Բակո Սահակյան

Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահն է։ 1997-1999 թվականներին եղել է Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։ Արդեն 1999-2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար։ 2001-2007 թթ եղել է Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարարի պաշտոնում։ 

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ․ Բակո Սահակյան

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:Ուղերձում ասված է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում:Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:
10:12 - 24 ապրիլի, 2020
Բակո Սահակյանը Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Բակո Սահակյանը Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:    
18:31 - 15 ապրիլի, 2020
Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան
 |tert.am|

Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի, արդյո՞ք Սահակյանը կմասնակցի: «Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-հավելեց Սահակյանը: Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հայտարարել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյո՞ք դա չի կարող շանտաժ համարել, Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու: «Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,-ասաց նա: Հարցին՝ ծանո՞թ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, թե ծանոթ է, և դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտության դեպքում Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հայտնում է: «Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուները իրենց տեսակետը հայտնում են: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավորինս օգտակար լինելու: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահը իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»,-նշեց Սահակյանը:
19:56 - 14 ապրիլի, 2020
Եթե անհրաժեշտություն լինի նման պատասխանատվություն կրելու, այն կրելու եմ նաև ես. Բակո Սահակյանը՝ ընտրություններից հետո կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին  |tert.am|

Եթե անհրաժեշտություն լինի նման պատասխանատվություն կրելու, այն կրելու եմ նաև ես. Բակո Սահակյանը՝ ընտրություններից հետո կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերի մասին |tert.am|

tert.am: Մենք ստեղծել ենք հնարավորություններ, որ այս ընտրությունները քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառ չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հարցին՝ հնարավոր բացասական հետևանքների դեպքում պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա՞, որ նման պայմաններում են ընտրություններն անցկացվում, Սահակյանը պատասխանեց, թե իրենց գործողությունները փաստում են այն ճշմարտությունը, որ պատասխանատվությունից չեն խուսափել և չենք էլ կարող խուսափել: «Բնականաբար, այդ պատասխանատվությունը կրում են Արցախի իշխանությունները, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաև ԱՀ նախագահը: Եթե անհրաժեշտություն լինի այդպիսի պատասխանատվություն կրելու, բնականաբար այդ պատասխանատվությունը կրելու եմ նաև ես»,-ասաց նա: Սահակյանի խոսքով՝ իրենց գործողություններն առաջին հերթին նպատակաուղղված են քաղաքացիների առողջությունն ապահովելուն, և զուգահեռ ամեն ինչ արվում է, որ տնտեսությունն անկում չապրի: Հարցին՝ ամեն դեպքում, ընտրությունները չե՞ն նպաստի վարակի տարածմանը, Սահակյանը պատասխանեց, որ ընտրություններից բացի կան տարբեր երևույթներ, որոնք պետք է նվազագույնի հասցնել: «Ընտրությունների հետ կապված` մենք հաշվի ենք առել լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումը լրացուցիչ ռիսկեր մեզ համար չառաջացնի»,-նշեց նա: Դիտարկմանը, թե արտակարգ իրավիճակի սահմանումից հետո սպասվում էր, որ մի շարք ուղղություններով պետք է սահմանափակումներ մտցվեն մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանում, բայց մյուս կողմից Արցախի իշխանություններն ու անձամբ Բակո Սահակայնն ասել է՝ ընտրություններն անցկացնել է պետք, ԱՀ նախագահն արձագանքեց. «Երկու դեպքում էլ մենք գործում ենք Սահմանադրության պահանջներին համապատասխան, և այս ընթացքում բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել տաբեր մեկնաբանութուններ տալու, և երկու օր առաջ նույնպես անդրադարձ եմ կատարել այդ խնդրին և ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը: Մենք հակասություններ չենք տեսնում, ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ և՛ այսօր, և՛ վաղը հաստատակամության շրջանակներում ապահովելու և՛ մեր երկրի զարգացումը, և՛ մեր երկրի անվտանգությունը, և՛ տնտեսության զարգացումը, և՛ մեր հասարակական հարաբերությունները»:
18:51 - 14 ապրիլի, 2020
Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:  Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
20:15 - 11 ապրիլի, 2020
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել

Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան: Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, և Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին: Անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում Նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցները ըմբռնումով են մոտենում ստեղծվող անհարմարություններին, ընդգծելով, որ վարակի տարածումը կանխող տարբեր միջոցառումները, ցավոք, մեր քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ստեղծում, որի հաղթահարման ուղղությամբ օպերատիվ շտաբը լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում: Առողջապահության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրել է անցնող շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, բուժհաստատություններում իրականացվող լրակահավորման միջոցառումների ու պահուստների ընթացիկ համալրումների մասին ամփոփ տեղեկատվություն: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները:
21:21 - 04 ապրիլի, 2020
Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։ Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։ Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։ «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
11:18 - 03 ապրիլի, 2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել: Նախագահին զեկուցվել է նոր կորոնովիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին: Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին: Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները: Նախագահը նշեց, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի:
17:22 - 02 ապրիլի, 2020
Ապրելու եմ Արցախում, հնարավորություններիս սահմանում օգտակար կլինեմ մեր հայրենիքին. Բակո Սահակյան |armenpress.am|

Ապրելու եմ Արցախում, հնարավորություններիս սահմանում օգտակար կլինեմ մեր հայրենիքին. Բակո Սահակյան |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կնոջ` Անահիտ Սահակյանի հետ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին: Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն: «Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դարձնելուն: Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունն ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- նշել է Սահակյանը: Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում: «Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ասել է նախագահը:
17:16 - 31 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։
16:38 - 28 մարտի, 2020
Արցախի Նախագահը նախագահել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված նիստը

Արցախի Նախագահը նախագահել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված նիստը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստում քննարկվել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Հանրապետության Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց՝ համապետական այդ կարեւոր իրադարձության պատշաճ մակարդակով անցկացման, ինչպես նաեւ բոլոր ընտրական տեղամասերում, ընտրական հանձնաժողովների վարչական շենքերում, ԿԸՀ մամլո կենտրոնի շենքում սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման, ընտրողների եւ ընտրություններին ներգրավվող անձանց ախտահանիչ նյութերով, անհատական դիմակներով, ձեռնոցներով, գրիչներով ապահովման ուղղությամբ: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ կարվի ամեն ինչ կանխարգելելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հնարավոր բացասական հետեւանքները եւ այս կարեւորագույն շրջանը եւս պատվով անցնելու ուղղությամբ: Նախագահն ընդգծել է, որ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի եւ քաղաքացիների բարեկեցության, ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետության ապագայի ապահովմանը: Նիստին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:34 - 27 մարտի, 2020
Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

