Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է |tert.am|
13:43 - 22 հոկտեմբերի, 2019

Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել են նեղ շրջանակով բանակցությունները Սոչիում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:

Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողությունից և 120 ժամով գործողությունը դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել