Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|
14:00 - 07 հունվարի, 2022

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն:

«Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ուրեմն Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել:

Նախ՝ ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային:
Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել