Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի  խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ: Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրերունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։ Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը» ,- գրել է Գոռ Աբրահամյանը։ 
14:15 - 03 ապրիլի, 2023
«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում
 |news.am|

«Մետրոյում զոհեր կարող էին լինել. պետք է պատժել կառուցապատողին». խորհրդակցություն քաղաքապետարանում |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ ապրիլի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Նա տեղի ունեցածն անվանեց շատ արտառոց և վտանգավոր դեպք. «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։  Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալը հավելեց, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի  2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած  փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։
10:53 - 03 ապրիլի, 2023
Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։Քաղաքապետարանից նշել են, որշ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
15:56 - 01 ապրիլի, 2023
Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են մայրաքաղաքում իրականացված աշխատանքները:   Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար:   *** Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր MAN և 60 միավոր Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:   *** Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։   *** 2022. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022 թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021 թ. համեմատ հավաքված գումարը, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:   *** Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետ ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն:
13:56 - 09 հունվարի, 2023
Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար
 |1lurer.am|

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարության որոշմամբ՝ միջոցներ են տրամադրվում Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով:  «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում: Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են: Այս գնումները 480 միլիոն դրամի են: Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված: Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
11:29 - 13 հոկտեմբերի, 2022