ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|
16:36 - 07 հունվարի, 2022

ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», - հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել