ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|
21:47 - 17 նոյեմբերի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ |24news.am|

24news.am: Հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն, բայց արդյունքում այն կյանքի չկոչվեց: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախքան կրակի դադարեցումը ծայրահեղ ծանր էր, արդեն ժամերի հաշվարկ էր տեղի ունենում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա:

Պուտինն ընդգծել է՝ եթե Հայաստանը ԼՂ հարցով ձեռք բերված այս համաձայնությունից հրաժարվեր, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ:

«Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- ասել է Պուտինը:

Նա նաև նշել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել