armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր:
«Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:
«Այս պահին ունենք 319 բուժառու: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: Ուրախալի է, որ ունենք որոշակի դրական դինամիկա՝ հիվանդների վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում դեպի բաժանմունքներ և մի քանի դուրսգրումներ»,-ասաց նախարարը:
Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա, 3 երեխա առողջական դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին հոկտեմբերի 5-ին դուրս է գրվել:
comment.count (0)