4 օր անց Արցախի Հանրապետությունում կայանալու են նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, համավարակի ֆոնին դրանք հետաձգելու որոշում չկայացվի։ Արցախի նախագահի թեկնածուներն, ըստ էության, ընտրությունները հետաձգելու միասնական դիրքորոշում չունեն։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս տարբեր տեսակետներ են հայտնում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։ - Պարո՛ն Սահակյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արգելվել են հանրային բոլոր միջոցառումները, աշխարհի մի շարք երկրներում հայտարարված է արտակարգ դրություն․ թեեւ Արցախում վարակի հաստատված դեպք չկա, բայց ճի՞շտ եք համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը։ - Արցախում այս պահին, ինչպես նկատեցիք, կորոնովիրուսի գրանցված դեպք չկա, բայց դա դեռ չի երաշխավորում, որ առաջիկայում չի ֆիքսվի: Բայց, մի կողմ թողնելով հարցի առողջապահական-անվտանգային ասպեկտը, կուզենայի մի դրվագի վրա ձեր ուշադրությունը սեւեռել. Արցախում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, բնականաբար, հետեւում են աշխարհում տիրող իրավիճակն, լուրերին ու հետևություններ անում: Ասել կուզեմ՝ եթե անգամ ընտրությունները անցկացվեն, դրանք անկասկած մասնակցության թվի վրա ազդեցություն կունենան, քանի որ շատերը գուցեեւ սեփական անձի եւ ընտանիքի առողջությունն ու անվտանգությունը գերադասեն քաղաքացիական պարտքը կատարելուն։ Եվ երկրորդ ասպեկտը՝ նման պայաններում ընտրությունների վրա ազդեցություն են ունենում առավել կազմակերպված գործոնները, իսկ, ինչպես ցույց է տալիս մեր ոչ վաղ անցյալի քաղաքական մշակույթը, այդ կազմակերպված գործոնը կրիմինալ տարրն է լինում: Հետեւաբար, առաջիկայում Արցախում ընտրությունների անցկացումը այդ ընտրությունների վրա էական քանակական եւ որակական հետեւանքներ է ունենալու, եւ սրանից կարող ենք հետեւություն անել նաեւ, որ այդ ընտրությունները չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները։ - Այսինքն՝ հնարավոր եք համարում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացում ու ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցությո՞ւն։ - Կրիմինալ տարրերը արդեն իսկ ակտիվացած են, ինչին մենք ականատես եղանք երկու շաբաթ առաջ նախընտրական ավտոշարասյան մուտքը Մարտունի քաղաք արգելելու ակտով, ինչպես նաեւ ոստիկանության բավականին պասիվ դիրքավորմամբ: Խոսքս չի վերաբերում, իհարկե, ընտրակեղծարարությանը․ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում կազմակերպված զանգվածների ակտիվ մասնակցությունը ակնհայտորեն լուրջ եւ գործուն ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա, ինչը անխուսափելիորեն հղի կլինի հետըտրական քաղաքական անկանխատեսելի զարգացումներով: Իսկ մենք արդեն Սերժ Սարգսյանի օրինակով տեսել ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում այն, երբ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ - Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, արդյոք քարոզարշավի համար ծախսած գումարները։ - Խորքային պատճառը տիրող քաղաքական մշակույթն է: Նախ՝ թեկնածուները նախընտրական շրջանում միմյանց հետ հարաբերվելու ավանդույթներ չունեն, ամեն ինչ զրոյից պետք է սկսվի, ինչը բարդացնում է ընդհանուր համաձայնության գալու եւ որոշում կայացնելու հարցը։ Եւ երկրորդ՝ Արցախում գրեթե միշտ վերեւից ներքեւ պատրաստի որոշումներ են իջեցվել, ինչին հնազանդվել են բոլորը. դա նորմալ քաղաքական պրակտիկա է եղել, եւ հիմա բոլորը սպասում են նախագահ Բակո Սահակյանի որոշմանը, իսկ թե ինչ գերակայություններով է առաջնորդվում պարոն Սահակյանը, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: - Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ - Այստեղ սկսվում են իրական և խորքային խնդրները: ՀՀ եւ ԱՀ միջև իրավաքաղաքական հարաբերությունները լղոզված են, հստակություն չկա, կա նախկին փորձ, երբ հայաստանյան իշխանությունները ուղղակի ազդեցություն ունեին Արցախում քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա: Բայց հիմա ՀՀ կառավարող ուժը խոցելի է այդ առումով, որովհետեւ, եթե ուղիղ ազդեցության փորձ լինի, նախկինները՝ ի դեմս Սարգսյան-Քոչարյան կլանի, որ դեռեւս ամբողջ ծավալով գործում է Արցախում, մեծ հիստերիա կսկսեն, թե՝ ճնշում եւ ազդեցություն կա Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վրա։ Ի դեպ՝ թեկնածուներից մեկը մինչնախընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին՝ կարծես հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար: Եթե որեւէ նախաձեռնությամբ հանդես չգան և ընտրությունները կայանան ու հետընտրական ինչ-ինչ զարգացումներ լինեն, բնականաբար Հայաստանում կառավարող ուժին բազմաթիվ հարցեր կլինեն: Այս պահի դրությամբ փաստացի ընտրությունների անցկացման ողջ պատասխանատովությունը Բակո Սահակյանի ուսերին է, եւ մենք, ըստ էության, ֆորմալ առումով ՀՀ վարչապետից պահանջ չենք կարող ունենալ, սակայն ոչ ֆորմալ առումով հարցերը շատ եւ շատ են լինելու, քանի որ, ինչպես նշեցիք արդեն, վարչապետի կողմից Հայաստանը հռչակվել է Արցախում ընտրությունների՝ ազատ, արդար և ժողովրդավարական չափորոշիչներին համպատասխան անցկացման երաշխավորը: - Ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին։ - Բակո Սահակյանը՝ առաջնահերթ, սակայն հանրությունը ոչ անհիմն հարցեր է ունենալու նաեւ հետաձգելու կոչ չարած ուժերին ու թեկնածուներին: Վերջնարդյունքում հարցը ինչ-որ մեկին պատին գամելու մեջ չէ, այլ համընդհանուր անվտանգության, քաղաքացիների առողջության եւ, իհարկե, ընտրությունների արդար ելքի մեջ է, ու եթե որեւէ ասպեկտ այս թվարկվածներից վտանգվի, խնդիրներ են լինելու: Հայարփի Բաղդասարյան
17:08 - 27 մարտի, 2020