Դատարանը տնային կալանք է սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ |azatutyun.am|
14:07 - 30 հունվարի, 2021

Դատարանը տնային կալանք է սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունն ու տնային կալանք սահմանել Ալեքսեյ Նավալնու աջակիցների նկատմամբ, որոնք անցած շաբաթ փողոց էին դուրս եկել՝ ընդդիմադիր առաջնորդին ազատ արձակելու պահանջով:

Նավալնու հարազատ եղբայրը` Օլեգը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, Նավալնու մոսկովյան շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովն ու տասնյակ այլ ակտիվիստներ դատապարտվել են տնային կալանքի մինչև մարտի 23-ը` կորոնավիրուսի համաճարակի պայմաններում սանտիարահիգիենիկ նորմերը խախտելու համար:

Ինքը` Նավալնին, երկու շաբաթ է` ճաղերի ետևում է` իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կարգով չտեղեկացնելու համար: Իրավապաշտպանները քաղաքական են որակում հետապնդումը, Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ը հորդորում են ազատ արձակել Նավալնուն ու աջակիցներին` չբացառելով, որ հակառակ դեպքում կարող են դիմել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել