Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա |armenpress.am|

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է տասնյակ թիրախների վրա: Այդ մասին հայտնել Է իսրայելական Haaretz հրատարակությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերն, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել Է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում Է հրատարակությունը:«Գրոհը կատարվել Է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման: Զինվորականների հայտարարության մեջ նշված Է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում Էին իրանական ուժերին:
06:31 - 20 նոյեմբերի, 2019
Թուրքիան և Ռուսատանը Սիրիայում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը |ermenihaber.am|

Թուրքիան և Ռուսատանը Սիրիայում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» ռազմագործողության դադարեցումից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում հիմնվող անվտանգության գոտու շրջանում թուրք և ռուս զինվորները շարունակում են պարեկային հերթապահությունները: Թուրքական զինուժը և ռուսական ռազմական ոստիկանությունը Քամշլիից 50 կմ արևելք ընկած տարածքում սկսել են պարեկային թվով 3-րդ հերթապահությունը: Աղբյուրի փոխանցմամբ` այն ընթանալու է Կամիշլի-Դերիք շրջաններում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ հերթապահության ընթացքում կիրառվելու են նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Նախորդ հերթապահությունը իրականացվել էր Ռաս ալ-Այնի և Կամիշլիի միջև ընկած տարածքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում կնքված համաձայնագրով թուրքակա զինուժը և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը համատեղ պարեկային հերթապահություն պետք է իրականացնի Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում` վերահսկելով «անվտանգության գոտուց» քուրդ զինյալների հեռացումը:
10:30 - 08 նոյեմբերի, 2019
Սիրիայում շարունակում ենք հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան

Սիրիայում շարունակում ենք հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և շարունակում է հումանիտար առաքելությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններին: «Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
05:54 - 24 հոկտեմբերի, 2019
Եվրախորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը |news.am|

Եվրախորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը |news.am|

  news.am: Եվրախորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը եւ հող են նախապատրաստել Անկարայի դեմ նոր ֆինանսական պատժամիջոցների համար, հայտնում է Reuters-ը։ ԵՄ կառավարությունները բողոք են հայտնել Անկարային նրա ներխուժման կապակցությամբ, սակայն կարծիքները բաժանվել են այն հարցի շուրջ, թե ինչպես դրան արձագանքել։ ԵՄ օրենսդիրները արտաքին քաղաքական լուծումների համար ձայնի ուղիղ իրավունք չունեն, սակայն կարող են սահմանափակել ԵՄ-ի կողմից Թուրքիայի ֆինանսավորումը։ «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան անհապաղ հեռանա Սիրիայից»,- հայտարարել է գերմանացի աջակենտրոն օրենսդիր Մայքլ Գալերը։ Բանաձեւի նախագիծը, որը ԵՄ օրենսդիրները հինգշաբթի կընդունեն, «Թուրքիայի դեմ համապատասխան եւ նպատակաուղղված տնտեսական միջոցառումների» կոչ է անում։ Տեքստը, որը դեռեւս աննշան փոփոխությունների է ենթարկվում, կոչ է անում սառեցնել ԵՄ թուրքական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։ Նաեւ Անկարայի հետ ԵՄ մաքսային միության գործողությունների դադարեցման կոչ է արվում, սա ամենամյա առեւտրին 200 միլիարդ եվրոյի վնաս կարող է հասցնել։ Թեեւ եվրոպական օրենսդիրները առեւտրի հետ կապված պատժամիջոցների համար ձայնի ուղիղ իրավունք չունեն, կարող են արգելափակել մոտ 250 միլիոն եվրոյի չափով ամենամյա ֆինանսավորումը, որ Անկարային տրվում է նրա ԵՄ մտնելու ձգձգված գործընթացի շրջանակներում։ Եվրախորհրդարանը նաեւ կարող է արգելափակել ԵՄ-ի կողմից տրվող ցանկացած նոր ֆինանսավորում, որ տրվում էր Թուրքիային իր տարածքում 3 միլիոն սիրիական փախստականների հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։ Բանաձեւում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, «վճռականորեն մերժվում են» անվտանգության գոտու հետ կապված Թուրքիայի հավակնությունները, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսային մասում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կոչեր են պարունակվում։
16:52 - 23 հոկտեմբերի, 2019
Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին |ermenihaber.am|

Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին |ermenihaber.am|

ermenihaber.am: Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել: Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները: Նա նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա և նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները: Իսկ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին և շեշտելով. «Մենք մերժում ենք որևէ պատրվակով Սիրիայի տարածքների օկուպացումը»: Ասադը նաև պատրաստակամություն է հայտնել ռուսական ռազմական ոստիկանության հետ միասին պարեկախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ:
07:18 - 23 հոկտեմբերի, 2019