ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ողջում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Ղազախստան ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը: «Մենք ողջունում ենք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը», -ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանատան հաղորդագրության մեջ մեջբերվում է նաեւ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից խաղաղապահների օգնության վերաբեյալ հետեւյալ հատվածը. «Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման գործում»:
17:11 - 07 հունվարի, 2022
ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», - հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
16:36 - 07 հունվարի, 2022
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման մանրամասների մասին՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը: Ստանիսլավ Զասը նաեւ հայտնել է կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին: Ներկայումս շարունակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը: ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը:
15:36 - 07 հունվարի, 2022
ՀԱՊԿ ուժերի գործողությունները Ղազախստանում կղեկավարի գեներալ-գնդապետ Սերդյուկովը

ՀԱՊԿ ուժերի գործողությունները Ղազախստանում կղեկավարի գեներալ-գնդապետ Սերդյուկովը

ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների հրամանատար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկացնում է РИА Новости-ն։   Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
14:06 - 07 հունվարի, 2022
Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: «Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ուրեմն Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել: Նախ՝ ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային:Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասաց Գրիգորյանը:
14:00 - 07 հունվարի, 2022
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է մեկնել 100 հայ զինծառայող

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է մեկնել 100 հայ զինծառայող

ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից: «Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:36 - 07 հունվարի, 2022
Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության մասին։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Հայտնում է tass.ru-ն։ Զայնետդինովի խոսքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը համապատասխան նամակներ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին։ Ինչպես պարզաբանել է ՀԱՊԿ խոսնակը, նամակներում նշվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ Հավաքական ուժերի ուժերով և միջոցներով խաղաղապահ գործողություն իրականացնել Ղազախստանի տարածքում՝ երկրի նախագահի դիմումի հիման վրա։    Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
13:13 - 07 հունվարի, 2022
Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։ «Այժմ Ղազախստանի իրավապահ մարմինների հետ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,-նշել է Կոնաշենկովը: Նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահների հետ կարգուկանոն են պահպանում։ Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
12:59 - 07 հունվարի, 2022
Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը: Այս մասին հայտնում է K-News-ը։  Կողմ է քվեարկել 69, դեմ՝ 7 պատգամավոր։ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտնել է, որ ՀԱՊԿ շրջանակներում միջպետական ​​պայմանագրային պարտավորությունները կատարելու համար նախատեսվում է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող, 8 զրահամեքենա և 11 մեքենա։ Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
12:37 - 07 հունվարի, 2022
Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի |armenpress.am|

Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը: «Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը: Զասը հայտնել է, որ զորքերի տեղաբաշխումն արդեն սկսել է և ակնկալում է, որ խաղաղապահ զորքերի առաքելությունը կարճ կտևի: «Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կլինի կարճ: Թե կոնկրետ ինչ ժամանակահատված կլինի՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կձևավորվի Ղազախստանում, և, իհարկե, դա կախված կլինի նաև Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե իշխանությունը համարի, որ իրավիճակը կայունացել է և այն վերահսկում է սեփական ուժերով, առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- հավելել է Զասը: Զասի խոսքով` աշխատանքային կարգով ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել իրենց ստորաբաժանումներով մասնակցել և սկսվել է դրանց տեղափոխումը: «Խաղաղապահ զորախմբի ռուսական մասի առաջատար խումբն արդեն գտնվում է Ղազախստանում եւ ձեռնամուխ է եղել առաջադրված խնդիրների կատարմանը: Երկու-երեք ժամ անց այնտեղ կլինի բելառուսական խմբավորման առաջին էշելոնը։ Աստիճանաբար, կարծում եմ, այսօրվա ընթացքում, մենք կավարտենք մեր մյուս բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը: Հավաքական խաղաղապահ ուժերի խմբավորման ընդհանուր թվաքանակը կարող է տարբեր լինել։ Այժմ այն որոշումներին համապատասխան, որոնք ընդունվել են, շուրջ 2500 մարդու մասին է խոսքը: Ըստ իրավիճակի որոշում կկայացնենք: Մենք ունենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի, միավորումների ամբողջ կազմը՝ շուրջ 3600 մարդ: Եթե անհրաժեշտ լինի, կուժեղացնենք խմբավորումը Ղազախստանում»,- ընդգծել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորախմբում տարբեր ստորաբաժանումներ են ընդգրկվել` օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր, հատուկ ստորաբաժանումներ: «ՀԱՊԿ-ում անդամ պետությունների զինված ուժերից խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են հենց այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ: Նրանք պատրաստ են կատարել խնդիրը առանց ինչ-որ նախապատրաստման»,- հավելել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է` խնդիրը քանակի մեջ չէ, թե քանի հոգու է ուղարկել այս կամ այն պետությունը: «Դա մի ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն հայտնել աջակցել Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Դա մեզ համար կարևոր է»,- նշել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե Ղազախստանի որ մասերում տեղակայված կլինեն զորքերը՝ նշելով, որ դա արդեն կախված կլինի այն որոշումներից, որոնք տեղում կընդունվեն այդ խաղաղապահ զորակազմի հրամանատարների կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությամբ: «Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը պետական, ռազմավարական կարեւորագույն օբյեկտների պահպանությունն է: Երկրորդ խնդիրն է աջակցել իրավակարգի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան»,- ասել է Զասը: Նա զրպարտություն է համարում այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները ցույց են ցրելու և այլն: «Ոչ, դա չի լինելու: ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները այլ խնդիրներ ունեն կատարելու»,- ընդգծել է Զասը: Հարցին` եթե զինված ավազակախմբերը հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող ինչ-որ օբյեկտի վրա, ուժերը ի պատասխան զենք կիրառելու լիազորություններ ունե՞ն, Զասը պատասխանել է՝ «այո, այդ դեպքում զենք կկիրառվի»: Նա հստակեցրել է, որ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները նման իրավունքներ ունեն: Զասը դեռ չի շտապում հայտնել, թե ով է լինելու խաղաղապահ ուժերի հրամանատարը: «ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում կընդունի խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակելու մասին: Արդեն կա թեկնածու, բայց դեռ հաստատված չէ, դրա համար էլ չեմ ուզում բարձրաձայնել: Կլինի որոշումը, հետո այն կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա: «Իրավիճակը բարդ է, բայց արդեն կարելի է զգուշավոր հետևություն անել այն իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել գիշերը և այսօր ցերեկը. արդեն որոշակի բեկում է նկատվում դեպի լավը: Եվ, ի վերջո, մենք հույս ունենք, որ այս միտումը կամրապնդվի, կցանկանայի մտածել, որ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով, բայց հիմա այնտեղ ղազախական ուժերը կարողանում են գլուխ հանել: Դժվար է նրանց համար, իհարկե, այդ պատճառով նրանց պետք է օգնել»,- եզրափակել է Զասը:
11:48 - 07 հունվարի, 2022
Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

Կառավարության որոշմամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը Ղազախստանում կմասնակցի խաղաղապահ գործողությունների

ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն:
22:03 - 06 հունվարի, 2022