Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին

 |aravot.am|

«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին |aravot.am|

aravot.am: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանը։ Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։ «Սակայն Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրաձայնված հարցի հետեւանքով ակնհայտ է դարձել, որ այստեղ  տարընթերցումների հարց է առաջացել։ Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։ Հետեւաբար, արդեն շրջանառության մեջ է գտնվում այդ որոշման նախագիծը, դա մեզ հնարավորություն կտա խմբագրել կառավարության որոշումը՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջնորդվել են այն մեթոդաբանությամբ, որով պարտավոր են առաջնորդվել։ «Եվ հիմք ենք ընդունել իրավական ակտի կիրառման պահանջները»,- ասաց նա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց․ «Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, նախագծի փոփոխություն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք»։
13:42 - 23 հունիսի, 2023
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը ակնկալվում է, որ կպահպանվի: Անդրադառնալով 2022թ. երկնիշ (12.6%) տնտեսական աճին՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%: Բացի այդ, գործակալության կանխատեսումներով հարկաբյուջետային ցուցանիշները կկայունանան ներկայիս մակարդակի վրա, իսկ պարտքի բեռը կգտնվի նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում՝ առաջիկա տարիներին կայունանալով 45% մակարդակում և նպաստելով հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը: Այնուամենայնիվ, երկրի տնտեսական և հարկաբյուջետային իրավիճակը նկարագրելիս վարկանիշային գործակալության ներկայացուցիչներն անդրադարձել են առկա բարելավումները հակակշռող աշխարհաքաղաքական ռիսկերին:  
10:31 - 23 հունիսի, 2023
Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|

Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով այն, նշեց՝ դրանով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվների գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները և մասնավորապես սահմանել. «Առաջին՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով, և երկրորդը՝ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով»: Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ նախագծի ընդունումը նախ և առաջ միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը. «Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ, հնարավորություն չեն ունենա մասնակցել շահումով խաղերին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա նույնպես սկզբունքային բարեփոխումներից է, որը իր համար ունի շատ երկար պատմություն՝ սկսվում է 2015-16 թվականներից Կապանում ունեցած հանդիպումներից. «Կապանում ունեցած հանդիպման ժամանակ շենքի բնակիչները, հիմնականում՝ կանայք, իմ ուշադրությունը հրավիրեցին փաստի վրա, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ, երբեմն նույնիսկ շքամուտքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում դրա միայն մի մասը, քանի որ նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո՝ նոր գալիս տուն»: Կառավարության ղեկավարի խոսքով առաջին փուլով մեծ դժվարությամբ լուծել են բոլոր գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեության հարցը և արգելել այն: «Երբ մենք այդ խողովակը փակեցինք, մարդիկ սկսեցին մտածել ավելի քաղաքակիրթ բիզնեսի մասին, և գազալցակայաններում հայտնվեցին ամենատարբեր ծառայություններ»,- նշեց նա: Վերջինս նշեց, որ հաջորդ փուլով, ըստ էության, փակել կամ էականորեն սահմանափակել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. «Ընդ որում՝ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով»: Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրն այն էր, որ մարդիկ գնում, տերմինալներով կանխիկ միջոցներ էին ներդնում էլեկտրոնային դրամապանակներ և այնտեղից խաղադրույքներ կատարում. «Ժամանակի ընթացքում փոխեցինք այդ կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում էլեկտրոնային դրամապանակը»: Որից հետո, ըստ Փաշինյանի, ի հայտ է եկել այլ խնդիր. «Երբ մարդիկ, օրինակ, բրոկերներ են ի հայտ գալիս, որոնք իրենց դրամապանակներով 100 միլիոնների շրջանառություն են անում, որը, ըստ էության, ապօրինի գործունեություն է: Գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում շատ մոդայիկ են այդ ծառայությունները: Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել կանխիկ, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք, որը շատ կարևոր է»:
13:59 - 22 հունիսի, 2023
2022-ին ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորինն է, ամենամեծ թերակատարումովը՝ Արարատինը. ֆինանսների նախարար |1lurer.am|

2022-ին ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորինն է, ամենամեծ թերակատարումովը՝ Արարատինը. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2022-ին մարզպետարաններին տրամադրված գումարների ամփոփ ցուցանիշները: Ըստ այդմ՝ 10 ծրագրի և 22 միջոցառման համար տարեկան պլանով մարզպետարաններին ընդհանուր առմամբ հատկացվել է 5,3 միլիարդ դրամ, փաստացի իրականացվել է դրանից ավելի պակաս գումար՝ մոտ 5 միլիարդ 281 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 98,5 տոկոս: «Արարատի մարզպետարանը ամենամեծ թերակատարում ունեցող մարզպետարանն է: Տարեկան պլանը եղել է 482 միլիոն, ճշտված պլանով նվազեցվել է 466 միլիոն, և կատարվել է 431 միլիոն, այսինքն՝ 35 միլիոնով ճշտված պլանից ավելի քիչ: Ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորի մարզպետարանն է, որի ճշտված պլանը կազմել է 411 միլիոն, և կատարվել է 409 միլիոն 854 հազար դրամ: Այսինքն՝ տարբերությունը կազմել է 1,2 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:
12:00 - 06 հունիսի, 2023
ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար
 |news.am|

ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար |news.am|

news.am: Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ, բայց ասել են` կարող է տրամադրվել, եթե լինեն համապատասխան ծրագրեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատես նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։ Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանը ԵՄ–ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Սրանցից նպատակային դրամաշնորհ է եղել մոտ 2 մլրդ 980 մլն դրամը, իսկ ոչ նպատակային` 5 մլրդ 895 մլն դրամը։ Խոսելով ծախսերի մասին` նախարարը շեշտեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարվող ծախսերն առանց համաֆինանսավորման կազմում են 57 մլրդ դրամ։ ԵՄ–ից ստացված վարկերը կազմել են 10 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները` 2.568 մլրդ դրամ։
15:37 - 05 հունիսի, 2023
Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ ֆինանսների նախարար
 |armenpress.am|

Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար` այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- ասաց Ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։ «Պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք ոչ մրցակցային գնումների մասին, այստեղ մի մեծ  զանգված է այնպիսի ծառայությունների գնումը, որոնք ունեն մեկ մատակարար, օրինակ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն»,- ասաց Ֆինանսների նախարարը։
12:33 - 02 հունիսի, 2023
Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
 |armeniasputnik.am|

Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը։ Հոգաբարձուների խորհրդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
16:37 - 30 մայիսի, 2023
Արցախին տրամադրվել է պլանավորածից բարձր, աննախադեպ ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար
 |armenpress.am|

Արցախին տրամադրվել է պլանավորածից բարձր, աննախադեպ ծավալի աջակցություն. Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: 2022 թ բյուջեն կատարվել է 179.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 22.9 մլրդ դրամի փոխարեն: Խոսելով պակասուրդի ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ պետական պարտատոմսերի թողարկման պլանը կատարվել է ամբողջությամբ՝ 252 մլրդ դրամ: Միջազգային կազմակերպություններից ստացվել են 165 մլրդ դրամի վարկեր: «Իրականացրել ենք մոտ 100 մլրդ դրամի մարում: Եվ Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորածից, երբևիցե նման ծավալի աջակցություն չի տրամադրվել Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում ունենք պետական պարտք, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ նվազել են ծախսերը՝ թե բյուջեի ծախսերի, թե եկամուտների, թե ՀՆԱ-ի նկատմամբ:
17:32 - 29 մայիսի, 2023
Հայաստանի պետական պարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին
 |hetq.am|

Հայաստանի պետական պարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին |hetq.am|

hetq.am: 2023 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 899 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 262 մլն դոլարով կամ 2.5%-ով։ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ պարտքը շարունակում է աճել ներքին պարտքի հաշվին։ Մասնավորապես, արտաքին պետական պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 398 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Հակառակ դրան՝ ավելացել է ներքին պետական պարտքը։ Մարտի վերջի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 501 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով մոտ 309 մլն դոլարով կամ 7.4%-ով։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:
17:12 - 12 մայիսի, 2023
Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ. նախարար |armenpress.am|

Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն: Այս մասին աասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցմանը: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2022թ․-ին ապրիլ ամսից դեպի ՀՀ մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների Հայաստան տեղափոխվելու արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ ավելացել են, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2022թ․ գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: «Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և եկամուտներում, և ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով: Ծախսերն աճել են 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով: 2022թ․ պետբյուջե են մուտագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 104.4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը»,- ասաց նախարարը: 2021 թվականի համեմատ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ՝ բացառությամբ մաքսատուրքերի գծով մուտքերի: Հովհաննիսյանը նշեց նաև, հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: Արդյունքում՝ բյուջեով պլանավորված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է և փաստացի կազմել 2.1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.5 տոկոսային կետով: 2021 թ համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: «Եթե 2021թ․-ին պակասուրդը զգալիորեն՝ 68.4 տոկոսով ֆինանսավորվել էր արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ, ապա 2022-ին պակասուրդը ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն, 2021-ի համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: Կառավարության պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար: Ընդ որում կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ»,- եզրափակեց նախարարը:
12:44 - 27 ապրիլի, 2023
Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը՝ ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից |armeniasputnik.am|

Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը՝ ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկում բաժնային մասնակցությունը 0,07 տոկոսից մինչև 4,23 տոկոս ավելացնելու մասին նախագիծը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդունվել է 55 կողմ, 19 ձեռնպահ ձայներով: Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, Ռուսաստանը Հայաստանին 64 մլն դոլարի բաժնետիրական փաթեթ կվաճառի: Հայաստանն այդ գումարը կվճարի 4 տարվա ընթացքում (2024-27 թթ) 16-ական մլն դոլարով (ռուբլուն համարժեք): Արդյունքում Հայաստանի վարկային քվոտան 287 մլն դոլարից կհասնի 500 մլն դոլարի (ներկայում այն կազմում է 256 մլն դոլար)։ Փոխնախարարը հիշեցրեց, որ ԵԱԶԲ-ն վարկավորում է ոչ միայն բանկերին, այլև Հայաստանի շինարարական ոլորտը (տարեկան միջինը 6-7%-ով): Բիզնեսը, որը զարգացման ծրագրերի համար վարկավորում է ստացել ԵԱԶԲ-ից, կարողացել է հանրապետությունում ավելի քան 200 նոր աշխատատեղ ստեղծել։ Նախարարը նշեց, որ Ռուսաստանից բանկի մյուս մասնակից երկրներին (Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան) բաժնային պորտֆելի վերաբաշխման մասին որոշումն ընդունել է բանկի խորհուրդը՝ հաշվի առնելով միջազգային վարկանշային կազմակերպությունների (մասնավորապես Standard & Poor's-ի) խորհուրդները:
15:40 - 25 ապրիլի, 2023
Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
14:35 - 04 ապրիլի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել նախաձեռնողական բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը  դեսպանին է ներկայացրել   ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին: Դեսպան Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ երկու երկների ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին:
18:57 - 28 մարտի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023