Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Ինչու՞ Գյումրիում առաջացավ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն. վարչապետը մանրամասներ է նշել |armtimes.com|

Ինչու՞ Գյումրիում առաջացավ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն. վարչապետը մանրամասներ է նշել |armtimes.com|

armtimes.com: «Կարծում եմ՝ Գյումրիում սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրությունների պատճառը որոշակիորեն մեծացրել է քաղաքականացման մակարդակը»: Այս մասին Գյումրիում կուսակիցների հետ տեղի գալա միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին: «Վերջին տարիներին մեզ ամենաշատն ինչի՞ համար են քննադատում, որ մենք, խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք: Ես համաձայն չեմ. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ չափով այդ գործընթացի շարունակությունն է: Ի՞նչ նկատի ունեմ. Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդ»-ը ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին: Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով դիմել էր Գյումրիի ավագանիուն, որպեսզի ավագանին այդ գույքը համայնքին վերադարձնի: Իհարկե, որոշակի պայմաններում «ՔՊ» Գյումրիի ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում կողմ քվեարկեց, բայց, ըստ էության, դա բավարար չէր. պետք է պարզվեր, որ Գյումրի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը: Բայց ամենակարևորը՝ ներդրվում է նոր ինստիտուտ հենց Գյումրիում ևամբողջ ՀՀ-ում, որն արդեն ոչ թե քաղաքական որոշումների, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է համայնքներում իրականացնի ապօրինի սեփականաշնորհված կամ ժողովրդի լեզվով ասված թալանվածը հետ վերադարձնելու գործը: Այստեղ էր, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Գյումրու ավագանու մի մասը հրաժարական տալով ցույց տվեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակագը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ»,- նշեց վարչապետը: Ըստ նրա, ավագանին իր հրաժարականով ամիսներ առաջ հռչակել է, որ հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձնելու օրակարգը սպասարկելուց, առաջիկա ընտրությունները այս համատեքստն ու ենթատեքստն ունեն:  Վարչապետի խոսքով, մինչ այդ, սակայն, շատ լավ առիթ կա արձագանքելու մեղադրանքներին, թե արդյո՞ք իրենք հետևողական են ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե՞ այնուամենայնիվ, իրենց կամքը նվազել է կամ գնացել են կոմպրոմիսների: «Ես կարող եմ միանշանակ ասել՝ ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, այլ դարձել է ինստիտուտ և այլևս ապօրինի գույքը վերադարձը կախված չէ քաղաքական կամքից»,- հավելել է վարչապետը:
19:47 - 09 մարտի, 2025
Ազատանում հիվանդատերը մոխրամանով հարվածել է Գյումրու շտապօգնության բուժակին․ նա քթի կոտրվածք է ստացել
 |aravot.am|

Ազատանում հիվանդատերը մոխրամանով հարվածել է Գյումրու շտապօգնության բուժակին․ նա քթի կոտրվածք է ստացել |aravot.am|

aravot.am: Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում, հերթական բռնության դեպքն է գրանցվել Գյումրու շտապօգնության աշխատակիցներից մեկի նկատմամբ։ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղի բնակիչներից մեկը ծեծել է բուժօգնության մեկնած բուժակ Մհեր Քոլոյանին (լուսանկարում)՝ նրան մարմնական վնասվածքներ պատճառելով։ «Գյումրու շտապ բուժօգնության կայանի» տնօրեն Կարեն Թորոսյանն Aravot.am-ին պատմեց, որ որևէ պատճառ չի եղել միջադեպի․ շտապօգնության բրիգադն առանց ուշացման, ճիշտ ժամանակին հասել է բուժօգնության Ազատանի տարեց բնակչին։ Ըստ Կարեն Թորոսյանի, բուժօգնության կարիք ունեցող տարեց տղամարդու մոտ նկատվել է գիտակցության կորուստ, բուժակը ներարկում կատարելուց հետո առաջարկել է հիվանդատիրոջը նրան արագ տեղափոխել հիվանդանոց, սակայն որդին կտրականապես դեմ է կանգնել։ Բուժակն առաջարկել է բժշկական բրիգադ կանչել։ Այդ տարբերակին ևս դեմ է կանգնել որդին, փոխարենն անակնկալ ձևով հարձակվել ու ծեծել է Մհեր Քոլոյանին, մոխրամանով հարվածել է գլխին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներին։
13:51 - 21 փետրվարի, 2025
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Նշենք, որ մինչ այս պահը ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբ․ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով նախկին ԲՀԿ-ական, ապա անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը: «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Միասյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Կոմկուս»-ի ցուցակով: «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «ՀՅԴ», ԴՕԿ կուսակցությունները ևս մասնակցության ցանկություն են հայտնել։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակենմինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։ Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։ Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
16:20 - 20 փետրվարի, 2025
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի 30-ին․ ԿԸՀ-ի պարզաբանումը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի 30-ին․ ԿԸՀ-ի պարզաբանումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն, ինչի կապակցությամբ պարզաբանում է․ ««ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:  Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,- նշված է հայտարարության մեջ։ 
12:47 - 13 փետրվարի, 2025
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ - արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. - չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ. - պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում. - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից. - բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
16:49 - 10 հունվարի, 2025
ՀՀ ՄԻՊ-ը Շիրակի մարզում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

ՀՀ ՄԻՊ-ը Շիրակի մարզում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:   Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:   Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:   Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը. «Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։   Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ: Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր:   Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:   Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
15:26 - 26 դեկտեմբերի, 2024
Արձանագրվել են մի շարք խնդիրներ. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Արձանագրվել են մի շարք խնդիրներ. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն): Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: «Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։ Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության աշխատակազմը հետևողական է խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ, երեխաները հիմնականում ներգրավված են տարբեր սպորտային և մշակութային միջոցառումներում, իրազեկված են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ հարկ է փաստել, որ այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող գրեթե բոլոր հաստատություններին, օրինակ` կապված տարածքի անբավարարության, ֆիզիկական միջավայրի` համընդհանուր դիզայնի սկզբունքներին չհամապատասխանելու և այլ հարցերի հետ։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:26 - 17 դեկտեմբերի, 2024
Կառավարությոնը վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները և նոր ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեց
 |news.am|

Կառավարությոնը վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները և նոր ընտրությունների վերաբերյալ որոշում կայացրեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց: Նշվում է, որ  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:
13:07 - 12 դեկտեմբերի, 2024
Հայտնի են Գյումրու քաղաքապետի նախնական ընտրության արդյունքները |1lurer.am|

Հայտնի են Գյումրու քաղաքապետի նախնական ընտրության արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի անունը հայտնի է․ Այսօր ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։ Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։ Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյան, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյան ու Կարեն Սարուխանյան, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյան, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյան, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյան․ գյումրեցիները ընտրություն են կատարել ինքնաառաջադրված այս 7 թեկնածուների միջև: Հիշեցնենք, հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Ասաց, որ ընտրվող պաշտոնակատարն էլ ամենայն հավանականությամբ հենց կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Թե երբ են Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվելու, հստակ ժամանակահատված չի նշվում։
09:43 - 11 դեկտեմբերի, 2024
Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը |armenpress.am|

Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար:  Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու: «Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին: Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի: Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը:
17:19 - 04 դեկտեմբերի, 2024
Ավարտվեց Գյումրիի փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը. առայժմ հայտնի է 5 մասնակցի անուն
 |azatutyun.am|

Ավարտվեց Գյումրիի փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը. առայժմ հայտնի է 5 մասնակցի անուն |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրվա փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ այսօր կեսօրին։ Այս պահին հայտնի է 5 մասնակցի անուն՝ վարչապետի տիկնոջ ազգական, Գյումրի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ՔՊ-ական 2 պատգամավորներ՝ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն ու ՔՊ համակիր Արտյոմ Թումանյանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակիցների վերջնական ցանկը վաղը կհրապարակի։ Քանի որ հայտերն էլեկտրոնային տարբերակով էին ընդունվելու, չի բացառվում, որ շրջանառվող անուններից բացի այլ մասնակիցներ էլ լինեն։ Իշխող ուժը դեռ հրապարակային չի բացատրել, թե ինչ մեխանիզմով է ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 8-10-ն անցկացնելու փրայմըրիզը, որի հաղթողը կդառնա Գյումրիի ժամանակավոր քաղաքապետը։ Մինչ այդ, մեկ այլ զուգահեռ գործընթաց է սկսվել, որ վարչապետը օրենքով իրավունք ստանա փրայմըրիզի հաղթողին նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Հիմա օրենքն արգելում է։ Իշխող ուժը պատրաստվում է փոփոխել ՏԻՄ օրենքն ու Վանաձորի օրինակով վարչապետին տալ այդ լիազորությունը։
17:21 - 02 դեկտեմբերի, 2024