Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին
18:13 - 09 ապրիլի, 2024

Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին

Այն, ինչ հնչեց ԱԺ այդ նիստի ընթացքում, որևէ գաղտնիք չկար։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո հայտարարությունների ժամին։

Մանուկյանի խոսքով՝ այն ավելի շատ հասարակությունից էր փակ, քան գաղտնի տեղեկություն էր։ 

«Մեզ համար շատ ավելի պարզվեց հետևյալ իրավիճակը․ ՀՀ-ն Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացը իրականացնում է Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով․ 7 հանդիպում են ունեցել արդեն, դեռ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներն են շատ։ Այսօր Մհեր Գրիգորյանն ասաց՝ սահմանագծումը Տավուշից իրականացնելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա, Փաշինյանի հայտարարած 4 տարածքների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա։

ԱԳՆ-ն առանձին ա բանակցում Ադրբեջանի հետ․ 2 դրույթ կա․ Ադրբեջանը մինչև հիմա չի համաձայնում, թե որ քարտեզի շուրջ ա լինելու սահմանագծում, սահմանազատումը։ Ու մեկ էլ էստեղ Նիկոլ Փաշինյանը հայտնվում ա մի հատ քարտեզ ձեռքը առած ու սպառնում ա տավուշեցիներին, հայ ժողովրդին, արձանագրում ա, լեգիտիմացնում ա Ադրբեջանի պահանջները, տարածքային հավակնությունները։

Որտեղից առաջ եկավ էս հարցը, ում հետ ա բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը։

Արդարանում են, ասում են՝ որ Տավուշում սահմանազատում լինի, սահմանապահներ կկանգնեն, սիրելի հայրենակիցներ, խաբում են, որովհետև ՀՀ սահմանապահ զորքերը, որմն ի դեպ, մի տարի ա՝ հրամանատար չունի, զինված ա թեթև զենքերով, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ի դեպ Տավուշում արդեն տարիներ շարունակ սահմանապահ զորքերն են կանգնած, ծանր տեխնիկա, ավիացիա, հրետանի ամեն ինչով զինված ա, դե հիմա դրանից հետո, երբ ԱԲ նախարարն ասում ա՝ դե դպրոցից 50 մետր սահման ա, երեխեքն ապահով կապրեն, կարա՞ք պատկերացնեք, ապահով կապրե՞ն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել