Ավարտվեց Գյումրիի փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը. առայժմ հայտնի է 5 մասնակցի անուն
 |azatutyun.am|
17:21 - 02 դեկտեմբերի, 2024

Ավարտվեց Գյումրիի փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը. առայժմ հայտնի է 5 մասնակցի անուն |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրվա փրայմըրիզին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը լրացավ այսօր կեսօրին։ Այս պահին հայտնի է 5 մասնակցի անուն՝ վարչապետի տիկնոջ ազգական, Գյումրի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ՔՊ-ական 2 պատգամավորներ՝ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն ու ՔՊ համակիր Արտյոմ Թումանյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» մասնակիցների վերջնական ցանկը վաղը կհրապարակի։

Քանի որ հայտերն էլեկտրոնային տարբերակով էին ընդունվելու, չի բացառվում, որ շրջանառվող անուններից բացի այլ մասնակիցներ էլ լինեն։

Իշխող ուժը դեռ հրապարակային չի բացատրել, թե ինչ մեխանիզմով է ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 8-10-ն անցկացնելու փրայմըրիզը, որի հաղթողը կդառնա Գյումրիի ժամանակավոր քաղաքապետը։

Մինչ այդ, մեկ այլ զուգահեռ գործընթաց է սկսվել, որ վարչապետը օրենքով իրավունք ստանա փրայմըրիզի հաղթողին նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Հիմա օրենքն արգելում է։ Իշխող ուժը պատրաստվում է փոփոխել ՏԻՄ օրենքն ու Վանաձորի օրինակով վարչապետին տալ այդ լիազորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել