Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան

Որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան

ՀՀ գործող սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական  սահամադրական վերահսկողության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Հիմա,ես արձանագրում եմ մի փաստ, որ ՀՀ սահամանադրական դատարանը նման փաստաթուղթ,նախագիծ չի քննարկել։ Գործող սահմանադրության մեջ գրված չէ, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերում են սահմանադրական դատարանին, ուրեմն  դա ենթակա չէ սահմանադրական վերահսկողության։  Ես գնահատականներ չեմ տալիս, փաստ եմ արձանագրում,ասում եմ, այն ինչ գրված է, դրանով սահմանվում է սա։ Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին, անձը ոչ թե իր  իրավունք ունի ենթարկվելը կամ չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվել»։  Թովմասյանը նշեց, որ ծանոթ չէ Աժ որոշմանը և ներկայացված նախագծին։ «Զսպվածություն ցուցաբերելով՝ որպես իրավաբան,որպես սահմանադրության հեղինակներից մեկը  ուղղակի կարող եմ ասել, որ ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ՝ ուղղակի ամոթի զգացողություն ունեցա»,- ասաց Թովմասյանը։ Թովմասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում, նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իարվունք։ Հարցին, թե արդյո՞ք Հրայր Թովմասյանը պատրաստ է ՍԴ աշխատանքի ներկայանալ որպես դատավոր, Թովմասյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ինչ նախագծի մասին է խոսքը։ Հարցին, թե արդյոք տհա՞ճ չէ աշխատել այս պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են՝ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանա, նախկինների հանձնարարությունն է կատարում, ՍԴ նախագահն ասաց․ «Հրայր Թովմասյանի համար նախկին, ներկա իշխանություններ չկան, և նրանց ասածները Հրայր Թովմասյանի համար հարյուրերորդական են, այս ընթացքում պետք է հասկացած լինեիք, որ Հրայր Թովմասյանի համար նշանակություն չունի, գլուխը կախ գալիս է իր աշխատանքին,գնում է»։ Հարցին՝ այս գործընթացը իրավակա՞ն է, թե  քաղաքական , Թովմասյանն ասաց․ «Ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, նման հայտարարություն է ընկել ականջովս, որ այստեղ քաղաքական որևէ բան չկա, այս ամենն արվում է, որ մարդիկ երջնաիկ ապրեն։ Այնպես որ, դուք հավատացեք և վաղվանից երջանիկ կապրեք։ Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո մարդիկ երջանիկ են լինելու»։
13:51 - 23 հունիսի, 2020
ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին  |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշել է դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էր քվեարկել. Ալեն Սիմոնյանը` ՍԴ դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ չէ` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը դիմի Սահմանադրական դատարան, դատարանի գործող կազմը կքննի բարձրացված հարցը, թե ոչ:  Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ՍԴ դիմելու որոշմանը՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցով:  Սիմոնյանը նախ կարծիք հայտնեց՝ ԲՀԿ-ի գործընկերները ևս մեծ հաշվով համաձայն են եղել, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրներ կան: «Ասում էին բազմիցս, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել Հրայր Թովմասյանին, որին դեմ էին քվեարկել, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այստեղ այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցին մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի»,-ասաց Սիմոնյանը: 
15:34 - 17 հունիսի, 2020
Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց |aysor.am|

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց |aysor.am|

aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նկստը հետաձգվեց։ Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը պահանջել էր վարչապետից այս խոսքերը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան: Դրանից հետո վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որն իրեն էր նվիրել Թովմասյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ու նշել, որ Թովմասյանն այդ օրն իրեն դիմել էր բացառապես «Պարոն վարչապետ ջան» և «Պարոն Փաշինյան ջանով»: Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
16:53 - 13 մայիսի, 2020
ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը |armenpress.am|

ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանը մարտի 17-ին քննարկում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա մի շարք օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները:» Նույն օրենսգրքի վիճարկվող՝ 82-րդ հոդվածով ամրագրված է ԲԴԽ անդամի լիազորությունների ժամկետը և երդումը։ «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածով ամրագրված են Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի» 12-րդ հոդվածով սահմանված է ՄԻՊ-ի ընտրությունը։
14:32 - 17 մարտի, 2020
ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

ՍԴ այդ 7 դատավորները Սերժ Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի, 1996-ին, այո՛, նաեւ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Քաջարանում բավականին մեծ բազմություն էր հավաքվել՝ լսելու «Այո»-ի քարոզչական խմբի ելույթները: Այս մարդկանց ծափերի եւ վանկարկումների ներքո էլ ՀՀ վարչապետը սկսեց ելույթը` ինչպես Մեղրիում, այստեղ եւս ընդգծելով, որ ընտրվելուց հետո 3-րդ անգամ է Քաջարանում, ինչը նշանակում է, որ ընտրությունից ընտրություն չի, որ այցելում են: Վարչապետը քաջարանցիներին տեղեկացրեց, որ Մեղրիում խոսել է այն մասին, թե ինչպես են Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը օկուպացրել Սահմանադրական դատարանը, ուստի իր խոսքը սկսում է հենց այդ կետից: Իսկ ի՞նչ խնդիր կա ՍԴ մյուս անդամների մասով: Ձեւակերպելով այս հարցը՝ Փաշինյանը որպես պատասխան հիշեցրեց Իմ քայլը խմբակցության նախաձեռնությունը, երբ դիմել էին ՍԴ՝ Թովմասյանի նկատմամբ կարգապական վարույթ հարուցելու հարցով: «Էդ միջնորդությունը հետեւյալի մասին էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում Մարտի մեկի վերաբերյալ, եւ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս Մարտի 1-ի հետ կապված դիրքորոշումներ է հայտնել, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում իշխանության եկածների առաջարկով է ընտրվել ՍԴ նախագահ, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ անձը չպետք է մասնակցի իր հետ առնչվող թեմայի քննարկմանը, Հրայր Թովմասյանը ենթարկվի կարգապահական պատասխանատվության…Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ-ն իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցի, բայց դա կարող է արվել այն դեպքում, երբ ՍԴ-ն նման վարույթ հարուցի, արձանգրի խախտումը: Սրանով ՍԴ-ն Ազգային ժողովին զրկեց այն լիազորությունից, որը օրենքներով ամրագրված է»,- նկատեց Փաշինյանը: Այնուհետեւ նա անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած հետաքննությանը, որով պարզվել էր, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, ՍԴ-ում Մարտի 1-ի հետ կապված գործի քննության ընթացքում բազմիցս ելումուտ է արել ՍԴ-ում եւ նրա ելումուտը չի վերահսկվել: «Ոստիկանները բացատրություն են տվել եւ ասել են, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք: Ստացվում է, որ ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ եւ այնպես է արել, որ էդ շփումը պետք է դե յուրե չարձանագրվի: Ի՞նչ պետք է լիներ նման պարագայում: ՍԴ-ն պետք է կարգապահական վարույթ հարուցեր, տեսներ՝ որեւէ խնդիր այստեղ կա՞, թե ոչ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին նույնպես չտվեց: Հետեւաբար սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը ըստ էության հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության ուրիշ ճյուղերին զրկում է համանման գործառույթներից, իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող քննարկել, ոչ ոք բան չի կարող ասել, չնայած այն փաստին, որ մեր ներկայությունը այստեղ հակասում է այն Սահմանադրական դատարանի նկարագրությանը, որ առկա է Սահմանադրության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է ցույց տալ, որ ՍԴ-ին Հայաստանում որեւէ մարմին չի կարող որեւէ բան ասել, բայց ՀՀ-ում կա մի սուբյեկտ, որ սահմանադրական դատարանին կարող է ուղարկել տուն, տալ գնահատական եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Ըստ նրա՝ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, այնպես էլ ապրիլի 5-ին պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից: «Որովհետեւ Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, որովհետեւ իշխանության պատկանելությունը որոշում է ժողովուրդը»,- նկատեց Փաշինյանը եւ շարունակեց. «Էդ բոլոր մարդիկ հավասարապես պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետեւ այդ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել, 1996 թվականին, այո, նաեւ առաջին նախագահի՝ Տեր- Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, երբեք արժանի չեն եղել ՀՀ պետական դրոշի տակ ելույթ ունենալու»:
16:37 - 10 մարտի, 2020
Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։
15:06 - 05 մարտի, 2020
Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:   «Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք Սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի, և ընդունի այդ սահմանադրությունը:    Իսկ, եթե չքվեարկի, առնվազն, մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է՝ ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի (Սահմանադրություն-խմբ. ), որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:   Նա գործընթացը կարևորում է այն  համատեքստում, որ 1995, 2005 և 2015 թվականների Սահմանադրական հանրաքվեները եղել են կասկածելի, և սահմանադրության լեգիտիմության խնդիրը կա:    «Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշտապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,-նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:   Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:  
09:22 - 21 փետրվարի, 2020
ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով

ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով

2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Հրայր Թովմասյանը՝ ողջունելով Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած հյուրերին, ինչպես նաև քննարկման մասնակիցներին։ Հրայր Թովմասյանը խոսել է նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ շուրջ երկու տասնամյակից ավել արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով դրա դրական արդյունքներն ու ընձեռած հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ ներկայացվող թեման խիստ արդիական է և քննարկման արդյունքները օգտակար կարող են լինել հետագա աշխատանքային գործունեության համար։ Քննարկման հիմնական բանախոսը Բոնի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Քրիստիան Հիլգրուբերն էր։ Քննարկման ընթացքում մեկնաբանություններով հանդես է եկել նաև Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լուխթերհանդթը։ Զեկուցողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, որին հաջորդել է մտքերի փոխանակությունը։
16:12 - 20 փետրվարի, 2020
ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամդրվել են նրանց՝ ծանոթանալու համար։ Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել: Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
18:13 - 18 փետրվարի, 2020
Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական |aysor.am|

Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական |aysor.am|

aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը բացառում է, որ մինչև հանրաքվե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասով լիովին բացառում եմ, չեմ ուզում հիմա սա դիտարկվի, գիտեք, շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները», - լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Մուրադյանը։ Նա կրկնեց՝ իսպառ բացառում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա։ «Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է, օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում», - ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։ Գրիգոր Մուրադյանի խոսքով՝  ՍԴ ներսում տեղեկություն չկա, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։ «Սակայն, եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար հետագայում», - ասաց Մուրադյանը։
13:14 - 14 փետրվարի, 2020
ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: left;">«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
12:24 - 14 փետրվարի, 2020