Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Դատարանը տնային կալանք է սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ |azatutyun.am|

Դատարանը տնային կալանք է սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունն ու տնային կալանք սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ, որոնք անցած շաբաթ փողոց էին դուրս եկել՝ ընդդիմադիր առաջնորդին ազատ արձակելու պահանջով: Նավալնու հարազատ եղբայրը` Օլեգը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, Նավալնու մոսկովյան շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովն ու տասնյակ այլ ակտիվիստներ դատապարտվել են տնային կալանքի մինչև մարտի 23-ը` կորոնավիրուսի համաճարակի պայմաններում սանտիարահիգիենիկ նորմերը խախտելու համար: Ինքը` Նավալնին, երկու շաբաթ է` ճաղերի ետևում է` իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կարգով չտեղեկացնելու համար: Իրավապաշտպանները քաղաքական են որակում հետապնդումը, Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ը հորդորում են ազատ արձակել Նավալնուն ու աջակիցներին` չբացառելով, որ հակառակ դեպքում կարող են դիմել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների:
14:07 - 30 հունվարի, 2021
Ռուսաստանում խուզարկություններ են անցկացվում Նավալնիի և նրա համախոհների տներում, կան ձերբակալվածներ |azatutyun.am|

Ռուսաստանում խուզարկություններ են անցկացվում Նավալնիի և նրա համախոհների տներում, կան ձերբակալվածներ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանյան ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ է անցկացնում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապ ունեցող ակտիվիստների բնակարաններում։ Նավալնիի համախոհները հայտնում են, որ խուզարկություններն իրականացվում են հունվարի 23-ի ակցիայի ժամանակ սանիտարա-հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Ոստիկանները խուզարկել են նաև Նավալնիի երկու բնակարանները, որոնցից մեկում բնակվում են նրա կինը և եղբայրը։ Խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ։ Հաղորդվում է, որ 48 ժամով ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգը, ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլը, Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինան։ Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի 120 այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի, ով Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։
15:19 - 28 հունվարի, 2021
Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում պետք է արձագանքեն Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կալանավորմանը և բողոքի ցույցեր կազմակերպած նրա աջակիցների նկատմամբ Ռուսաստանի ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը: Ենթադրվում է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 3 հազար 700 ցուցարարների: Միայն Մոսկվայում մոտ 1,5 հազար մարդ է ձերբակալվել: Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ տեղի ունեցած զանգվածային ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ կառույցը կքննարկի Ռուսաստանի վերաբերյալ հետագա քայլերը: Եվրամիության երկրներից մի քանիսը կոչ են անում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօրվա գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատել Նավալնիին: «Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ մենք պարզապես չենք հասկանում, թե ինչու են ձերբակալել Նավալնիին: Այդ բոլոր ձերբակալություններն ապօրինի են», - պնդել է Մաասը:
16:23 - 25 հունվարի, 2021
Ռուսաստանում ակցիաներին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, բերման է ենթարկվել՝ 3 հազարից ավելին

Ռուսաստանում ակցիաներին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, բերման է ենթարկվել՝ 3 հազարից ավելին

Երեկ Ռուսաստանի 122 քաղաքում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով։  Ըստ առկա տվյալների՝ ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 100 հազարից ավելի մարդ։ Ամենաշատ թվով բողոքարարներ դուրս էին եկել փողոց Ռուսաստանի մայքարաքաղաք Մոսկվայում` 20-40 հազար մարդ, ու Սանկտ Պետերբերգում` 20-35 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը։ Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են տվյալներ, որ իրավապահների կողմից բերման է ենթարկվել 3 հազարից ավելի մարդ, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ։ Meduza.io-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում կային նաև լրագրողներ, այդ թվում Медуза-յի 2 թղթակից՝ Ալեքսանդրա Սիվցովան Սանկտ Պետերբուրգում ու Կրիստինա Սաֆոնովան Մոսկվայում, Новая Газета-յի թղթակից Ելիզավետա Կիրպանովան Մոսկվայում, Эхо Москвы-ի թղթակից Արսենիյ Վեսնինը Պետերբուրգում։ Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին՝ Բեռլինից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո։
13:04 - 24 հունվարի, 2021
Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը․ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը

Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը․ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը

Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը։ Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը։ Այս մասին Յուլիա Նավալնին հայտնել է իր Instagram-ի պաշտոնական էջով։ Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվեցին ցույցեր՝ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով։ Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին՝ Բեռլինից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո։ Առաջին ցույցերը սկսվել են Ռուսաստանի արևելյան քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Յակուտսկում։ Շաբաթ առավոտյան Նովոսիբիրսկում ձերբակալվեց քաղաքային խորհրդի պատգամավոր Սերգեյ Բոյկոն՝ տարածաշրջանում Նավալնիի շտաբի պետը։ Տեղական ժամանակով 13:00-ից ցույցեր սկսվեցին նաև Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Ըստ ռուսական ОВД-Инфо կայքի՝ Մոսկվայի ժամանակով 19:30-ի դրությամբ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1955-ի։ Ըստ բրիտանական Reuters պարբերականի հաշվարկների՝ Մոսկվայի կենտրոնում հավաքվածների թիվը հասել է 40.000-ի։ Մինչդեռ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է 4.000 ցուցարարների մասին։ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադարձել է ձերբակալություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն սատարում է մարդկանց՝ խաղաղ ցույցերին մասնակցելու և ազատ արտահայտվելու իրավունքները, իսկ Ռուսաստանի իշխանությունների քայլերն ուղղված են այդ իրավունքների ճնշմանը։ Հավելենք, որ նախօրեին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասներին ապօրինի գործողություններում ներգրավելու դեպքի առթիվ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Նավալնիի կողմնակիցները սոցիալական կայքերում տեղադրում են հրապարակումներ՝ անչափահասներին կոչ անելով մասնակցել արգելված հավաքների Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան
20:57 - 23 հունվարի, 2021
Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ |armenpress.am|

Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի  տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են, որ ակցիան չարտոնված է, հավաքվածներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել պահանջներին:  Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: ՌԴ գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել են հանրահավաքներին մասնակցելու համար պատասխանատվության մասին:
12:42 - 23 հունվարի, 2021
Մոսկվայում բողոքի ակցիաներ են սպասվում Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով

Մոսկվայում բողոքի ակցիաներ են սպասվում Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով

Այսօր Մոսկվայում 14։00-ից սկսելու են բողոքի ակցիներ հաջակացույթուն Ալեքսեյ Նավալնիի։ Ակցիաների մասնակիցները պահանջելու են ազատ առձակել ձերբակալված ընդդիմադիր գործչին։  Ակցիներին ընդառաջ Մոսկվայում ձեռբակալվեցին Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գերթե բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին և Լյուբով Սոբոլին։  Բացի մայրաքաղաք Մոսկվայից Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձեռբակալություններ են եղել նաև Նովոսիբիրսկում, Տյումենում, Վլադիվոստոկում, Չիտայում, Կալինինգրադում, Կրասնոդարում, Ուֆայում և այլ քաղաքներում։ Ոստիկանությունը նաև ծանուցումներ է ուղարկում ակտիվիստներին, որ այսօրվա բողոքի ակցիան արտոնագրված չէ, իսկ ՌԴ Գլխավոր դատախազույթունը զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին։  Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին վերդարձել էր Գերմանիայից, որտեղ բուժում էր անցնում սեպտեմբերից։ ՌԴ իրավապահ մարմինները Նավալնիին բերման ենթարկեցին հենց օդանավակայանում, իսկ հունվարի 18-ին դատարանը որոշում կայացրեց նրա ձեռբակալությունը երկարացնել 30 օրով։   Թարգմանությունը Լիլիթ Հարությունյանի
10:39 - 23 հունվարի, 2021
Նավալնիի շուրջ իրավիճակը չի պահանջում Պուտինի հատուկ ուշադրությունը․ Պեսկով |tert.am|

Նավալնիի շուրջ իրավիճակը չի պահանջում Պուտինի հատուկ ուշադրությունը․ Պեսկով |tert.am|

tert.am: Ալեքսեյ Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակը և դատավարության շրջանակներում նրա իրավունքների պահպանումը չեն պահանջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուշադրությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Դա այն իրավիճակը չէ, որը նախագահի կողմից հատուկ ուշադրություն է պահանջում»,-ասել է Կրեմլի խոսնակը: Նա ավելացրել է, որ «Ռուսաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները երաշխավորված են օրենքներով, Ռուսաստանի վերահսկիչ գերատեսչություններով, և դա կլինի նաև այս պարագայում»:Պեսկովի խոսքով՝ Նավալնիի կալանավորումը Ռուսաստանի ներքին գործն է, ուստի Մոսկվան ուշադրություն չի դարձնի արտասահմանից այս հարցի վերաբերյալ որևէ հայտարարության վրա: «Մենք լսում ենք այդ հայտարարությունները, բայց այս պարագայում մենք չենք կարող և չենք պատրաստվում հաշվի առնել այդ հայտարարությունները», - ասել է Կրեմլի խոսնակը:Նա ընդգծել է,  որ Նավալնիի դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից Ռուսաստանի օրենքը  խախտելուն: «Դա բացարձակապես ներքին խնդիր է, և մենք ոչ ոքի թույլ չենք տա միջամտել դրան և մտադիր չենք լսել նման հայտարարությունները»,-ասել է Պեսկովը:Միևնույն ժամանակ, շարունակել է նա, Ռուսաստանը, ինչպես նախկինում, շահագրգռված է (այլ երկրների հետ) լավ հարաբերություններ ունենալ, որոնք ոչ մի կերպ չեն կարող կարգավորվել  մեկ առանձին քաղաքացու հարցով: Շարունակությունը՝ tert.am-ում
20:29 - 19 հունվարի, 2021