Մոսկվայում բողոքի ակցիաներ են սպասվում Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով
10:39 - 23 հունվարի, 2021

Մոսկվայում բողոքի ակցիաներ են սպասվում Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով

Այսօր Մոսկվայում 14։00-ից սկսելու են բողոքի ակցիներ հաջակացույթուն Ալեքսեյ Նավալնիի։ Ակցիաների մասնակիցները պահանջելու են ազատ առձակել ձերբակալված ընդդիմադիր գործչին։ 

Ակցիներին ընդառաջ Մոսկվայում ձեռբակալվեցին Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գերթե բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին և Լյուբով Սոբոլին։ 

Բացի մայրաքաղաք Մոսկվայից Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձեռբակալություններ են եղել նաև Նովոսիբիրսկում, Տյումենում, Վլադիվոստոկում, Չիտայում, Կալինինգրադում, Կրասնոդարում, Ուֆայում և այլ քաղաքներում։ 

Ոստիկանությունը նաև ծանուցումներ է ուղարկում ակտիվիստներին, որ այսօրվա բողոքի ակցիան արտոնագրված չէ, իսկ ՌԴ Գլխավոր դատախազույթունը զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին վերդարձել էր Գերմանիայից, որտեղ բուժում էր անցնում սեպտեմբերից։ ՌԴ իրավապահ մարմինները Նավալնիին բերման ենթարկեցին հենց օդանավակայանում, իսկ հունվարի 18-ին դատարանը որոշում կայացրեց նրա ձեռբակալությունը երկարացնել 30 օրով։

 

Թարգմանությունը Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել