Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի շենք
14:57 - 01 մարտի, 2021

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի շենք

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մուտք գործեցին Կենտրոն վարչական շրջանի շենք, քանի որ հայտնում են, թե «այդ շենքում մարդկանց ապօրինաբար ստիպում են գնալ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին»։

Թեև ոստիկանները թույլ չէին տալիս, սակայն նրանց հաջողվեց մուտք գործել։ Նրանք իրազեկման ակցիա իրականացրին՝ կոչ անելով աշխատակիցներին չգնալ հանրահավաքի։

Ակցիան ավարտելով՝ նրանք դուրս եկան շենքից՝ ասելով, թե վերադառնում են Բաղրամյան պողոտա, սակայն փոխեցին իրենց ճանապարհը։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մամուլում տեղեկություն է տարածվել, թե ՊՎԾ-ն օգտագործում է վարչական ռեսուրս և քաղաքացիներին ստիպում է գնալ հանրահավաքի։ Այս տեղեկությունն իմանալուց հետո նրանք գնացին ՊՎԾ շենքի դիմաց նույն կոչով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել