«Հայրենիքի փրկության շարժում»

Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան
 |armtimes.com|

Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն առաջիկա օրերին կայցելեն մարզեր, իսկ հաջորդ մեծ հանրահավաքը շաբաթ օրը  կանցկացվի Երևանում: Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանւկյանը: «Մենք այս 2-3 օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր, պետք է կարողանանք հասցնել մեր ձայնը մարզերին: Այնտեղ միայն Հ1-ն են լսում, այնտեղ չի հասնում ոչ armnews-ը, ոչ մյուս հեռուստաալիքները: Շարժման մասնակիցները կգնան շրջաններ, և պարզված կլինի արդեն իրավիճակը: Շաբաթ օրը, մեծ, հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի շատ ավելի կտրուկ գործողություններ»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:  
20:52 - 03 մարտի, 2021
Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին |aysor.am|

Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին |aysor.am|

aysor.am:  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, այս մասին ասաց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։ Բողոքի քննությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը։ Երեկ քննիչը վերացրել էր Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։ Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
13:18 - 03 մարտի, 2021
Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան
 |news.am|

Այս հարցը հասնելու է ՍԴ. մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լինի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
21:13 - 01 մարտի, 2021
Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը |1lurer.am|

Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը: «Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է: Ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար:
16:22 - 01 մարտի, 2021
Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին մասնակցել այս կամ այն հավաքին. Կենտրոն վարչական շրջանի պարզաբանումը

Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին մասնակցել այս կամ այն հավաքին. Կենտրոն վարչական շրջանի պարզաբանումը

Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Այս մասին տեղեկցնում է Կենտրոն վարչական շրջանը: «Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը: Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը: Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»,- ասված է հայտարարության մեջ:
15:24 - 01 մարտի, 2021
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի շենք

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի շենք

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մուտք գործեցին Կենտրոն վարչական շրջանի շենք, քանի որ հայտնում են, թե «այդ շենքում մարդկանց ապօրինաբար ստիպում են գնալ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին»։ Թեև ոստիկանները թույլ չէին տալիս, սակայն նրանց հաջողվեց մուտք գործել։ Նրանք իրազեկման ակցիա իրականացրին՝ կոչ անելով աշխատակիցներին չգնալ հանրահավաքի։ Ակցիան ավարտելով՝ նրանք դուրս եկան շենքից՝ ասելով, թե վերադառնում են Բաղրամյան պողոտա, սակայն փոխեցին իրենց ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մամուլում տեղեկություն է տարածվել, թե ՊՎԾ-ն օգտագործում է վարչական ռեսուրս և քաղաքացիներին ստիպում է գնալ հանրահավաքի։ Այս տեղեկությունն իմանալուց հետո նրանք գնացին ՊՎԾ շենքի դիմաց նույն կոչով։ 
14:57 - 01 մարտի, 2021
Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, մարտի 1-ին Փաշինյանը հանրահավաքի և երթի հրավիրեց՝ շեշտելով, որ հավաքվում են հանուն ժողովրդի իշխանության և օրինականության: Ինչպես եք գնահատում հեղափոխությունից երեք տարի անց նույն օրակարգով ժողովրդին փողոց հանելու կոչերը: Այո, ցավալի է, որ 2008 թվականից շուրջ 13 տարի անց ժողովրդի իշխանությունը յուրացրած և սեփական ամբիցիաներին ծառայեցնող ուժերը շարունակում են ժողովրդի իշխանությունը ընկալել որպես հակադիր բևեռներին ժողովրդի միջոցով ճնշելու միջոց։ Ցավալի է, որ 2018-ը այդպես էլ այդ ուժերին ոչինչ չսովորեցրեց։ Ցավալին է, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են անձերի հետևից գնալ, և ոչ արժեքների։ Հույս ունեմ, որ հակադիր բևեռ հռչակած, բայց գործնականում համատեղ ուժերով Հայաստանը ցնցումների տանող այս ուժերի մոտ այնքան խոհեմություն կլինի, որ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և բոլորով լուծումներ կգտնեն պետությունը այս ճահիճից հանելու։ Ի՞նչ անի հասարակությունը, ինչպես կողմնորոշվի այս իրավիճակում, երբ մի կողմը հրավիրում է Բաղրամյան պողոտա, մյուս կողմը՝ Հանրապետության հրապարակ: Հանրությունը պիտի մերժի երկու կողմին էլ։ Ոչ Բաղրամյանում հավաքվածները, և ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրանց գործունեության ամբողջ ընթացքը եղել է սեփական ամբիցիաներն ու խմբակային շահերը սպասարկելու պատմական շարան։ Պետք է հանրությունը գիտակցի, որ անձերի հետևից գնալու ժամանակները ավարտվել են, և ժամանակն է պարտականությունը ամրապնդելու համար սկսել արժեքներ դավանել։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:40 - 01 մարտի, 2021
Ցուցարարները մտել էին Կառավարության երրորդ մասնաշենք |armtimes.com|

Ցուցարարները մտել էին Կառավարության երրորդ մասնաշենք |armtimes.com|

armtimes.com: Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք: Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: «Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրսը օգտագործելով դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելու հետ կապված: Մենք այսօր չենք եկել շենք գրավելու, մենք այսօր չենք եկել ձեր պես իշխանական աթոռները զավթելու, մենք եկել ենք ձեզ բոլորիդ տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի դեռ զավթված է այս աթոռները»: Դաշնակցականները չանցան ոստիկանական անցակետից այն կողմ և ակցիան իրականացրին շենքի նախասրահում: Ակցիան մոտավորապես 10 րոպե տևեց, ինչից հետո ցուցարարները լքեցին շենքը:
13:39 - 01 մարտի, 2021
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում: «Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։ Այս իշխանության հեռացումն անխուսափելի է: Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»,- ասված է տարածված հաղորդագրությունում:  
19:31 - 28 փետրվարի, 2021
Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|

Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Գլխավոր շտաբի պետին հանելը մի մարդու ուղղված չէ, այն ուղղված է ամբողջ բանակի դեմ, քանի որ այն ստորագրել էին բոլոր հրամանատարները. Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան: Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ՀՀ նախագահը չի ստորագրել ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը, Մանուկյանը ասաց, որ հարցը դրված էր՝ Նիկոլ Փաշինյան, թե բանակ: Մանուկյանը նշեց, որ եթե նախագահը ստորագրեր որոշումը, կնշանակեր, որ հաստատում է հարվածը բանակի դեմ, և միայն մեկ ճանապարհ կար բանակը պաշտպանելու՝  առաջարկն առարկություններով հետ ուղարկելը, ինչն էլ արեց Արմեն Սարգսյանը։ «Հայ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ  բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակ, հակառակ դեպքում դուք բանակի դեմ եք, դիմում մեր մտավորականությանը, ակադեմիային, բոլոր կազմակերպություններին հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»: Մանուկյանը նշեց, որ օրենքի համաձայն վարչապետը հինգ օրվա ընթացքում իրավունք ունի միջնորդելու, որից հետո ՀՀ նախագահն ունի ևս երեք օր՝ որոշում ընդունելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու համար: «Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքին, այժմ բանակը պետք է սպասի մեր քայլին և ժամանակն է, որ մենք քայլ անենք, այն, ինչ մենք իրականացնում  էինք, մոտենում է ավարտին, և մենք բոլորս այդ ավարտին կմասնակցենք, այս րոպեին սա մեծ հաղթանակ է»: Մանուկյանը նշեց, որ քննարկելով շարժման ղեկավարների հետ, որոշվել է վաղը բեմը տրամադրել մտավորականներին, մշակույթի գործիչներին, իսկ երկուշաբթի օրվանից հանրահավաքները կշարունակվեն։ «Ժամանակն է մտածել հետագա քայլերի մասին: Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը կլսենք Ոստիկանության և ԱԱԾ-ի հայտարարությունը, որ իրենք նույնպես սատարում են բանակին»:
19:11 - 27 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

Վազգեն Մանուկյանի համոզմամբ` նախագահը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով կվերադարձնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:  «Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ: Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի ՀՀ վարչապետի այն հրամանագրին, ըստ որի, պաշտոնից ազատվում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մանուկյանը: «Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը որոշում կայացրել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկության հետ կապված:
16:02 - 27 փետրվարի, 2021