Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում. Հրայր Թովմասյան |tert.am|
08:45 - 29 հունվարի, 2020

Սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում. Հրայր Թովմասյան |tert.am|

tert.am։ Եթե օրվա իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելը պետք է դիտարկվի, որ ես օրվա իշխանությանը ընդդիմություն եմ, ապա ընկալեք ինչպես ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված եք լինելու վարչական դատարանի գրեթե բոլոր դատավորներին, որոնք միանձնյա են գործը քննում, դիտարկել, որ երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն են, որովհետև չկա որևէ մեկը, որ պետական մարմնի որևէ որոշում անվավեր ճանաչած չլինի: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թովմասյանը դարձել է այս իշխանության թիվ մեկ ընդդիմությունը:

«Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում: Մենք գործ, առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ միայն չեմ զբաղվում, ես իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել»,- շեշտեց նա:

Նա նշեց, որ երբ վերջին պառլամենտական ընտրություններում ծնողները հարցրել են՝ ո՞ւմ ընտրեն, ասել է՝ ում ցանկանում են, թող ընտրեն: «Այսինքն այդ զսպվածությունը պահել եմ, նաև այդտեղ եմ դրսևորել, ինչ ընդդիմության մասի՞ն է խոսքը: Ես չեմ կարող ընդդիմություն լինել: Ես երբևէ օրվա քաղաքական իշխանության վարվող նույնիսկ իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ որևէ գնահատական չեմ տվել: Երբևէ որևէ ոլորտի մասին լսե՞լ եք ինձնից որևէ քննադատական խոսք: Ես այդ հարցերին չեմ առնչվում»,- շեշտեց նա և հավելեց՝ որպես անձ, կարող է ունենալ իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց դրանց մասին չի բարձրաձայնում, որովհետև իր համար որոշված է, որ քաղաքականությունն իր համար ավարտված է, որ իր կյանքում սկսված է մեկ նոր փուլ, որը կոչվում է ՍԴ դատավորի աշխատանք:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե եղել է նաև հիբրիդային հեղաշրջման փորձ, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, Թովմասյանը նշեց, որ պետք է հորդորի ընդհանարապես հեղափոխություն տերմինն օգտագործելիս զգույշ լինել. «Դրա մասին լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Դուք օտարերկրյա ներդրողի աչքով նայեք, որն ուզում է այս երկրում ներդրում անել և լսում է հեղափոխություն բառը, հիբրիդային հեղաշրջում բառերը: Ես նաև լրատվական միջոցներին եմ հորդորում զգույշ լինել այդ բառերն օգտագործելուց, բացի նրանից, որ այդ մտքերը իրականանալու ուժ ունեն, այլ ընդհանրապես չի կարելի այդ բառերը չարաշահել»,- ասաց նա:

Թովմասյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որոնք իրենց շրջապատում միշտ դավադրություններ ու թշնամիներ են փնտրում և նկատեց. «Ես այդտեղ անելիք չունեմ, նույնիսկ ասելիք չունեմ դրա հետ կապված: Ես չգիտեմ էլ, եթե քննություն հանձնեի ու իմ տոմսում լիներ հիբրիդային հեղաշրջում, ես երկուս կստանայի, որովհետև ես չգիտեմ՝ դա ինչ է և ինչ է նշանակում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար 0 նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը և փառք Աստծո Սահմանադրությունը և ՍԴ-ի մասին օրենքը տվել է բոլոր հնարավորությունները, որ անգամ ֆինանսական առումով ՍԴ-ն կախված չլինի, այս առումով էլ ինձ համար միևնույն է»,- հայտարարեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել