Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

 Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան  Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց»,-ասաց անհետ կորած զինվորի հարազատը։  Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան,- հայտնում է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։
19:19 - 27 դեկտեմբերի, 2024
Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել:  Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Դելի էր մեկնել հնդկական կողմի հրավերով: Ազգային ժողովն այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել: Նշվում է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ: ԱԺ նախագահի առաջին հանիպումը եղել է Հնդկաստանի նախագահի հետ:  Կողմերը փաստել են, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ: Նախագահը վստահեցրել է, որ այդ այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: ԱԺ նախագահն ի պատասխան ընդգծել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող թեմայի:   
21:50 - 19 դեկտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից որոշ մանրամասներ

Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից որոշ մանրամասներ

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու: Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարևոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար: Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ անդրադարձ կատարելով նաև երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաև որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից: ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետևել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
17:52 - 18 դեկտեմբերի, 2024
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրգործեր են հետևելու»
 |azatutyun.am|

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրգործեր են հետևելու» |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի հանգամնքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս այդպես էլ չհստակեցրեց՝ երբ է ներկայացվելու զեկույցը խորհրդարանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանն այսօր պնդեց, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր: «Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասաց հանձնաժողովի նախագահը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն ավելի վաղ ասել էր, որ պետք է փորձեն այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն։ Խորհրդարանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր հանձնաժողովի նիստերը, համարելով, որ պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, դեռ որոշում չունեն՝ զեկույցի ներկայացմանը կմասնակցեն, թե՝ ոչ:
16:35 - 17 դեկտեմբերի, 2024
Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ռուբեն Ռուբինյանը ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը եւ նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում: Նա կարեւոր ձեռքբերում է համարել Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը: Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առեւտրատնտեսական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ:
15:03 - 17 դեկտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային: 
16:25 - 16 դեկտեմբերի, 2024
Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|

Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը ամփոփեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության տասնամյակը։  Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության գործառույթները ԵԱՏՄ-ում գնահատվել են որպես արդյունավետ։  «Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել։ Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվել՝ չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին։ Նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց  Հակոբյանը։  Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։   Հանձնաժողովի նախագահը շեշտեց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակի դերը։ Վերջին շրջանում կնքված համաձայնագրերից հատկապես կարևորվեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։  «Հայաստանի դերը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, ցամաքային սահման ունենք Իրանի հետ»,- նշեց Հակոբյանը։
16:24 - 16 դեկտեմբերի, 2024
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան

Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան

Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Սփյուռքի համաշխարհային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաև Սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի և այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև ամերիկահայ և հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից: ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր և բարեկամ երկիր լինելը: «Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարևորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին և բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության և Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին: Հայ և հնդիկ ժողովուրդների միջև առկա խոր հարգանքը և մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը և նոր արժեքների ձևավորումը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին: Երկու երկրների միջև փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաև պաշտպանական և տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը: Հայկական պատվիրակությունը մասնակցել է «Դիտորդ» հետազոտական հիմնադրամի կազմակերպած գալա ընթրիքին, որին ներկա էին տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարան կարևորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը և վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:
17:05 - 12 դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ |news.am|

Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ |news.am|

news.am: ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն: Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց,. Իմ խնդրանքով իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»: Նշենք, որ 2 օր առաջ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ  պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։
15:11 - 10 դեկտեմբերի, 2024