց՝ այսօրվանից գործում են շարժական կետեր` Հյուսիսային պողոտայում և մոլերում, և ցանկացողները կարող են նաև այնտեղ պատվաստվել։
19:22 - 05 մայիսի,2021
Մենք գոհ չենք պատվաստման այս պահի ցուցանիշներից և ջանքեր ենք գործադրում տեմպն ավելացնելու ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Մենք գոհ չենք պատվաստման այս պահի ցուցանիշներից և ջանքեր ենք գործադրում տեմպն ավելացնելու ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ քանի քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կողմնակի ազդեցության դեպքեր ունե՞նք։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ երեկվա դրությամբ 5800–ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, պատվաստման գործընթացը սահուն կերպով ընթանում է։ «Իհարկե, մենք գոհ չենք այն ցուցանիշներից, ինչ այս պահին գրանցում ենք և ամեն ջանք թափում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը արագ կերպով բարձրանան»,–ասաց նա։ Նա նշեց, որ պատվաստված մոտ վեց հազար քաղաքացիներից որևէ մեկի մոտ լուրջ որևէ հետևանք չի արձանագրվել։ «Ինչը ցույց են տալիս, որ պատվաստումներն այն կարևոր միջոցառումն են, դարմանն են, որը պետք է օգնի վերջն դնելու համավարակին և վերադառնալու բնականոն կյանքին»,–ասաց նա և նշեց, որ պատվաստումներն անվճար են, բաց են, և բացի պոլիկլինկաներից, գործում են շարժական կետեր։ Նա նշեց, որ երրորդ ալիքում ունեցանք հղիների շրջանում հիվանդության աճ։  
18:09 - 05 մայիսի,2021
Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան |1lurer.am|

Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով:  Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը:  Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել: «Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք»,- ընդգծեց Ավանեսյանը:  Նա տեղեկացրեց, որ չինական պատվաստանյութը, որը կներմուծվի Հայաստան, նույնպես նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նախարարի պաշտոնակատարը կրկին վստահեցրեց՝ պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից:
11:53 - 29 ապրիլի,2021
Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում և մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում։ Այսինքն բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով և ըստ էության մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունը ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է՝ խոսքը կորոնավիրոսից  պատվաստման գործընթացի մասին է: Այսօր կառավարության նիստի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս նշեց, որ պատերազմի և հետպատերազմյան իրադրության պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել այս խնդրին, բայց  հիմա ունենք պատվաստվամ մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, երբ այդ պոտենցյալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի առողջապահական և՛ տնտեսական ռիսկեր է առաջացնում։  «Ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն  գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսի դեմ։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում, որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով և ես կուզեի, որ Դուք ՝ Տիկին Ավանեսյան ներկայացնեք, թե ինչ հնարավորություններ ունենք կորոնավիրոսից պաշտպանվելու համար և այս պահի դրությամբ ինչպես ենք այն իրականացրել»,- ասաց Փաշինյանը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք,այս պահին հիվանդության ակտիվ փուլում են 13257 վարակաված քաղաքացիներ, որից 2000-ից ավելին գտնվում են հիվանդանոցներում, երեկ գրանցվել է 16 մահ և մահվան դեպքերի թիվը հատել են 4000-ի սահմանը։  «Ինչպես դուք նշեցիք, վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ երկրագնդին պատեց այս համավարակը, բոլորի հույսն էր նաև պատվաստումները, որ գիտական, կառավարչական, ֆինանսական միջոցների կոնսոլիդացիան թույլ կտա ստեղծելու պատվաստանյութ, որը հնարավորություն կտա կոտրել վարակի տարածելիության շղթան և վերադառնալ բնականոն կյանքի։ Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ Արդեն մի քանի օր է պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու և մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում ամբուլատորինաներում սպասարկման կարգի մեջ, որպեսզի հեշտացնենք դիմելու ձևերը»,- հավելեց նախարարը։ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ անկախ կցագրված վայրից, քաղաքացիները կարող են հերթագրվել իրենց ցանկացած պոլիկլինիկայում և ստանալ պատվաստանյութ, իսկ հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը։ «Պատվաստումների գործընթացը ունի առաջնահերթ՝ առողջապահական նշանակություն և պատվաստումը միակ միջոցն  է, որը օգենլու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու։ Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է»,- եզրափակեց Առողջապահության նախարարը։
10:34 - 29 ապրիլի,2021
Մենք մյուս շաբաթ ձեռք ենք բերելու 50 հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, որը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար․ Առողջապահության նախարար |tert.am|

Մենք մյուս շաբաթ ձեռք ենք բերելու 50 հազար դեղաչափ չինական պատվաստանյութ, որը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր քաղաքացիների համար․ Առողջապահության նախարար |tert.am|

tert.am: Մենք սեփական օրինակով ուզում էինք ցույց տալ, որ պատվաստումները կարևոր կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսը և վերադառնալ բնականոն կյանքի: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նախարարը նշեց՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ևս պատրաստվել է «AstraZeneka» պատվաստանյութով: «Պատվաստումների գործընթացը այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկն է և պատվաստման տեմպերը էականորեն ազդելու են տարբեր երկրներում ներքին կարգավորումների, տուրիզմի և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա և միանշանակ քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել և խրախուսել, որպեսզի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,- նշեց Տիգրան Ավինյանը: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ հատուկ են ընտրել «AstraZeneka»-ն, քանի որ տվյալ պատվաստանյութի մասին շատ է ապատեղեկատվությունը: «Որքանով ինձ է հայտնի մոտավոր 200 միլիոն դեպքից ընդամենը վատթար դեպքեր եղել են ընդամենը մի քանի տասնյակ»,- ասաց Ավինյանը:
17:13 - 28 ապրիլի,2021
Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը.  միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում: Այս մասին վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:   -Տիկին նախարար, Ձեր վերջին ասուլիսում նշել էիք Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի մասին, խմբաքանակը ե՞րբ կգա Հայաստան, ի՞նչքան դեղաչափ: Այս պատվաստանյութով պատվաստման համար ի՞նչ տարիքային շեմ է ընտրվելու, ունե՞ք մշակած քաղաքականություն: Խոսել էինք նաև ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության մասին, այն ե՞րբ կստանանք:  -Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Իսկ Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները: -Ազգային ժողովում հնարավոր էիք համարել, որ 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը, ինչո՞ւ 20 տոկոս, քանի որ այդ չափով պատվաստանյութ կկարողանաք ձեռք բերե՞լ, թե՞ կարծում եք, որ պատվաստվելու ցանկություն հայտնողներն այդքան մեծ չեն լինի:  -Բոլոր երկրներն էլ ընտրում են առաջնահերթություններ և իրենց համար դնում են ռիսկի խմբի ամբողջ պատվաստման նշաձողը, բայց միանշանակ կախված է նաև դիմելիությունից, պատվաստանյութի հասանելիությունից, որովհետև մենք չենք կարող ասել, թե այլ երկրներում ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը, օրինակ` Հնդկաստանում այս պահին իսկապես շատ լուրջ իրավիճակ է: Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար:  -Տիկին նախարար, AstraZeneca-ի օգտագործման ժամկետը մայիսի վերջին լրանում է: Կհասցնե՞նք մինչև ժամկետի ավարտը սպառել արդեն ձեռք բերված խմբաքանակը, եթե ոչ, ապա ի՞նչ պետք է արվի այդ պատվաստանյութերի հետ, նոր ժամկետով պատվաստանյութերի հետ փոխանակման հնարավորություն կա՞: -Բոլոր պատվաստանյութերն էլ ունեն բավական կարճ օգտագործման ժամկետ, գրեթե բոլորինն էլ մինչև 6 ամիս է: Արտադրությունից սկսած մինչև հասնում է վերջնական սպառողին, 1-3 ամիսն այն բավարար ժամկետն է, որի համար այս պահին երկրները կարողանում են պատվաստանյութ ձեռք բերել: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ համակարգն ամբողջովին պատրաստ լինի պատվաստման գործընթացն իրականացնելու: Մենք տանում ենք նաև տեղեկատվական արշավներ, փորձում ենք ամեն կերպ հասարակությանը ներկայացնել պատվաստումների դրական արդյունքների կարևորությունը և որ պատվաստանյութն իսկապես կյանք փրկող միջոց է: Մեծ հույս ունենք, և զգում ենք, որ քաղաքացիների ակտիվության տեմպն ավելանում է: Ճիշտ է, բավարար չափով չէ, ինչ մենք ակնկալում էինք, կցանկանայինք, որովհետև, ցավոք, շատ մեծ հակաքարոզչություն է վարվում և փորձ է արվում կորոնավիրուսի, պատվաստումների, բժշկական օգնության հարցը տանել քաղաքական դաշտ, ինչը ճիշտ չէ: Սակայն նշեմ, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ:  Նոր խմբաքանակի հետ փոխանակելու հնարավորություն չունենք: Եվ այս պարագայում որևէ կանխատեսում անելն ուղղակի անհնար է: Ազգային իմունիզացիայի ծրագրով, երբ անում ենք երեխաների պատվաստում, պատվաստանյութերի գնման գործընթացների համար կարողանում ենք հստակ պլանավորում իրականացնել, թե ինչքան են սպառելու տարվա ընթացքում: Դա վերաբերում է նաև գրիպի պատվաստանյութին, քանի որ տարիների ընթացքում արդեն իսկ կիրառված որոշակի փորձ, տեղեկատվություն կա: Բայց այս պարագայում որևէ ձևով գնման պլանավորում իրականացնելը գրեթե անհնար է: Մենք ունենք նշաձող, և որպես լիազոր մարմին՝ հանձնառություն ենք վերցրել հնարավորինս, մաքսիմալ քաղաքացիների ապահովել պատվաստանյութով, բայց նաև դա կամավոր բնույթ կրող գործընթաց է: - AstraZeneca-ի առկա խմբաքանակի ժամկետի ավարտից հետո, սակայն, ձեռք կբերե՞նք այս պատվաստանյութի ևս մեկ նոր խմբաքանակ:  -Սա առաջին դեղաչափն է, և միանշանակ, այն անձինք, որոնք պատվաստվում են, պետք է ստանան նաև երկրորդ դեղաչափը: Եվ պետք է ստանանք նաև երկրորդ դեղաչափը, որպեսզի ապահովենք գործընթացը: Շարունակությունը՝ armenpress.am–ում։
10:00 - 27 ապրիլի,2021
Դեռ վաղ է գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել. Ավանեսյան |1lurer.am|

Դեռ վաղ է գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետության թեմային: «Ճիշտ է՝ վաղ է դեռ գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել, կամ կա արդյոք երկիր, որ հաջողել է, կամ ինչ է նշանակում ընդհանրապես հաջողել կամ տապալել: Բայց կարող եմ մի բան ասել՝ այս ճգնաժամային տարում, երբ տարեսկզբին բոլորին անհայտ մի նոր վարակ համակեց գրեթե բոլոր երկրները և, ունենալով բազում հարցեր ու գրեթե չունենալով պատասխաններ, ՀՀ Կառավարությունը, դրսևորելով հավասարակշռված, օպերատիվ գործելու, արագ արձագանքելու քաղաքականությունը, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հնարավորինս զսպելու վարակի տարածումը մեր երկրում»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը նաև մեկնաբանեց, թե ինչու է գնահատականներում շեշտում «հավասարակշռված» բառը: «Այո՛, շատ սահմանափակումներ, որ կիրառվեցին, միանշանակ որոշակի տնտեսական հետևանքներ պետք է թողնեին: Բայց պետք է հասկանանք, որ մարդու կյանքը, առողջությունը շատ ավելի թանկ են, և մենք փորձել ենք մի կողմից անել ամեն ինչ, որ պաշտպանենք մեր քաղաքացիներին հիվանդանալուց, ծանր ընթացք ունենալուց, առողջությանը շատ մեծ վնաս հասցնելուց և մահվանից, մյուս կողմից, իհարկե, հասկանալով, որ դրանք կարող են տնտեսական հետևանքներ ունենալ»,- նշեց նա: Ավանեսյանը նաև մատնանշեց, որ երկրները, որոնք փորձեցին խուսափել սահմանափակումներից, շատ ողբերգական նկարագիր ունեն: «Կառավարությունը՝ հասկանալով, որ երկարաժամկետ և անընդհատ սահմանափակումները չեն կարող տեղ գտնել, օպերատիվ կերպով, մոբիլիզացնելով առողջապահական համակարգը, պատրաստելով մեծաքանակ պացիենտների հնարավոր դիմելիությանը, զերծ մնաց երկարատև, խիստ սահմանափակումներ կիրառելուց»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ներդրվեցին բոլոր անհրաժեշտ սանիտարահամաճարակային կանոնները,որ մի կողմից ապահովում են տնտեսական գործունեության հնարավորությունը, մյուս կողմից՝ փորձում պաշտպանել քաղաքացիներին: Նախարարը նշեց, որ ՀՀ-ում առկա են պատվաստանյութեր, որոնք կարևոր, վերջնական դեր կխաղան հիվանդության հաղթահարման գործընթացում: Ավանեսյանը նաև շեշտեց Կառավարության գործունեության թափանցիկ գործելաոճը: «Կառավարությունը, իրականացնելով ճգնաժամային կառավարում, ճգնաժամը փորձել է դիտարկել որպես հնարավորություն՝ ՀՀ-ում որոշակի ուղղությունների զարգացման առումով»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանում, ի տարբերություն շատ ավելի զարգացած երկրների, չեղավ մեկ օր, որ բժիշկները, հիվանդանոցները չունենան անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ: «Սա կարևոր հանգամանք է, որ մենք մեր ռեսուրսները ճիշտ մոբիլիզացնելով, ճիշտ կառավարելով, խիստ դեֆիցիտային ընթացքում կարողացանք ապահովել հիվանդանոցները դիմակներով»,- նշեց նախարարը:
13:52 - 16 ապրիլի,2021
«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան |armenpress.am|

«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» Պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է»,- ասաց Ավանեսյանը: Առողջապահության նախարարը ներկայացրեց, որ իրենց կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար:
15:52 - 15 ապրիլի,2021
ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը:   ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել ևս 150 թթվածնի խտացուցիչ սարք։   Դրանք տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակներում, որը հիմնականում կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ծրագրի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգեն սարք, 3 ուլտրաձայնային ապարատ, որոնք տրամադրվել են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։   Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 313320 պարագա, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։   «Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, պատվաստման գործընթացը»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:
18:45 - 14 ապրիլի,2021
Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ապահովել բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանի հարցին: Նախարարը նախ հիշեցրեց. «Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը: Քաղաքացիների կողմից պատվաստումային գործընթացին ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»: Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախարարը մի առիթով ասել է, որ մինչև տարեվերջ պլանավորվում է 600-700 հազար մարդ պատվաստել: «Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով ՝ մենք հնարավոր ենք համարում, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողը ապահովելու և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-ասաց Ավանեսյանը:  Նա վստահեցրեց, որ միայն մի քանի երկրներ կան, որ կարողացել են 30-40 տոկոսի պատվաստում ապահովել հիմա, երկրների մեծամասնությունը գտնվում է 1-15 տոկոսի շրջակայքում:
17:10 - 14 ապրիլի,2021
Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Պետք չէ կողմնակի ազդեցությունների հետ կապված գերագնահատել ռիսկերը, այլ պետք է ճիշտ որոշումներ կայացնել՝ գնահատելով ռիսկերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատվաստումների վերաբերյալ հարցին: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է նպատակահարմար կորոնավիրուսի աճող թվերի պարագայում ընտրություններ անցկացնել, նախարարը պատասխանեց՝ վերջին մեկ տարում այլ երկրներում ևս անցկացվել են և՛ ընտրություններ, և՛ այլ միջոցառումներ: «Որոշակի ուսումնասիրություններ ենք անում, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է  ձեռնարկենք, որպեսզի ամբողջ ընթացքը լինի ապահով, և մեր քաղաքացիները կարողանան մասնակցել»,- ասաց նախարարը: Հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք երեխաների շրջանում պատվաստումներ կատարել, նախարարը պատասխանեց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, և սա կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է պատվաստանյութերի փորձարկումները և գրանցման գործընթացում ավարտվի նաև երեխաների  մոտ կիրառելիության ընթացքը, և երբ ցուցում կլինի, որ այդ պատվաստանյութերը կիրառելի են, մենք հետագայում կդիտարկենք, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Չեմ կարող բացառել, որ երկրներ կան, որ այս պահին կիրառում են, բայց մեր երկրում այս պահին նման հարց դրված չէ»:
12:51 - 14 ապրիլի,2021