ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան

Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան

Հունվարի 28-ին՝ ժամը 15:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
18:07 - 28 հունվարի, 2025
ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։ Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։ Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
12:31 - 22 հունվարի, 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր», Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:37 - 21 հունվարի, 2025
Հայաստանի բազմաթիվ ճանապարհների մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանի բազմաթիվ ճանապարհների մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր», Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
09:23 - 21 հունվարի, 2025