Ռուսաստանը ռազմական ուժեր կտեղակայի Սիրիայի հյուսիսում |shantnews.am|
12:46 - 24 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանը ռազմական ուժեր կտեղակայի Սիրիայի հյուսիսում |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանը 276 ռազմական ոստիկան ու թվով 33 զինտեխնիկա կտեղակայի թուրք-սիրիական սահմանային հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում նոր իրավիճակի առաջացմամբ:

Հաղորդվում է, որ Սիրիայի հյուսիսում ներկայում ռազմական գործողություններ չեն ընթանում: Աղբյուրի խոսքով՝ մինչ այդ ռուսական ռազմական ոստիկանական ուժեր են շարժվել թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ: Այս ուժերի միջոցով իրականացվելու է քրդական ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից:

Դրանից հետո երկու երկրները կսկսեն իրականացնել Սիրիայի հյուսիսային տարածքի՝ նախապես որոշված հատվածների վերահսկողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել