Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղարը ձերբակալվել է
 |tert.am|
11:35 - 31 հունվարի, 2021

Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղարը ձերբակալվել է |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուզար Կիռա Յարմիշը ձերբակալվել է՝ հունվարի 23֊ի չարտոնված հանրահավաքին մասնակցելիս հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու դրվագով, հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Մոսկվայի Սավելովյան դատարանը Յարմիշին 9 օրով կալանավորել էր նույն հանրահավաքին մասնակցելու համար։ Նրա նկատմամբ կիրառված վարչական կալանքի ժամկետը սպառվել է հունվարի 30֊ի երեկոյան, և նրան պետք է ազատ արձակեին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել