Կորոնավիրուս

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը |armenpress.am|

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:
17:58 - 16 մարտի, 2020
Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող անձինք կջերմաչափվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը:  «Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն
17:52 - 16 մարտի, 2020
Դիմակները 10-15 անգամ թանկացել են, բժշկական սպիրտ գրեթե չկա |hetq.am|

Դիմակները 10-15 անգամ թանկացել են, բժշկական սպիրտ գրեթե չկա |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի տարածման զուգընթաց՝ դեղատնային ցանցերում քչանում են որոշ կանխարգելիչ միջոցներ։ Մասնավորապես՝ բժշկական դիմակները, բժշկական սպիրտն ու ալկոգելը։ Մենք փորձեցինք ճշտել՝ որ դեղատներում և ինչ արժեքով հիմա կարելի է դրանցից ձեռք բերել։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Էջմիածնի դեղատներին։ Պարզվեց, որ դիմակները 10-15 անգամ թանկացել էն, դժվարացել է նաև դրանք գտնելը։ Որոշ դեղատնային ցանցերում էլ բացակայում է բժշկական սպիրտը և հայտնի չէ՝ երբ կլինի։ Համեմատաբար լավ էր վիճակը ալկոգելերի մասով․ բացի դեղատներից, դրանք կարելի է գնել նաև սովորական խանութներում։ Այս պահի դրությամբ՝ Հայաստանոմ գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք, որից 1-ը բուժվել է, 2-ի մոտ կա թոքաբորբ։ Մի քանի հարյուր մարդ մեկուսացված է։ Դեպքերի 20 համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի բնակչի հետ։ Երեկվանից Էջմիածին քաղաքից ելքերը սահմանափակվել են, դրվել՝ անցակետեր։ Կանխարգելիչ միջոցներից Էջմիածնի դեղատներում բժշկական դիմակ կարելի է գտնել միայն «Ալֆա-Ֆարմ» դեղատներից մեկում՝ հատը՝ 250 դրամով։ Այն 5-12 անգամ թանկացել է․ նախկինում դիմակն արժեր 20-50 դրամ։  Երևանում նույն դեղատնային ցանցերում դիմակները երեկ վաճառվում էին 300 դրամով։ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում դիմակները բավականին շատ կան։   «Ալֆա-ֆարմ» դեղատները, որտեղից կարելի է բժշկական դիմակ գնել Էջմիծանի «Ալֆա-Ֆարմ»-ի որոշ դեղատներում, ինչպես և Երևանում, կարելի է գտնել ալկոգելեր, բայց դրանք ևս սակավաթիվ են։ Էջմիածնի «Ալֆա-ֆարմ» դեղատները, որտեղից կարելի է ալկոգել գնել Որպես ախտահանիչ միջոց՝ խորհուրդ է տրվում տանն ունենալ նաև բժշկական սպիրտ։ Բացի այդ, գլիցերինի հետ խառնելով՝ կարելի է ալկոգել պատրաստել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:49 - 16 մարտի, 2020
Կառավարությունը միաձայն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու որոշումը

Կառավարությունը միաձայն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու որոշումը

ՀՀ կառավարությունը քիչ առաջ միաձայն ընդունեց 2020 թվականի մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու որոշումը։ Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսային տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում, առավելապես` Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները, հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում է թույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու, և ղեկավարվելով Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով՝ կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:   Որոշման համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծելու է Պարետատուն: Պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակվելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատան կազմում ընդգրկվելու են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատելու է պարետը: Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովելու է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները: Պարետի ցուցումները պարտադիր են լինելու պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։ Սահմանվելու է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները: Սահմանվելու է, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։   Արտակարգ դրության ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում սահմանվելու է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ։ Անցակետով թույլատրվելու է ՀՀ քաղաքացիների եւ նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով ՀՀ ժամանող ՀՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց եւ նրանց ուղեկցողների, ՀՀ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք: Անցակետով արգելվելու է ՀՀ քաղքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարչետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ` 1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների. 2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը. 3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի: Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվելու է՝ բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց եւ եթե սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվելու այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 17.03.2020թ․ մուտք գործելու պայմանով: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվելու է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները` համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի. անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում. սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում. անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ. տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք: Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվելու են`   հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի). կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:   Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել` 1) զբոսանքները. 2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը. 3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը. կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը. շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. պարետի ցուցումով` այլ գործունեություն:   Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվելու է` հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).   Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվելու են` հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը. տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի). շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը. պարետի ցուցումով` այլ գործունեություն:   Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: 14․ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ: Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարների կողմից որոշված ապրանքների ցանկում ներառված ապրանքների, ներառյալ՝ դեղերի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ, թույլատրվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարներինախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ: Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվելու է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվելու է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության: Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնելու են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:  
17:41 - 16 մարտի, 2020
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը |tert.am|

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը |tert.am|

tert.am: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր:Ինչպես նշում է theguardian.com-ը, Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում:Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։
17:38 - 16 մարտի, 2020
ԱԻՆ-ը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. խորհրդակցություն՝ փրկարար ծառայությունում

ԱԻՆ-ը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. խորհրդակցություն՝ փրկարար ծառայությունում

Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:Տնօրենին զեկուցվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցեց, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:Զեկուցվեց նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։Քննարկվեցին կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը:Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել Առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:Հանձնարարվեց բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:
17:35 - 16 մարտի, 2020
Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարորթյուն է տարածել, որում ասվում է․ «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝ Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։ Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։ Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։ Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։ Կոնտակտային տվյալներ՝ ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին Հեռ․՝ (+374 47) 94 14 18 Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»
17:10 - 16 մարտի, 2020
Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:  Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Հանձաժողովը շարունակում է կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները: Մասնավորապես, կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ, շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ: Գ.Մարտիրոսյանն անդրադարձել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին: Հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով պետական նախարարը կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները, անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ: Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, ավելի վաղ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով: Հանրապետության բոլոր շրջաններում և մայրաքաղաքում կահավորված են համապատասխան մեկուսարանները: Կրթության, գիտության և սպորտի նախարարի հավաստմամբ, կրթական բոլոր հիմնարկների աշխատանքը կասեցված է մեկ շաբաթով, կապված համաճարակային իրավիճակի հետ՝ այն կերկարաձգվի անհրաժեշտության դեպքում: Քննարկումներ են իրականացվում կրթական և ոլորտային գործունեության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը իրականացվող աշխատանքների արդյունավետության հարցում ընդգծել է նաև ԶԼՄ –ների դերը՝ համակողմանի և անաչառ լուսաբանման առումով: Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժանձնակազմին՝ այսօրերին ծանրաբեռնված աշխատանքի և բարձր պատասխանատվության համար:
17:00 - 16 մարտի, 2020
2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

2 շաբաթում Հայաստան է մտել 42.000-45.000 մարդ. Լիլիթ Մակունցը խրոնոլոգիա է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա է ներկայացրել: Նա նշել է. «Փետրվարի 24. Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների եւ քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ: Մարտի 1. Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք: Մարտի 2. Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով: Մարտի 10. Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին: Մարտի 11. Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում: Մարտի 11. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ: Մարտի 12. Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել: Մարտի 12. Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում: Մարտի 12. Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի: Մարտի 13. Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի եւ Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Մարտի 14. Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների: Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները: Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային եւ ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել:
16:56 - 16 մարտի, 2020
Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու հարցում կա 3 տարբերակ |factor.am|

factor.am: Արտակարգ դրություն սահմանելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրել-չթույլատրելու վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում կա 3 տարբերակ։ Առաջինը նախագծով սահմանված տարբերակն է, ըստ որի՝ Առողջապահության նախարարության սահմանած երկրների ցանկ կազմել, որտեղից կարգելվի օտարերկրացիների մուտքը Հայաստան, իսկ պարետն իրավունք կունենա որոշակի փոփոխություններ մտցնել այս ցանկում։ Երկրորդ առաջարկը՝ ուղղակի արգելել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, և երրորդը, որը վարչապետը համարում է ամենատրամաբանականը, արգելվի բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, իսկ պարետը կարող է որոշակի բացառություններ սահմանել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այն պահին, երբ դա հրապարակենք, ոչ մեկը չի թռնի Հայաստան, էլ չեն խորանալու՝ պարետը թույլ կտա՞, թե՞ չի տա։ Ես Ձեզ վստահեցնում եմ, պետք չի նման բան անել»։
16:50 - 16 մարտի, 2020
Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է |aliq.ge|

Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է |aliq.ge|

aliq.ge: Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատեց տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում էմնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն: Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ:Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Ի դեպ, Վրաստանը երկու շաբաթով փակում է սահմանները բոլոր պետությունների հետ:
16:46 - 16 մարտի, 2020
Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|

Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|

news.am: Այս պահին Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ չբացառելով՝ որ հնարավոր է լինեն մասնավոր ընկերություններ, որոնք շարունակում են աշխատել։ «Երթուղիներն այս պահին չեն աշխատում։ Աշխատում ենք քաղաքը ակտիվության տեսակետից պահել մաքսիմալ պասիվ։ Թե քաղաք մուտք գործելը, թե ելքը քաղաքից՝ պետք է լինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Արմավիրի մարզպետը։ Մաթեւոսյանի խոսքով՝ Էջմիածնի միջքաղաքային տրանսպորտը շարունակում է աշխատել. «Մի քանի ժամ առաջ եմ քաղաքապետի հետ խոսել, այն գործում է ու անընդհատ ախտահանում ենք մեքեաները, բայց եթե անհրաժեշտություն լինի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքներն էլ դադարեցնել, ապա դա էլ կանենք, քանի որ տրանսպորտն ինքնին ենթադրում է մի քանի մարդու ներկայություն, որից հենց այս պահին մենք ցանկանում ենք խուսափել»։ Կապված տրանսպորտային միջոցների հետ, որոնք փակ են պահում ճանապարհները, Մաթեւոսյանն ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է դրանց սեփականատերերի հետ. «Որեւէ ստիպողաբար բան չկա»։ Մաթեւոսյանի խոսքով՝ եւ երեկ գիշերը եւ այսօր առավոտյան մի քանի ժամով եղել է անցակետերում եւ անձամբ հետեւել իրականացվող աշխատանքներին. «Այսօր առնվազն 3 ժամ կանգնած եմ եղել անցակետերի մոտ, 5 ժամ էլ երեկ գիշերը։ Բժիշկների հետ շրջել եմ անցակետերում։ Այն քաղաքացիները, որոնք ջերմություն ունեին, վերցվել են կոնտակտային տվյալները եւ հետ ուղարկվել քաղաք՝ ինքնամեկուսանալու։ Հնարավոր է սովորական գրիպ կամ մրսածություն լինի, բայց ամեն դեպքում մարդիկ են, որոնք գտնվում են խոցելի դաշտում եւ ճիշտ ենք համարում նրանց հետ ուղարկել քաղաք»։ Մարզպետը Էջմիածնի բնակիչներին եւս մեկ անգամ կոչ արեց միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից. «Դա ծանրաբեռնում է մոնիտորինգի աշխատանքները, ծանրաբեռնում է վերահսկողության աշխատանքները»։
16:23 - 16 մարտի, 2020