Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը:  Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:
11:18 - 19 նոյեմբերի, 2020
Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ռազմական դրության մասին նախագիծ բերել է Կառավարությունը, մենք այն ընդունել ենք գործադիրի գնահատականով և որոշմամբ, այս պահին նրանց կողմից չունենք ազդակ, որ այն պետք է չեղարկել, ուստի այդ նիստին չենք մասնակցելու: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Նրա խոսքով՝ իրենց համար այս փուլում ընդունելի չէ այլ տարբերակ, մասնավորապես՝ «Իմ քայլից» այլ գործչի առաջադրում վարչապետի պաշտոնում, քանի որ, ըստ նրա, հենց վարչապետն է կայունացնող գործոնը: «Չեմ պատկերացնում, որ մեկ այլ մարդ, թեկնածու կարող է կայունացնել իրավիճակը: Վարչապետն ավելի շատ կայունացնող, քան ապակայունացնող գործոն է: Դուք տեսաք, թե ինչպես նա երեկ հանդիպեց Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին և խնդրեց դադարեցնել հավաքը»,- ընդգծեց Նազարյանը:
11:13 - 19 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը: Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ: «Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը:
19:25 - 18 նոյեմբերի, 2020
Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձն ու նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը բանակցությունների ընթացքում հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Սյս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 18-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին: «Այսօր իմ հրապարակած ճանապարհային քարտեզում առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ասաց Փաշինյանը:
17:29 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020
Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։ Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը»։
11:41 - 18 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին: Առաջիկայում մեր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը հետեւյալն է. 1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: 2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում: 3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում: 5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում: 6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում: 8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ: 9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում: 10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: 11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: 12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում: 13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ: 14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: 15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ: Այս ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում: Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը եւ նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը եւ կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը: Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ. Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի ախատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»։
10:16 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|

24news.am: Հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն, բայց արդյունքում այն կյանքի չկոչվեց: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախքան կրակի դադարեցումը ծայրահեղ ծանր էր, արդեն ժամերի հաշվարկ էր տեղի ունենում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա: Պուտինն ընդգծել է՝ եթե Հայաստանը ԼՂ հարցով ձեռք բերված այս համաձայնությունից հրաժարվեր, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ: «Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- ասել է Պուտինը: Նա նաև նշել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի:
21:47 - 17 նոյեմբերի, 2020
Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 10-ի գիշերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և մյուս փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, եկել են Կառավարության շենք և, ըստ վկաների պնդման՝ իրենց հետ բերել են մի խումբ քաղաքացիների, որոնք քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված երկու անձինք չեն կոտրել ոչինչ, սակայն կազմակերպել են այդ գործողությունները: Նա հույս հայտնեց, որ այդ նույն մարդիկ նույն կազմակերպվածությամբ կմեկնեն Արցախ, որտեղ կփորձեն պատուհաններ վերականգնել, որպեսզի արցախցիները չմրսեն: Սարգսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, որոնք ինքն է ղեկավարում:  «Կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս թավիշային գործունեության համար։ Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմակերպելու համար: Մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում։ Վարչապետը նույնպես երեկ նշել է, որ մենք մնալու ենք միայն օրենքի սահմաններում, և բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկվա ելույթին՝ նշելով, որ ասվում է կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ, պատգամավորի խոսքով, հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով՝ 2000-3000 մարդ, մինչդեռ առաջին օրը եղել է 5000։ Ասաց, որ նախագահի կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ վարչապետին ասեն՝ հանկարծ հրաժարական չտա, և իրենք երկիրը նախկին թալանչիներին չեն թողնելու։ Ընդգծեց նաև, որ այնպիսի իրավիճակ է, որ կան հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակված մեծ թվով բնակչություն, և այդ պայմաններում արտահերթ ընտրությունների մասին չպետք է խոսել։ 
13:54 - 17 նոյեմբերի, 2020
Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Դուք ձեզ կողքից լսում եք, ինչի մասին եք խոսում ընդհանրապես, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող հարցերին: «Ընդհանրապես մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, այդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք,  մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է: Ես երկուս ու կես տարի ամեն անգամ այս ամբիոնից հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում, ձեր ամեն մի խոսքն արձագանքում է և ավելի մեծ հետևանքներ է առաջացնում: Գանգոսկրի մեջ մի օրգան կա, որ եթե լավ օգտագործվի, մենք այս խնդիրների առաջ ամեն օր չենք կանգնի»,-ասաց նա: Տարոն Սիմոնյանը նշեց, որ եղած հնարավորությունները չօգտագործելով՝ չգիտի, թե իշխանությունը ում են սպասում: «Երկու ամիս է՝ գոռում ենք, որ միջազգային  հարթակներում հարցերը բարձրացնելու հնարավորություններ կան, գրում ենք, տալիս ենք ձեզ, ոչ մի բան չեք անում: Ասում եք, որ հայտարարություն եք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով, միգուցե, բայց արդյոք գիտեք, որ այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առոչինչ է»,-ասաց նա և նշեց, որ սպառնալիքի ներքո կնքած պայմանագիրն առ ոչինչ է:
13:52 - 17 նոյեմբերի, 2020
Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին:  «Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը: Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները: «Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
11:33 - 17 նոյեմբերի, 2020