tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու և վնգստացողների հարցը լուծելու գրառման առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ. Բաղդասարյանը գրավոր հայտնել է.
«Հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ 2020թ. նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր»:
comment.count (0)