Ռուսաստանում խուզարկություններ են անցկացվում Նավալնիի և նրա համախոհների տներում, կան ձերբակալվածներ |azatutyun.am|
15:19 - 28 հունվարի, 2021

Ռուսաստանում խուզարկություններ են անցկացվում Նավալնիի և նրա համախոհների տներում, կան ձերբակալվածներ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանյան ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ է անցկացնում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապ ունեցող ակտիվիստների բնակարաններում։

Նավալնիի համախոհները հայտնում են, որ խուզարկություններն իրականացվում են հունվարի 23-ի ակցիայի ժամանակ սանիտարա-հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Ոստիկանները խուզարկել են նաև Նավալնիի երկու բնակարանները, որոնցից մեկում բնակվում են նրա կինը և եղբայրը։

Խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ։ Հաղորդվում է, որ 48 ժամով ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգը, ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլը, Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինան։

Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի 120 այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի, ով Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել