Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Քաղաքապետն առաջարկում է «կարմիր գծերը» խախտելու համար նախատեսված տուգանքներն ուղարկել վարորդների հեռախոսներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է մայրաքաղաքում վճարովի ավտոկոյանատեղիներում կայանելու կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել վարորդների հեռախոսներին: «Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի վաղ թույլ տրված խախտումների մասին տեղեկացնելու եւս մեկ գործիք ունենա»,- օգոստոսի 29-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սարգսյանը: Նա նաև հանձնարարական տվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում գովազդային դատարկ  բաներների փոխարեն տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատանքները: «Կապվեք  մետրոպոլիտենի ղեկավարության հետ՝ համատեղ արդյունավետ աշխատանք ապահովելու համար: Եթե լինի գովազդ, թող գովազդ դնեն, իսկ եթե չլինի, ապա դրանց տեղերում կտեղադրենք թանգարանի նմուշները»,- ասաց նա:  
15:29 - 29 օգոստոսի, 2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:   Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին: Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն:
19:24 - 26 օգոստոսի, 2022
Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ
 |news.am|

Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ |news.am|

news.am: Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետի կարծիքով՝ որոշ գրքեր այնքան են հնացել, որ լիքն են տարբեր վնասակար վիրուսներով ու սնկերով։ Սարգսյանի խոսքով՝ դրանցից պետք է շուտափույթ կերպով ազատվել։ «Կան գրքեր, որոնք մեզ այլեւս պետք չեն, եւ դրանք պետք է դուրս գրվեն: Ընդ որում, պետք է բացառել այդ գրքերն այս կամ այն մարզերում տարածելու տրամաբանությունն ու հնարավորությունը։ Մենք չպետք է դրանց բաժանենք: Մարզերը պետք է նոր գրքերով ապահովվեն։ Այդ նույն գրքերը, որոնք մեզ պետք չեն եւ որոնք մենք փաստացի դուրս ենք գրում, պիտանի չեն։ Անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»,- պարզաբանեց Սարգսյանը։  
12:58 - 22 օգոստոսի, 2022
Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Փողոցային առևտուրը և ծառայությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելուն

Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն կվերապահվի ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ, որը կարտահայտվի առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով։ Գործադիրը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ և՛ Երևան համայնքը, և  բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրը անընդհատ կա և ինչքան էլ տույժեր ենք կիրառում, վարչական ակտեր և այլն, խնդիրը չկարգավորված է մնում։ «Հիմա քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանանք վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերենք, աշխատակիցները իրավունք ունենան դա առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի կամ տեղերը, որտեղ դրա համար նախատեսված չէ»,- ասաց Սանոսյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ վերջին երկու տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ առկա գործիքակազմը բավարար չէ ոլորտը կանոնակարգելու համար․ «Մեր կողմից այդ միջոցատռումները իրականացվում է, բայց շատ դեպքերում այդ տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից, 90% դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում։ Այս խնդրի լուծումը տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք բռնագրավել այն միջոցները, որ օգտագործում են, ծառայություններ են մատուցում կամ առևտուր են իրականացնում»։ Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվի և քվեարկության դրվի Ազգային ժողովում։
12:58 - 18 օգոստոսի, 2022
Առավոտյան «Սուրմալու» էր ժամանել Նիկոլ Փաշինյանը |news.am|

Առավոտյան «Սուրմալու» էր ժամանել Նիկոլ Փաշինյանը |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ երեկ՝ օգոստոսի 14-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
09:19 - 15 օգոստոսի, 2022
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին:   Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել:   «Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու թափանցիկության ապահովմանը: Շատ կարևոր է, որ վարչական շրջան կամ քաղաքապետարան դիմող մեր քաղաքացիները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից: Դուք ևս տեղերում պետք է հետևեք, որ ներդրվող համակարգերն արդյունավետ գործեն»,- ընդգծել է քաղաքապետը:   Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:    
16:31 - 02 օգոստոսի, 2022
Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով: 2023թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը: Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը: Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:
17:40 - 25 հուլիսի, 2022
Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։ «Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,– ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մարդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր և վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։
11:07 - 25 հուլիսի, 2022
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև վարչական շրջաններում. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում», - նշել է քաղաքապետը։   «Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:   Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը՝ 45 մետրի վրա է:   Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր: Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր», -նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։  
13:06 - 23 հուլիսի, 2022
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացմանը

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացմանը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն։ «Հերթական էներգաարդյունավետ և սեյսմակայուն մանկապարտեզն ենք հանձնում շահագործման, որը Երևանը ոչ սուվերեն վարկով է հիմնանորոգել: Ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, մենք արդեն քննարկում ենք երկրորդ փուլով նոր մանկապարտեզների նորոգման հարցը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կառավարության աջակցությամբ պայմանագիր կստորագրենք և հնարավորություն կունենանք ևս 14 մանկապարտեզ հավելյալ հիմնանորոգել, ինչպես նաև 4 պոլիկլինիկայում աշխատանքներ տանել: Այս ամեն ինչն ուղղված է մեր համաքաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը։   Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 49 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է 400 մլն ՀՀ դրամ: «Մենք շատ սերտ և արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ՝ էներգարդյունավետության ոլորտում, և այս գեղեցիկ մանկապարտեզը հրաշալի օրինակներից մեկն է: Մենք համագործակցում ենք տնտեսական և ներդրումային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև այսպես ասած` կանաչ նախաձեռնությունների իրականացման առումով, որտեղ ունենք, օրինակ, կանաչ ավտոբուսների ծրագիրը: Ուրախ եմ այս ամենի համար, ինչի արդյունքում մեր նպաստը կբերենք քաղաքացիներին»»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մեր ջանքերը շարունակական են լինելու, մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն Երևանում, էներգաարդյունավետությամբ մենք զբաղվելու ենք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ: Շենքը, իհարկե շատ գեղեցիկ է, նաև շուրջ 50% էներգիա է խնայելու: Երեխաները շատ ավելի հարմարավետ կեցավայր են ունենալու, խաղալու են տաք ու նաև ջերմ միջավայրում, և ես շատ ուրախ եմ, որ ՄԱԶԾ-ն կարողացել է իր նպաստը նույնպես բերել այս ծրագրի իրականացման գործում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: 80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Ծրագրի շրջանակում մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազեն CO2 գազի արտանետումները: Որպես կարևոր բաղադրիչ` առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը: «Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այս նոր մանկապարտեզը, այն, իհարկե, շատ գեղեցիկ և թարմ տեսք ունի, և ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ այն նաև էներգաարդյունավետ է, քանի որ իրականացվել են վերականգնող էներգետիկային ուղղված մի շարք միջոցառումներ, և իհարկե դուք գիտեք, որ ջեռուցումը, տաք ջրամատակարարումը շատ կարևոր են, որովհետև դրանք ավելացնում են հարմարավետության մակարդակը»,- ընդգծել է ԵՆԲ տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրան: «Դուք գիտեք, որ շատ դոնորներ են ընդգրկված այս ծրագրում, Դուք տեսնում ենք նրանց բոլորի դրոշները, որոնք փաստում են, թե վստահության ինչպիսի մակարդակ ունեն այս երկրները Հայաստանի ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, և մենք տեսնում ենք, թե ինչպիսի արդյունքների ենք հասել»,-նշել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանատան պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը: «Այս պահին մենք ունենք 25 մանկապարտեզ, որոնք շինարարության փուլում են, միգուցե աշխատանքները մի փոքր դժվարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար՝ չգիտեն որտեղ երեխաներին տանեն մանկապարտեզ, բայց մենք պետք է համատեղ հաղթահարենք այդ դժվարությունները, որպեսզի մեր երեխաները կարողանան մեծանալ բարեկեցիկ և լավ միջավայրում»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը:    
09:46 - 21 հուլիսի, 2022
Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

 |news.am|

Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին |news.am|

news.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սաղաթելյանը հայտնեց, որ ինքն այս գործով դեռ ծանուցում չի ստացել եւ տեղյակ չի, թե որ հանրահավաքի մասին է խոսքը։ Նրա խոսքով այս  հանգամանքը բացարձակ չի ազդելու իրենց մարտավարության վրա, իրենք  կշարունակեն հանրահավաքներ անցկացնել․ «Որ օրը որ հրապարակում, ինչ ժամի որ պետք լինի եւ հանրահավաք ենք անելու, եւ անհնազանդության ակցիաներ»:  
16:53 - 16 հուլիսի, 2022
Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Պաշտոնական այցով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Լիոնի մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, համաժողովին մասնակցելու նպատակով Լիոն են այցելել նաև պատվիրակություններ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից: Նշվում է, որ գումարվող երկօրյա նիստերի ու սեմինարների շրջանակում քննարկումներ կծավալվեն «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կնախանշվեն ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները: Երևանյան պատվիրակության անդամները կմասնակցեն «Խելացի և կայուն քաղաքներ» աշխատախմբի կլոր սեղան-քննարկմանը:
19:20 - 29 հունիսի, 2022
Կարևորում ենք գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում. Հրաչյա Սարգսյան

Կարևորում ենք գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարսել այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել եմ տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը:Երևանը, ևս մտել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների մեծ փուլ և մենք առանձնակի ենք կարևորում գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում: Մարսելում հանդիպում եմ ունեցել նաև հայ գործարարների հետ, որի շրջանակում էլ հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամներին եմ ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով մենք կարևորում ենք գործարար շրջանակների ներգրավվածությունը, և Երևանը բաց ու պատրաստակամ՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»:
11:26 - 29 հունիսի, 2022