Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է
10:21 - 02 ապրիլի, 2023

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն, և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել