tert.am: «Արևմուտք 2021» զորավարժություններին նախապատրաստվելու պատրվակով Ռուսաստանը վերջերս զորքերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմանին` տեղակայելով ՌԴ-ի Բրյանսկի և Վորոնեժի մարզերում և Ղրիմում: Ինչպես փոխանցում է Украинская правда-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ պետ Ռուսլան Խոմչակը` ելույթ ունենալով Գերագույն ռադայում:
Նրա խոսքով` մարտի 30-ի դրությամբ` ռուս-ուկարիանական սահմանի երկյանքով և Դոնբասի ու Ղրիմի տարածքներում հակառակորդի 28 գումարտակային մարտավարական խմբեր են տեղակայվել:
Ուկրաինայի հրամանատարությունը կանխատեսում է, որ շուտով Ռուսաստանը «հավելյալ 25 գումարտակային մարտավարական խումբ կտեղակայի երկրի հետ սահմանի մոտ և Ղրիմում, որն արդեն իսկ տեղակայված ուժերի հետ միասին ռազմական սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանը»:
comment.count (0)