Կորոնավիրուս

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման  հարցը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման հարցը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի´ հայրենակիցներՍտորև ներկայացնում ենք քաղվածք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.- Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,- Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք։»************Վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե «երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները», իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին։
17:17 - 14 մարտի, 2020
Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսը ճանաչել են արտակարգ և անխուսափելի հանգամանք |armenpress.am|

Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսը ճանաչել են արտակարգ և անխուսափելի հանգամանք |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում արված փոփոխություններում: Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը  քաղաքապետի և մայրաքաղաքի պաշտոնական կայքում: Այս մասին գրում է  «ՏԱՍՍ»-ը: «Սահմանել, որ նոր կորոնավիրուսային վարակի`(2019-nCoV)-ի տարածումը ստեղծված պայմաններում արտակարգ և անխուսափելի հանգամանք է, որը հանգեցրել է բարձր պատրաստվածության ռեժիմի ներդրման, ինչն էլ անհաղթահարելի ուժի հետևանք է»,-ասվում է փաստաթղթում: Փոփոխություններում ասվում է, որ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով  վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո: Մոսկվայի այն քաղաքացիները, ովքեր ապրում են մարդկանց հետ, որոնք կարանտինում են, նույնպես պարտավորված են պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում:
16:42 - 14 մարտի, 2020
Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն

Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: «ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է Գալստյանը:
16:36 - 14 մարտի, 2020
Լիբանանը փակում է ցամաքային սահմանները կորոնավիրուսի պատճառով |shantnews.am|

Լիբանանը փակում է ցամաքային սահմանները կորոնավիրուսի պատճառով |shantnews.am|

shantnews.am: Լիբանանի իշխանությունները 10 օրով փակել են բոլոր սահմանային անցումները քաղաքացիների ժամանման համար. դա կանխարգելիչ միջոց է երկրում կորոնավիրուսային համաճարակի բռնկումը կանխելու համար, հայտնում է РИА Новости-ն: Միակ երկիրը, որի հետ բաց են Լիբանանի ցամաքային սահմանները, Սիրիան է: Ուրբաթ օրվանից լիբանանյան սահմանապահները թույլ են տալիս երկիր մուտք գործել միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված աշխատակիցներին: «Երկուշաբթի օրվանից մուտքն ամբողջովին փակ կլինի դեռևս 10 օրով: Դա պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով» – ասել է սահմանին հերթապահող աշխատակիցներից մեկը: Նաև հրամայվել է փակել ռեստորաններն ու հասարակական սննդի կետերը: Լիբանանում արդեն իսկ պաշտոնապես հաստատվել է մահվան երեք դեպք և կորոնավիրուսից բուժման մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 77 մարդ:
16:35 - 14 մարտի, 2020
Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ

Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց: Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը Ավելին»:
15:38 - 14 մարտի, 2020
Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Նա մասնավորապես ասաց, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են գրեթե բոլոր շփվածներին։ «Հնարավոր է՝ ինֆորմացիայի բացակայության կամ այլ պատճառով լինեն որոշ անձինք, որոնք դեռ չեն բացահայտվել։ Դրա համար ուզում եմ խնդրել հետևել մեր վերջին օրերի կոչերին՝ օգտագործել առիթն ընտանիքի անդամների հետ ավելի շատ անցկացնելու և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային  միջոցառումների։ Ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս հետաձգել։ Պացինենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն 1-ի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է։ Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այդ պարզ կանոնները այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել։  Վստա՛հ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, հետևե՛ք պաշտոնակն լրահոսին։ Խնդրում եմ մեր՝ կանխարգելմանն ուղղված կոչերը տարածել ձեր շրջապատում և օրինակ ծառայել, որ մնացածն էլ հետևեն ձեր օրինակին»,- հավելեց Արսեն Թորոսյանը։
15:31 - 14 մարտի, 2020
Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

news.am: Առողջապահական եւ աշխատանքի տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան ներկայացրել է, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանում: Հայտնի է, որ վաղը՝ մարտի 15-ին, Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթ կիրականացվի։ «Նման դեպքերի համար կան նախապես մշակված ընթացակարգեր, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել վարակի ներբերում եւ տարածումը մեր երկրում: Տվյալ թռիչքի ուղեւորները անմիջապես մեկուսացվում են այլ ուղեւորներից, հատուկ գոտիներ են ստեղծվում, որտեղով նրանք կարող են դուրս գալ առանց շփվելու այլ չվերթներով ժամանած ուղեւորների հետ: Արգելվում է նրանց մուտքը «դյութի ֆրի» գոտիներ: Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ, նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են»,-ասաց Հայկ Կարապետյանը: Դիտարկմանը, թե բացի ուղեւորների ջերմությունը չափելուց ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում, նա պատասխանեց. «Ջերմաչափում է կատարվում, վիզուալ զննում է կատարվում, անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում: Այդ երեքը միասին տալիս են ամբողջական պատկեր, որը սահմանին մուտքի համար բավարար է գնահատական տալու, իսկ դրանից հետո հաջորդ 14 օրվա ընթացքում նրանք գտնվելու են առողջապահական համակարգի հսկողության ներքո»: Համաճարակաբանի խոսքով, բոլոր չվերթների դեպքում լրացվում են հասցեական քարտեր. «Լրացվում է չվերթի համարը, ժամանման ամսաթիվը, ժամանման երկիրը, քաղաքը, անուն ազգանուն, հեռախոսահամար եւ ՀՀ-ում գտնվելու վայրը: Նպատակն այն է, որ եթե նրանցից որեւէ մեկի մոտ հաջորդ օրերին կհայտնաբերվի վարակ, մենք անմիջապես կարողանանք նրանց հայտնաբերել: Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը: Վայրեէջքից առաջ մեզ արդեն հայտնում են տվյալ կասկածով ուղեւորի առկայության մասին, եւ մենք հատուկ ընթացակարգով տվյալ ուղեւորին տարհանում ենք: Իսկ այն ուղեւորները, որոնք սերտ շփման մեջ են եղել այդ ուղեւորի հետ, այսինքն մոտ են նստած եղել, վերցնում ենք ավելի խիստ հսկողության տակ»: Նա հավելեց, որ այսօր արդեն կա դրական փորձ. Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան կարողացել են հաղթահարել համաճարակը:  
15:12 - 14 մարտի, 2020