Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը
12:59 - 07 հունվարի, 2022

Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Այժմ Ղազախստանի իրավապահ մարմինների հետ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,-նշել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահների հետ կարգուկանոն են պահպանում։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ 

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել