Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|
09:46 - 01 ապրիլի, 2021

Առայսօր խաղաղապահ զորախմբի՝ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3500 քաղաքացի․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը․ գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Մինչ օրս օգնության ստանալու խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ, 800-ը՝ թեժ գծի միջոցով։

Նշվում է, որ հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել