«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։  Հրավերին արձագանքել է և՛ Հայկ Կոնջորյանը, և՛ Սեյրան Օհանյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ « Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է․  «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- ասված է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։  Հայկ Կոնջորյանը կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ հրավերի մերժմանը։  «Փախչող ընդդիմության մայրամուտը   Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։   Այժմ եկեք արձանագրենք 3 բան.   Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,   Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,   Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։   Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։   Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության»,- նշել է Կոնջորյանը։     
20:41 - 05 մայիսի, 2022
Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին

Դա անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում․ Սաղաթելյանը՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտության մասին

«Ես ինչ որ ասել եմ ստեղից, շատ հստակ եմ ասել, նախ ուզում եմ ավելի կոնկրետացնել, որ այլ մեկնաբանությունների տեղիք չտա․ իմ ասածն ունեցել է հասցեատեր․ այն երբեք չի վերաբերում պարզ ՀՀ քաղաքացուն, դա վերաբերում ա այն քաղաքացիներին, որոնք փորձում են պառակտել, հիասթափեցնել, նսեմացնել մեր հասարակությունը»։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով իր՝ «ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա» արտահայտությունը․ «Ես կրկին ասում եմ ովքեր՝ այդ ուժերը, որ իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել, իրենց քայլերով եւ գործողութություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո, իրենք Նիկոլ են․ փորձում եմ իրենց քայլերով այնպես անել, որ ժողովուրդը չհաջողի։ Ես ասել եմ՝ էս հարթակը մեր հարթակը չի, կուսակցական հարթակ, չի ես ասել եմ, խնդրեմ, եկեք միացել, ես չեմ ասում՝ մեզ միացեք, այլ էս ժողովրդին։ Բայց եթե դուք ձեզ համարում եք ընդդիմություն, բայց որեւէ բան չեք անում, փորձում եք լուրեր տարաժել՝ երրորդ ուժ, չորրորդ ուժ, ուրեմն դուք Նիկոլ եք, հիմա էլ եմ դա ասում։ Բայց դա երբեք չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին, այսինքն՝ անհատների մասին չի․ դա կազմակերպված ուժերին կամ խմբերին ա վերաբերվում»,- նշեց Սաղաթելյանը։ 
14:04 - 05 մայիսի, 2022
Պայքարը ավելի ուժեղ է լինելու, ժողովուրդը պետք է հրաժարականի պահանջ ներկայացնի․ Լևոն Քոչարյան |news.am|

Պայքարը ավելի ուժեղ է լինելու, ժողովուրդը պետք է հրաժարականի պահանջ ներկայացնի․ Լևոն Քոչարյան |news.am|

news.am: Մենք դուրս եկանք խաղաղ, ինքնաբուխ երթի, ոստիկանները եկան, սադրեցին և մարդկանց բերման ենթարկեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Իսակովի պողոտայում։ Նա նշեց, որ մոտ 20-ից ավել բերման ենթարկվածներ կան։ «Իրենց թվում է, թե նման ձևերով և միջոցներով կարող են կասեցնել այս համաժողովրդական շարժումը, նման բան չկա, պայքարը շարունակվելու է և ավելի ուժեղ է լինելու ամեն ինչ, սա ցույց է տալիս իրենց վախերը։ Մեր ժողովուրդը ինչքան ոտքի է կանգնել, դրան էլ պետք է ավելանան ու հստակ պահանջ ներկայացնեն, որ այս իշխանությունը, այս պարտվողական քաղաքականությամբ և այս թուրքամետ ուղղվածությամբ՝ ուղղակի չի կարող Հայաստանում շարունակել իշխանություն ունենալ»,- ասաց նա։ Նշենք, որ քիչ առաջ իրավիճակը լարվեց Իսակովի պողոտայում և ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների։ Այս պահին ակցիան շարունակվում է, քաղաքացիները Հաղթանակի կամրջի վրա են և շարունակում են երթը։
13:32 - 05 մայիսի, 2022
Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց: Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ողջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնց տնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ։ Այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց  իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չէ», դա վերաբերում է բոլորիդ»:Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:
10:07 - 05 մայիսի, 2022
«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

Այսօր ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով։ Իշխան Սաղաթելյանը ամփոփեց օրը՝ հայտարարելով, որ իրենք Ազգային ժողով չէին գնացել այդ շենքը գրավելու։ Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություններ էին տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը: Սաղաթելյանը ասաց․ «Մենք ունեինք նպատակ իր (Նիկոլ Փաշինայնի- խմբ․) ճակատին ասելու, որ «դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի»։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք Բաղրամյան, իսկ հետո Դեմիրճյան փողոցները բացելով»։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա էին նաև ընդդիմության մի շարք պատգամավորներ, որոնք էլ հենց հայտնեցին, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նշելով դրա պատճառները։ Դեմիրճյան փողոցը այսօր | Infocom Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի շենքի մեջ իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իրենց ձեռքում է․ «Էդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2000 ոստիկան, Նիկոլն էլի արյուն է ուզում, կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի լինելու, բայց նրան ռադ ենք անելու։ Ուրեմն՝ սրանից հետո որևէ մեկը չդրդի մի տեղ, որտեղ արյուն է թափվելու, մենք նրան հեռացնելու ենք առանց արյան։ Այն քաղաքացուն, որին ինքը վրաերթի ենթարկեց, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»։ Խոսելով ԱԳՆ շենք մտնելու և այնտեղ Արցախի դրոշը տեղադրելու մասին՝ նա դիմեց հրապարակում հավաքված քաղաքացիներին ու ընդգծեց, որ «այս պահից սկսած՝ ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքից ցուցարարները քայլերթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց՝ ԱԳՆ շենքի բակ, որտեղ ոստիկանների հետ հրմշտոցից հետո միայն Իշխան Սաղաթելյանին թույլատրվել էր մտնել արտաքին գերատեսչության շենք ու այնտեղ տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։ ԱԳՆ շենքին հարակից Վազգեն Սարգսյան փողոցն այսօր | Infocom Սաղաթելյանը նաև անդրադարձավ երրորդ ուժերի առկայության մասին խոսակցություններին․ «Էս հարթակը բոլորինն է, եկեք, մասնակցեք, բայց եթե մեկդ ուզում է՝ մենք ձախողենք, չենք ձախողելու․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»։ Նա բեմից վստահեցրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող, հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, որ շատ մոտ են իրենց նպատակին․ «Էդ ՔՊ-ները իրենց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք։ Դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան»։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները։ Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
21:41 - 04 մայիսի, 2022
Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր գնացել էին Ազգային ժողով, որտեղ Կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ԱԺ-ում են՝ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այդ պահանջը հետևյալն է․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս չունենք գերիներին։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, բայց պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։ Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։ Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և դեռ չծնված երեխային։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, որն այդ մասին խոստովանել է 2018 թ․ ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ «Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ պատերազմի օրը ԱԺ ամբիոնից ասել է« Ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնենք, որ ԼՂ-ն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց․ «Խոսում եք նշաձողերի մասին։ Մի անգամ այս դահլիճում այդ թեմայով շատ մակերեսային երկխոսություն իրար հետ մենք ունեցել ենք, հիշեցումս հետևայլի մասին էր, ես ուզում եմ արձանագրել, որ երբ նաև ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։  Փաշինյանը Ռուստամյանին առաջարկեց արձագանքել։ Վերջինս նշեց․ «Էս ժամանակային անհավասարությունը բնականաբար չի տալի հնարավորություն, որ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ավելի մանրամասն ներկայացնենք, որ Դուք չեք տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ Դուք դա շարունակում եք անել։ Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ Դուք կարող եք արդարացնել այն, ինչ բերել եք այս երկրի գլխին, դուք հիմա չարաչար սխալվում եք»։ Ռուստամյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական հնարավորությունները 2016 թ․-ից սպառվել են․ «Եթե Դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ թողնեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ»։  Արմեն Ռուստամյանի խոսքից հետո ընդդիմադիրները որոշեցին լքել դահլիճը։  «Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդպես ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,- ասաց Փաշինյանը, իսկ նրա խոսքերի ընթացքում ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել։ ԱԺ նիստն ընդհատվեց։
17:32 - 04 մայիսի, 2022
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝  ներկայացնելու իրենց պահանջը, իսկ երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողով․ Սաղաթելյան

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝ ներկայացնելու իրենց պահանջը, իսկ երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողով․ Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։ Ելույթի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝ ներկայացնելու իրենց պահանջը, իսկ իրենք էլ երթով կգնան ԱԺ։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև ԱԱԾ-ի ու Ոստիկանության այն հաղորդագրություններին, ըստ որոնց՝ հավաքի կազմակերպիչները մտադրված են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․   «Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու, քանի որ այդ շենքերում իշխանություն չկա․ իշխանությունը փողոցում է։ Որևէ սադրանքի չպետք է տրվել, շարժումը րոպե առ րոպե թափ է առնում․ մեր հայրենակիցները միանում են մեզ, և մենք հստակ, լայն քայլերով առաջ ենք գնում։ Նիկոլին բոլորդ ճանաչում եք․ փորձելու է սադրանքների գնալ, փորձելու է Ոստիկանությունը, Զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ՝ հույս ունենալով, որ շարժումը կկոտրի»,- ասաց Սաղաթելյանը։ 
16:42 - 04 մայիսի, 2022
Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հավաքի կազմակերպիչները մտադրված են դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․ ԱԱԾ

Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հավաքի կազմակերպիչները մտադրված են դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին՝ տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:
14:18 - 04 մայիսի, 2022
«Նրանց մոտ չի ստացվելու». Վարդանյանն անդրադարձավ ընդդիմության կազմակերպած ակցիաներին |armenpress.am|

«Նրանց մոտ չի ստացվելու». Վարդանյանն անդրադարձավ ընդդիմության կազմակերպած ակցիաներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահ է, որ ընդդիմությունն իր նպատակին չի հասնելու: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիրների ակցիաներին: Պատգամավորը նախ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահի տեղակալի գործառույթներից է ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելը: «Սրան հակառակ` մենք ունենք իրավիճակ, երբ  ոչ միայն չի ապահովվում այդ բնականոն գործունեությունը, այլև ամեն ինչ արվում է, որ այդ բնականոն գործունեությունը խաթարվի, և դա կատարվում է ցանկացած հայտարարությամբ, արտահայտությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ որևիցե կապ չունեն ԱԺ-ի հետ, իրենց պարզապես դիտարկում են արտախորհրդարանական քաղաքացիական ինչ-որ նախաձեռնություն, որը փորձում է բարձրաձայնել ինչ-որ հարց, որը կառավարությունը կամ ԱԺ-ն չեն լսում, և դրան ավելի հստակ անդրադառնալու կարիք է զգացվում»,- ասաց Վարդանյանը: Անդրադառնալով ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին, տեսակետներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ Վարդանյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց, որ այդ ոստիկանական ավտոմեքենաները, ամեն ինչը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ ներկայիս ընդդիմությունը այն ժամանակ որպես իշխանություն դա հարիր է համարել: «Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, հատուկ միջոցնե՞ր է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել օդ. Ոչ, որևիցե բան չի անում, ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը»,- ասաց Վարդանյանը: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակում, պարտավոր է հարգել «Հավաքների ազատության մասին» օրենքը, պարտավոր է հարգել «Ոստիկանության մասին» օրենքը: Այսպիսով, պատգամավորը նիստերի դահլիճում ներկա Գլխավոր դատախազին հորդորեց ուշի ուշով ուսումնասիրել ցանկացած դեպք և դրան գնահատական տալ: Բայց միաժամանակ Ոստիկանությանը կոչ արեց պահպանել օրենքը: Վարդանյանը նշեց՝ իր համար ցավալի էր, երբ ընդդիմությունը հեռացավ ԱԺ դահլիճից: «Նայում եմ Արցախի այս դրոշներին և ցավում. շատ խորհրդանշական եղավ, եկան դրոշները տեղադրեցին և լքեցին»: Ապա նա հարց բարձրացրեց. «Ընտրություններն ավարտվել են անցյալ տարի հունիսին, դրանից հետո շատ ժամանակ է անցել, բան չի փոխվել, այդ ինչո՞ւ ապրիլի վերջին, մայիսին սկսեցիք քայլել. եղանակը տաքացավ, հարմա՞ր է: Այսինքն, եթե ցրտի, վերադառնալու են տաք տե՞ղ, հետո գարնանն էլի գնալո՞ւ են մասնակցեն ցույցերի»: Ապա անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում հավաքվող պաշտոնատար անձանց՝ հարցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միասնականությունն ինչո՞ւ չէին ապահովում: «Սա ոչ այլ ինչ է, քան սեփական գույքը, սեփական անձը պաշտպանելու քայլ: Սա իշխանության գալու պայքար չէ, սա հինգերորդ շարասյան գործառույթ է: Այդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթներ: Նրանց պետք չէ ոչ իշխանությունը, ոչ ԱԺ-ն, ոչ երկիրը, ոչ միջազգային հարաբերությունները, ոչ Արցախը: Նրանց պետք է կատարել «հինգերորդ շարասյան» գործառույթ, ինչը նրանց մոտ չի ստացվելու, որովհետև, հարգելի գործընկերներ, No pasarán, ձեզ մոտ չի ստացվելու, դուք չեք անցնելու»,- եզրափակեց նա:    Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
12:24 - 04 մայիսի, 2022
«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»․ Իշխան Սաղաթելյան

«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն»․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։ «Անընսհատ ասում են՝ բա որ Նիկոլը գնա, ի՞նչ ա լինելու։ Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Դա չի՛ լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն,որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»։ Սաղաթելյանի պնդմամբ՝ «այդ կառավարությունում չեն լինելու նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ․ լինելու են կարող մարդիկ, ովքեր այս երկիրը այս վիճակից դուրս կբերեն»։ «Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա, ու պատերազմ կլինի։ Ժողովո՛ւրդ ջան, խաբում են ձեզ։ Ալիևով փորձում են վախեցնել ձեզ։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև ինքը Ալիևին տված խոստումներ ունի»,- ասաց Սաղաթելյանը։ Հանրահավաքի վերջում Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքները․ «Վաղը առավոտվանից, շարունակում ենք մեր բողոքի ակցիաները, բայց կոնկրետ ժամը 12։00-ից 14։00-ն կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրկին շարունակել բողոքի ակցիաները՝ փակել ճանապարհներ, շրջափակել փողոցներ։ Ժամը 15։30-ին պետք է հավաքվենք այս հրապարակում։ Վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգայի ժողով։ Մենք պետք է 15։30-ին լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»։ Սաղաթելյանը նշեց՝ «շատ կարևոր է, որ լինի իրական գործադուլ, շատ կարևոր է, որ դասադուլն ավելի լայն ծավալի վերածվի»։  
22:01 - 03 մայիսի, 2022
Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են ընդդիմության հետ երկխոսել: Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց. « ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է»:
15:32 - 03 մայիսի, 2022
Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ  քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։ Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ  նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը  իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
13:52 - 03 մայիսի, 2022
Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․ Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։  «Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․ «Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։  Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։ Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։  «Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։ Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․ «Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը․ «Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 
21:11 - 02 մայիսի, 2022