Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։ Այս անգամ պրոֆեսոր Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։  Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչ նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։  Թուրքիայի նախագահի խորհրդականի ժխտողական թեզերը լսելու ու ամենայն հավանականությամբ դրանց հետագա տարածման համար կոնֆերանսին մասնակցել են Յահշիհանի գավառապետ Ֆաթիհ Յըլմազը, քաղաքապետ Օսման Թուրքյըլմազը, Քըրըքքալե նահանգի ոստիկանապետ Գյունթեր Շենսեսը, ոստիկանական ակադեմիայի տնօրեն Մուսթաֆա Յողուրթչուն, Յահշիհանի շրջանային ոստիկանության պետ Էրդալ Աքքուշը, «Ազգայնական շարժում» կուսակցության Քըրըքքալերի նահանգային կառույցի ղեկավար Էրդալ Բալօղլուն և այլոք։ Ավելացնենք, որ Էրդողանի գլխավոր խորհրդական, նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը 2020-ին արդեն մի քանի անգամ Թուրքիայի տարբեր նահանգներում նմանատիպ կոնֆերանսներ կամ դասախոսություններ է կազմակերպել։
13:56 - 10 հուլիսի, 2020
Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել՝ ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։ Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։
11:36 - 23 հունիսի, 2020
Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածել մզկիթի
 |ermenihaber.am|

Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածել մզկիթի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը 1934 թվականին էր Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել թանգարանի կարգավիճակ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։ «Այա Սոֆիայում նամազ կարվի և դա միայն ու միայն մեր սուրբ ժողովրդի որոշելիքն է»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Այա Սոֆիայում կլինեն ղուրանյան ընթերցումներ և այն որպես մզկիթ իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ այնպես, ինչպես Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթը։ Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, Էրդողանը պատասխանել էր. «Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»: Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
10:28 - 06 հունիսի, 2020
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան
 |news.am|

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան |news.am|

news.am: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ հետագա համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ հիվանդների բուժման եւ պատվաստանյութերի մշակման հարցերի մասով: Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք մարզերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար: Կողմերը շարունակել են կարծիքներ փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդհանուր պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ ջանքերը Իդլիբի էսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում՝ այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը լրացնող արձանագրությունը: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մտահոգություն են հայտնել Լիբիայում սաստկացած բախումների կապակցությամբ: Նշվել է անժամկետ զինադադարի եւ միջլիբիական երկխոսության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների հիման վրա, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւով: Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ակտուալ կողմերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում:
19:39 - 18 մայիսի, 2020
Թուրքիան կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կտրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիան կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կտրամադրի ԱՄՆ-ին

Թուրքիան երեքշաբթի օրը բժշկական սարքավորումներ կուղարկի ԱՄՆ: Այս  մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ։ «Մենք հպարտ ենք հայտարարել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ կմատակարարի իր դաշնակից ԱՄՆ», - նշվում է նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարության մեջ։  Մատակարարվելիք ապրանքների ցուցակը ներառում է 500 000 բժշկական դիմակ, 40 000 ձեռնոց, 2 000 լիտր ախտահանիչ հեղուկ, 400 N95 դիմակ և 500 դեմքի պաշտպանիչ վահան։ Ըստ թուրքական պաշտոնական տվյալների, համավարակի տարածումից ի վեր, Թուրքիան արդեն բժշկական օգնություն է ուղարկել աշխարհի 55 երկրների։   Աղբյուրը՝ edition.cnn.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:45 - 28 ապրիլի, 2020
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում |ermenihaber.am|

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայում նախորդ 2 շաբաթների վերջին ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հանգստայան օրերին փողոց դուրս գալու սահմանափակումը որոշ ժամանակ դեռ շարունակելու ենք կիրառել՝ դա չտարածելով գյուղատնտեսության, առողջապահության ու սննդի ոլորտի վրա։ Նախատեսում ենք ապրիլի 23,24,25,26-ին փողոց դուրս գալու սահմանափակումներ մտցնել, այնպես, որ դա հնարավորինս քիչ ազդի առօրյա կյանքի ընթացքի վրա։ Ապրիլի 23-ը այսպես թե այնպես ոչ աշխատանքային օր է (Թուրքիայի ինքնիշխանության ու երեխաների օրն է-խմբ․), կիրակի՝ ապրիլի 26-ինժամը 24։00 փողոց դուրս գալու սահմանափակումները կավարտվեն։ Մանրամասների մասին տեղեկությունները կհրապարակի ներքին գործերի նախարարությունը»,- պարզաբանել է Էրդողանը։  
15:39 - 21 ապրիլի, 2020
Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը |ermenihaber.am|

Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար, նախագահ Էրդողանի հավատարիմ զինակից Սուլեյման Սոյլուն ապրիլի 12-ի ուշ երեկոյան հայտարել է իր հրաժարականի մասին։ Պատճառը ՆԳ նախարարության կողմից  անակնկալ կերպով ապրիլի 10-ի ժամը 00։00-ից մինչ ապրիլի 13-ի նույն ժամը Թուրքիայի 31 նահանգի խոշոր քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի հետևանքով առաջացած խառնաշփոթն է։ Արգելքի մասին հայտարարվել էր ուրբաթ գիշերը՝ դրա ուժի մեջ մտնելուց 2 ժամից առաջ, ինչի հետևանքով այդ բոլոր քաղաքներում մարդիկ շտապել են խանութներ առաջիկա 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ գնելու։ Դա էլ մեծ հերթերի ու կուտակումների պատճառ էր դարձել՝ ստեղծելով լուրջ ռիսկեր կորոնավիրուսի համաճարակի տարածման տեսանկյունից։ Այնուհետև բոլոր կողմերից քննադատության սլաքներն ուղղվել էին ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի դեմ, որն էլ ընդունել էր կազմակերպչական առումով իր թույլ տված սխալներն ու հրաժարականի դիմում գրել։  Սոյլուի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչությունը, ինչից պարզ է դառնում, որ Էրդողանը չի ընդունել նախարարի հրաժարականը։ «Պարոն նախարարն իր հրաժարականը ներկայացրել է պարոն նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել»,- ասված է նախագահականի հայտարարության մեջ։ 
11:07 - 13 ապրիլի, 2020
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել |ermenihaber.am|

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։  Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարության է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողան նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։   Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։
20:23 - 08 ապրիլի, 2020