Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում․ ՆԳՆ ՓԾ
10:30 - 07 հուլիսի, 2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում․ ՆԳՆ ՓԾ

ՀՈւլիսի 6-ին րդեհ է բռնկվել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում։

Հրդեհը մարվել է։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել են «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը», - նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել