Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում տարանցիկ օղակ դառնալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը նախ նշեց, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է, որի նպատակն է բարելավել և ամրապնդել Հայաստանի միջազգային դիրքը: «Առևտրատնտեսական կապերի խորացումը կնպաստի ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ամուր տնտեսական հիմք, որը մեր ժողովուրդներին կապահովի ավելի լավ ապագա։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում մեր երկիրը պատրաստ է դառնալ առանցքային տարանցիկ օղակ Եվրասիական միության և Իրանի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև»,- ընդգծեց Պապոյանը։  
18:42 - 30 սեպտեմբերի, 2024
Երևանում իրանական առևտրի կենտրոնը երկուստեք նպատակների իրականացման գործում կունենա շատ կարևոր դեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

Երևանում իրանական առևտրի կենտրոնը երկուստեք նպատակների իրականացման գործում կունենա շատ կարևոր դեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: Երևանում իրանական առևտրի խոշոր կենտրոնը երկուստեք նպատակների իրականացման գործում կունենա շատ կարևոր դեր, առավել ևս, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլև առևտրատնտեսական սերտ կապեր։  Այդ կարծիքը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ։  «Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն արձանագրել է կտրուկ աճ և այդ առումով նախորդ տարվա ցուցանիշը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի, բայց մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը նախ հասցնել մեկ միլիարդ դոլարի, ապա հաջորդիվ՝ երեք միլիարդ դոլարի։ Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է՝ բարեկամ ժողովրդով։ Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են միմյանց և ունեն փոխադարձ շատ ջերմ վերաբերմունք։ Այդուհանդերձ կա չօգտագործված հսկայական ներուժ՝ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Պապոյանի դիտարկմամբ՝ իրանական առևտրի կենտրոնը, որպես կարևոր հարթակ, հնարավորություն կընձեռի, որպեսզի բացահայտվեն նոր ոլորտներ և կառուցվեն նոր որակի հարաբերություններ։ «Կցանկանայինք, որպեսզի մոտ ապագայում այսպիսի առևտրի հայկական կենտրոն բացվեր Թեհրանում։ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում հայ-իրանական համագործակցությունը և իրանական տնտեսական ներկայությունը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է իրանական ընկերությունների ներգրավվածությամբ մեր երկրի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործարարներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց նախարարը։     Պապոյանը տեղեկացրեց, որ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքիի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ջանքերն ավելի ընդլայնելու համագործակցության ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախախարը ողջունեց իրանական կապիտալի մուտքը հայկական իրականություն։    
18:01 - 30 սեպտեմբերի, 2024
«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին

«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին

Անցյալ տարի «Ինֆոքոմն» անդրադարձել էր խաղողի մթերման գների անկման թեմային։ Կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազման արդյունքում ընկել էր խաղողի մթերման գինը, ինչի հետևանքով գյուղացիները սկսել էին քանդել իրենց այգիները։ Էկոնոմիկայի նախարարությունից դեռ անցյալ տարի մեզ հայտնել էին, որ խնդիրը կլուծվի  «Խաղողի տնկարկների ռեեստրը» ստեղծելուց հետո։  Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։  Ռեեստրը ստեղծելու համար Էկոնոմիկայի նախարարության «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի հետ համատեղ 2020 թվականից սկսել են «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։  Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել էր, որ ռեեստրի ստեղծման համար տվյալների 75%-ը արդեն հավաքագրված է։ «Կարծում եմ՝ 75 %–ը բավարար է, որպեսզի մենք արդեն իսկ ընթացք տանք հաջորդ փուլին։ Համակարգ ստեղծելուց հետո անընդհատ թարմացնելու ենք այն, և այդ մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք»,- ասել էր Մուրադյանը։  Ըստ Հիմնադրամի տնօրենի՝ դեռ անցյալ տարի տեղեկատվական համակարգը ստեղծող ընկերության մրցույթ էր հայտարարվել։ Միևնույն ժամանակ, պլանավորվում էր օրենսդրական փոփոխություն մտցնել, պիլոտային համակարգը գործարկել տարածաշրջաններից մեկում.։ «…եթե պիլոտը հաջող ընթանա, կարծում եմ, որ 2025 թվականից կարող ենք արդեն տարածել բոլոր տարածաշրջանների համար»,- նշել էր Մուրադյանը։ Մոտ մեկ տարի անց՝ «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե  ինչ փուլում են գտնվում ռեեստրի գործարկման աշխատանքները, և ինչ արդյունքեր է գրանցել պիլոտային տարբերակը։  Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ։ Հիմնադրամից հայտնել են նաև, որ այս տարվա մայիսից մեկնարկել է «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով գնման ընթացակարգը՝ Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ երկփուլ ընթացակարգով։  «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է ուշացել Խաղողի տնկարկների ռեեստրի գործարկումը, նշենք, որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել»,- նշված է պատասխանում։   Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
19:31 - 28 սեպտեմբերի, 2024
Ես լավ եմ գնահատում Գրիգոր Մինասյանի աշխատանքը, իմ գործընկերները կարող են դժգոհել, այդ թվում՝ ինձնից. Պապոյան
 |news.am|

Ես լավ եմ գնահատում Գրիգոր Մինասյանի աշխատանքը, իմ գործընկերները կարող են դժգոհել, այդ թվում՝ ինձնից. Պապոյան |news.am|

news.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլից  է տեղեկացել, որ ՔՊ-ականները ստորագրահավաք են անցկացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Ես լավ եմ գնահատում նրա աշխատանքը, որևէ դժգոհություն չունեմ: Ձեզ համար գուցե տարօրինակ է, բայց մեզ մոտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, արժեքների առումով խոսքի, կարծիքի ազատություն է: Մարդիկ կարող են արտահայտվել, դժգոհ լինել այդ թվում նաև ինձնից, իմ գործընկերներից, դա շատ նորմալ բան է»,- ասաց նա: Հարցին՝ ՔՊ նիստին դժգոհել են Մինասյանի կադրային քաղաքականությունից, թիմում խի՞ստ են դատում նրա կադրային քաղաքականությունը, Պապոյանն արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, տարբեր քննարկումներ լինում են, դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել: Մենք միշտ ինքնաքնադատությամբ ենք հանդես գալիս, և եթե ասում ենք՝ այսինչ բանը պետք է այսուհետ ավելի լավ անենք, ինձ թվում է՝ դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում է: Դա որևէ անձի կամ օղակի դեմ չէ, դա կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»: Իսկ արդյոք պետք է շարունակի պաշտոնավարել Գրիգոր Մինասյանը, հարցին էլ, Պապոյանն արձգանքեց. «Այդպիսի որոշումները կայացնում է ՀՀ վարչապետը, և ես ճիշտ չեմ համարում այդպիսի գնահատական տալ»:
13:14 - 26 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու

Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու

ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։ Նախարարը նախ այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետ։ Գործարանի 2 մասնաճյուղում արդեն հասցրել են մթերել 8000 տոննա խաղող։ Այնուհետև Գևորգ Պապոյանն այցելել է «Իջևանի գինու գործարան» ՍՊԸ-ի Նորապատի մթերման կետ։ Ներկա դրությամբ այստեղ խաղողի մթերման ծավալը կազմել է առավել քան 4000 տոննա։ Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Lենուղի համայնքում, որտեղ ծանոթացել է «ՄԱՊ» ՓԲԸ-ի գործունեությանը։ Այստեղ արդեն իսկ մթերել են 4500 տոննա խաղող։ Երեք ընկերություններն օգտվել են ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Ընկերությունների ղեկավարները նախարարին վստահեցրել են, որ գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա, քանի որ գործարանները պատրաստ են մթերել խաղողի անսահմանափակ քանակ։ Խաղողի մթերման գինը տատանվում է 130-160 դրամ տեխնիկական սորտերի համար, իսկ ավելի բարձրակարգ սորտերի համար՝ մինչև 350 դրամ և ավելի։ Նախարարը զրուցել է նաև բնակիչների ու տնտեսավարողների հետ խաղողագործության ոլորտի խնդիրների շուրջ, լսել նրանց բարձրացրած հարցերը։ Նրանք մեծամասամբ նշել են, որ մթերումներն իրականացվում են սահուն կերպով, իսկ մթերման գնից դժգոհություն չունեն։
20:56 - 18 սեպտեմբերի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են գործարար կապերի ամրապնդման հարցեր |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են գործարար կապերի ամրապնդման հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։  Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի ապրիլի 8-ին՝ Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով ամրագրված դրույթների իրականացմանը։ Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր։ Քննարկվել են նաև Հայաստանի և Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունների տնտեսական հետազոտությունների կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության կապերի հաստատման հնարավորությունները, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու հնարավոր համատեղ մակրոտնտեսական հետազոտությունների իրականացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել գինեգործության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։ Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
16:12 - 18 սեպտեմբերի, 2024
«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»․ Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»․ Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն: Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում։ Հիմնական թեմաները ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է։ Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումով։
10:20 - 12 սեպտեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան:   Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։   Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սննդի անվտանգությանը և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնմանը վերաբերող հարցերի։
18:43 - 10 սեպտեմբերի, 2024
Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները. Պապոյան

Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները. Պապոյան

Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վիլնյուսի առևտրաարդյունաբերական և արհեստների պալատում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը՝ նշելով, որ ներկայումս սպառման հաշվին աճող տնտեսական մոդելը փոխարինվում է ներդրումների հաշվին աճող տնտեսական մոդելով։ Նա նաև ավելացրել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում արդյունաբերության, լոգիստիկայի, անշարժ գույքի զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք կարող են գրավիչ լինել լիտվացի գործարարների համար։ «Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները, և համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է նոր, արդյունավետ կապեր հաստատելու ու հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ Հայաստանից և Լիտվայից։
12:08 - 10 սեպտեմբերի, 2024
Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարարտանյութեր։  Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։ Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին կազմակերպել ընկերության ներկայացուցիչների այց Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։
18:00 - 08 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։ Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը: Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռնի ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում։
11:36 - 07 սեպտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ

Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ

Սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։
10:17 - 07 սեպտեմբերի, 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

Էկոնոմիկայի փոխնախարարն ու Չու Դոնգյուն այցելել են Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։ Այն Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։ Վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։ Չու Դոնգյուն և կազմակերպության մյուս անդամները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։ Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունը եղել են նաև ՄԱԿ ՊԳԿ աջակցությամբ Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում հիմնած ջերմատանն ու չրանոցում։
11:33 - 05 սեպտեմբերի, 2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կողմից փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Թվային հարթակի մշակումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ։ Թվային հարթակի օգտագործումը էապես կբարձրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը՝ հեշտացնելով և պարզեցնելով կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման և դրանց ստուգման գործընթացները։  
16:15 - 03 սեպտեմբերի, 2024
«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել |armenpress.am|

«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել |armenpress.am|

armenpress.am: Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գերատեսչությունում նշեցին նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսությանը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է լաստանավի անձնակազմի 17 անդամների փրկվելու մասին: Վերջին տեղեկություններով՝ 1 մարդու գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ: 
13:40 - 23 օգոստոսի, 2024
Գևորգ Պապոյանն ու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գևորգ Պապոյանն ու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մովսիսյանը օգոստոսի 23-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը կհամագործակցեն նախարարության լիազորությունների և Պալատի գործառույթների շրջանակներում, որը կներառի իրազեկման աշխատանքներ նախարարության կարգավորման ներքո գտնվող ոլորտում իրականացվող քաղաքականության և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, տեխնիկական բնույթի խորհրդատվություններ։ Պալատի կողմից կտրամադրվեն ոլորտային իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մեթոդական և նոր իրավական ակտերի նախագծերի մշակման օժանդակություն, ոլորտային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և այլն։ Նախաձեռնությունում առաջնայնություն կտրվի պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտում գործող տնտեսվարողների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
12:33 - 23 օգոստոսի, 2024