Ընդդիմադիր որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝  ներկայացնելու իրենց պահանջը, իսկ երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողով․ Սաղաթելյան
16:42 - 04 մայիսի, 2022

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝ ներկայացնելու իրենց պահանջը, իսկ երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողով․ Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։ Ելույթի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ գնացել են ԱԺ՝ ներկայացնելու իրենց պահանջը, իսկ իրենք էլ երթով կգնան ԱԺ։

Սաղաթելյանը անդրադարձավ նաև ԱԱԾ-ի ու Ոստիկանության այն հաղորդագրություններին, ըստ որոնց՝ հավաքի կազմակերպիչները մտադրված են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․ 

 «Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու, քանի որ այդ շենքերում իշխանություն չկա․ իշխանությունը փողոցում է։ Որևէ սադրանքի չպետք է տրվել, շարժումը րոպե առ րոպե թափ է առնում․ մեր հայրենակիցները միանում են մեզ, և մենք հստակ, լայն քայլերով առաջ ենք գնում։

Նիկոլին բոլորդ ճանաչում եք․ փորձելու է սադրանքների գնալ, փորձելու է Ոստիկանությունը, Զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ՝ հույս ունենալով, որ շարժումը կկոտրի»,- ասաց Սաղաթելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել