ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն
15:35 - 09 ապրիլի, 2024

ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն

ԱԺ-ում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ փակ նիստ․ դրան մասնակցելու գաղտնիության թույլտվություն չունեն ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստմյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը։ 

ՔՊ-ից թուլտվություն չունի Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել պաշտոնը։ Ալեն Սիմոնյանը մինչ նիստի մեկնարկը հայտարարեց պատգամավորների անունները։

Նշենք, որ նիստը փակ անցկացնելու որոշումը կայացրեց ԱԺ մեծամասնությունը․ ընդդիմությունը դեմ էր այս որոշմանը։ Նիստին մասնակցում են Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես էին եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել