Սիրիայում վերսկսվել են մարտերը թուրքական ուժերի և քրդերի միջև |shantnews.am|
05:00 - 11 նոյեմբերի, 2019

Սիրիայում վերսկսվել են մարտերը թուրքական ուժերի և քրդերի միջև |shantnews.am|

shantnews.am: Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Այդ մասին հայտնում է The National-ը:

«Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի կողմից՝ չնայած հրադադարի մասին առանձին համաձայնագրերին, որոնց Թուրքիան հասել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել