news.am: Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը երկարացվեց 1 ամսով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2024 թվականի հոկտեմբերի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։
comment.count (0)