Ընդդիմադիր 16 կուսակցությունները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել |armenpress.am|
20:49 - 18 նոյեմբերի, 2020

Ընդդիմադիր 16 կուսակցությունները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ անցկացնող խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք շաբաթ օրը, ժամը 14:00-ին այստեղ հավաքվում ենք և գրավոր մի քանի ամրագրումներ ենք կատարելու»,- ասաց Մանուկյանը:

 

Մանուկյանը նշեց, որ մինչ այդ բոլոր քաղաքացիներն ազատ են օրենքի շրջանակներում պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել