ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

tert.am: Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:
18:26 - 01 ապրիլի, 2021
Կրեմլը դատապարտել է Պոզների այցի դեմ վրացիների բողոքի ակցիաները |tert.am|

Կրեմլը դատապարտել է Պոզների այցի դեմ վրացիների բողոքի ակցիաները |tert.am|

tert.am: Կրեմլը վճռականորեն դատապարտում է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ազգայնամոլ ծայրահեղականների ագրեսիվ գործողությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է արձագանքել Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ տեղի ունեցած միջադեպին, գրում է regnum.ru-ն։«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այնտեղ գնալը պարզապես վտանգավոր է, և դա ռուսները պետք է հստակ հասկանան», -ասել է Պեսկովը։Ծննդյան օրվա առթիվ նա նաև շնորհավորել է Պոզներին։«Ավելի լավ է ծննդյան օրը տանը նշել, այստեղ ավելի հանգիստ է»,- հավելել է նա:Պեսկովը նաև նշել  է, որ ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ «Պոզների դեմ ազգայնականների հարձակման դատապարտումը»։Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում բողոքի ակցիաներ են կազմակերպվել լրագրող Պոզների այցի պատճառով, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդել են՝ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, ապա նրա ներկայությունն անընդունելի է։ «Մենք չենք պատրաստվում հեռանալ և կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր Աբխազիան չեն համարում Վրաստանի մաս, չեն լքել մեր երկիրը։ Կլինեն մշտական ակցիաներ», - հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զաալ Ուդումաշվիլին։
16:13 - 01 ապրիլի, 2021
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է: Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որը իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի  հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: Նշվում է, որ այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանը:
15:20 - 01 ապրիլի, 2021
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ դիվանագետները շեշտում են, որ կոռուպցիան սերտորեն կապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ «Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», - չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին հարցին: Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը: «Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», - ասաց Թոմ Սելինջերը: «Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», - ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»:
13:17 - 01 ապրիլի, 2021
Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։  «Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:38 - 01 ապրիլի, 2021
Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|

Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Մինչ օրս օգնության ստանալու խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ, 800-ը՝ թեժ գծի միջոցով։ Նշվում է, որ հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
09:46 - 01 ապրիլի, 2021
Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։   Հովհաննես Հարությունյանը ողջունելով հյուրերին՝ խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայութան մասին։   «Պարոն դեսպան բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։   Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների և հնարավորությունների շրջանակում համագործակցելու և նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։  
20:04 - 31 մարտի, 2021
ԲԴԽ նախագահը հանդիպել է Մոսկվայում աշխատող հայ իրավաբանների հետ

ԲԴԽ նախագահը հանդիպել է Մոսկվայում աշխատող հայ իրավաբանների հետ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան: Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:  Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը  փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները, մասնավորապես, հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ: Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:
19:48 - 31 մարտի, 2021
Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ: «ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը: Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»: Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»: ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:
15:38 - 31 մարտի, 2021
Ռուսաստանը զորքերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմանին. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետ |tert.am|

Ռուսաստանը զորքերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմանին. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետ |tert.am|

tert.am: «Արևմուտք 2021» զորավարժություններին նախապատրաստվելու պատրվակով Ռուսաստանը վերջերս զորքերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմանին` տեղակայելով ՌԴ-ի Բրյանսկի և Վորոնեժի մարզերում և Ղրիմում: Ինչպես փոխանցում է Украинская правда-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ պետ Ռուսլան Խոմչակը` ելույթ ունենալով Գերագույն ռադայում:Նրա խոսքով` մարտի 30-ի դրությամբ` ռուս-ուկարիանական սահմանի երկյանքով և Դոնբասի ու Ղրիմի տարածքներում հակառակորդի 28 գումարտակային մարտավարական խմբեր են տեղակայվել:Ուկրաինայի հրամանատարությունը կանխատեսում է, որ շուտով Ռուսաստանը «հավելյալ 25 գումարտակային մարտավարական խումբ կտեղակայի երկրի հետ սահմանի մոտ և Ղրիմում, որն արդեն իսկ տեղակայված ուժերի հետ միասին ռազմական սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանը»:
15:19 - 31 մարտի, 2021
Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:
13:53 - 31 մարտի, 2021