Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երեւանի ավագանու նիստն այսօր չի կայանա
 |news.am|

Երեւանի ավագանու նիստն այսօր չի կայանա |news.am|

news.am: Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի ավագանու նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝  Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն է։ Երեւանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
11:08 - 13 սեպտեմբերի, 2022
Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում
 |civilnet.am|

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։ Այս շաբաթ Տիգրան Ավինյանը հանդիպել էր խմբակցությունների հետ, ներկայացրել իր ծրագրերն ու գործունեության ոլորտը։ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2017-ից խմբակցությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դեմ չի քվեարկում փոխքաղաքապետերի թեկնածությանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե Ավինյանի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնեն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումից հետո։ Այդուհանդերձ, միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայներով Ավինյանին կարող են նշանակել փոխքաղաքապետ։
20:14 - 10 սեպտեմբերի, 2022
Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակի |news.am|

Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակի |news.am|

news.am: Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն առայժմ ընդգրկված չէ ավագանու առաջիկա նիստի՝ սեպտեմբերի 13–ի օրակարգում, սակայն չի բացառվում, որ հարցն օրակարգում կլինի։ «Ցանկացած հարց, որը պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ, պետք է ընդգրկված լինի նիստի օրակարգում, այս պահին օրակարգը չի ներառում Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարց, չնայած մինչեւ նիստը ժամանակ ունենք, միգուցե արտահերթ ռեժիմով այդ հարցը ներառվի օրակարգում»,– ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը։ Իշխող ուժի ավագանու անդամը հայտնեց նաեւ, որ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 6–ին, հանդիպել է ավագանու բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ «Նախընտրական տարի է, տարբեր քաղաքական ուժեր նույնպես սկսել են նախընտրական հանդիպումներ, արշավներ, քննարկումը եղել է աշխատանքային։ Հանդիպմանը քննարկվել են նախընտրական աշխատանքները»,– ասաց Լուսինե Գեւորգյանը։  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ սպասվում է, որ առաջիկա երկու օրերին Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցը կընդգրկվի օրակարգում։ «Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքը բացվել էր Ազգային ժողովի որոշմամբ, որը թափուր է մնացել։ Փոխքաղաքապետի հաստիքն ավելացել էր այն ժամանակ, երբ Արթուր Մեսչյանը լքեց պաշտոնը եւ կար մտադրություն գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինել քաղաքապետի տեղակալի պաշտոնով, բայց քաղաքապետի տեղակալների գործառույթների բաժանումները պայմանական են, այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվում է ու հեռանում, պարտադիր չէ, որ եկողը նույն ոլորտով զբաղվի»,– ասաց Դավիթ Խաժակյանը։ «Լույս» խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ, բայց Խաժակյանի խոսքով՝ դեմ չեն քվեարկի։ «2017 թվականից ի վեր, երբ մենք դեռ «Ելքի» կազմում էինք, չի եղել որեւէ քաղաքապետի տեղակալ, ում դեմ քվեարկենք եւ հիմա էլ այդպես չենք վարվի։ Իհարկե, խմբակցությունում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց վստահաբար դեմ չենք քվեարկի»,– ընդգծեց նա։ Ավագանու մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ խմբակցությունում Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ քննարկում չի ունեցել, հարցը կքննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացվի։ «Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը «Իմ քայլի» նախաձեռնությունն էր, մեր խմբակցությունից ես եւ խմբակցության քարտուղարն ենք եղել հանդիպմանը, որը ճանաչողական բնույթ էր կրում։ Մեզ հետաքրքրում էր, թե որ ոլորտն է կուռացիա անելու, ինչ տեսլական ունի այդ ոլորտի զարգացման հետ կապված, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է աշխատի քաղաքապետարանը։ Նիստի ժամանակ ավելի խորքային հարցադրումներ կանենք»,– ասաց Միքայել Մանրիկյանը։ Նշենք, որ Երեւանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի։ Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո՝ 2023 թվականի աշնանը։ Առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, եւ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
12:28 - 08 սեպտեմբերի, 2022
Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում: «Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում և չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:46 - 06 սեպտեմբերի, 2022
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

 |factor.am|

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |factor.am|

factor.am: Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի սեպտեմբերի 07-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- նշված է ծանուցման մեջ: Հիշեցնենք, որ Վահե Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Նշենք, որ այս գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
14:23 - 06 սեպտեմբերի, 2022
Երևան համայնքի միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով

Երևան համայնքի միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով

Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ: Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։   «Անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները լուսացուցային համապատասխան ազդանշանով կահավորելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առաջին՝ Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկում միացումն արդեն տրված է: Գործընթացը կշարունակվի հաջորդաբար բոլոր խաչմերուկներում:   2022 թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ:   Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների համար կստեղծվի միասնական քննությունների մոդել: Աշխատանքներն ընթացքի մեջ են:   Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով:   Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկումներն ընթացքի մեջ են, առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը:   Տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:   Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույն արդեն կայացել է, կա հաղթող: Հարկ է նշել, որ համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում:   2023 թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
16:21 - 05 սեպտեմբերի, 2022
 Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ  |news.am|

Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի ներսում հանդիպում են քաղաքապետի հետ |news.am|

news.am: Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, փակեցին փողոցը: Քիչ անց նրանց մոտեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու հայտնեց, որ քաղաքապետն առաջարկել է, որ երեք բնակիչներ բարձրանան եւ հանդիպեն իր հետ: Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ քաղաքապետն անձամբ իջնի եւ իրենց հետ հանդիպի: Կատվալյանը լրագրողներին հայտնեց, որ սա 1-2 օրվա հարց չէ, տասնամյակների հարց է. «Այս պահին որոշակի պրոցես իրականացվել է, գույքագրվել են այն հողերը, որոնք դեռ պետական գրնցման չեն գնացել: Մենք օգոստոսի 10-ի դրությամբ փաթեթը մուտք ենք արել քաղաքապետարան: Պետք  է հասկանանք ակտերի իսկությունը, որովհետեւ եղել են դեպքեր, երբ ակտերի մասով կեղծիք է եղել: Փորձաքննություն է իրականացվելու, որից հետո բնակիչներին ըստ կարգի տրամադրվելու են սեփականաշնորհման վկայական»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը մոտ 130 մարդու մասին է: Կատվալյանի խոսքով, դեռ պետք է փորձաքննության մրցույթ հայտարարվի. «Հողեր խլելու մտավախության խնդիր չկա, պարզապես մենք ասել ենք՝ ժողովուրդ ջան, բերեք ձեր ակտերի բնօրինակները: Այսօր ընդամենը 42 բնակիչ է հանձնել ակտերի բնօրինակները: Մյուսների մոտ որոշակի մտավախություն կա, քանի որ իրենք միայն այդ մի փաստաթուղթն ունեն: Վախենում են՝ այն կորի»: Վարչական շրջանի ղեկավարի՝ ճանապարհը բացելու վերաբերյալ հորդորներն ապարդյուն էին։ Գործին խառնվեցին կարմիր բերետավոր ոստիկանները։ «Էսքան մարդու արհամարել է քաղաքապետը, լայաղ չի արել իջնի, եկել հասել ենք այստեղ։ Ոստիկաններ են կանչել, որ բախումներ հրահրեն, պարոն քաղաքապետ, իջեք ներքև»,-ասաց բնակիչներից մեկը: «Երկու տարի ԱԺ պատգամավորները մեզ խաբում էին, երկրի ղեկավարը խաբում էր։ Եթե մենք էսօր պատասխաններ չստանանք, ինչքան փողոց կա Երևանում, փակելու ենք»,-ասաց ակցիայի մեկ այլ բնակիչ: Ի վերջո, թաղապետի հետ մի քանի բնակիչներ մտան քաղաքապետարանի շենք։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։ Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»: Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:  
13:55 - 05 սեպտեմբերի, 2022
Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|

Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|

news.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»: ։ Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանի պաշտոնյաները դուրս գան ու պատասխանեն իրենց մտահոգող հարցերին։ «Եթե նիստ ունեք, ընդհատեք ձեր նիստը, որովհետև մեր վիճակն օրհասական է։ Խնդրում և պահանջում ենք ձեզ հետ հանդիպում, իջեք ներքև: Էս մարդկանցից քաղաքական անհնազանդներ մի սարքեք, որովհետեւ մենք կուսակցական չենք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներն ենք եւ բոլորն այստեղ վարչապետներ են, իջեք ներքեւ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մեկ այլ բնակիչ մանրամասնեց՝ քաղաքային իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները, ինչի հետևանքով էլ չեն կարողանում վերանորոգել կաթացող տանիքը։ «Երեք տարի մենք գնում ենք թաղապետարան-քաղաքապետարան-կադաստր, ինչ պահանջել են, բերել ենք, փաստաթղթերի բնօրինակներն ու պատճենները, ամեն բան իրենց մոտ է, բայց խնդրին պատասխան չեն տալիս։ Նույնիսկ փաստաբան եմ վարձել, իր հարցերին էլ չեն պատասխանում, քաղաքապետարանից ասում են՝ գնացեք թաղապետարան, թաղապետարանից՝ քաղաքապետարան։ Թաղամասի բնակիչ ենք երկար տարիներ, չենք կարողանում մեզ պատկանող հողամասը, տունը սեփականաշնորհել։ Հիմա ուզում եմ՝ տանիքը քանդենք, հենց քանդենք, հինգ չէ, հազար հոգով կգան մեր գլխին կլցվեն»,-ասաց Հաղթանակի բնակիչ մի կին։ Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:  
12:56 - 05 սեպտեմբերի, 2022
Համար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ

Համար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ

Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ - Ռիգայի փ․-ներ - Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան - Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի - Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու - Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ․-ներ – Երևանի քաղաքապետարան (վ/կ): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ.– Մաշտոցի պ. - Սարյան – Մոսկովյան փ․-ներ – Մարշալ Բաղրամյան – Սայաթ Նովայի պ․-ներ – Չարենցի – Հերացու փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Ռիգայի - Արաբկիրի 17-րդ - Դավթյան – Բաբայան փ․-ներ – Ազատության պող. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը ՝ 7 միավոր»։
10:04 - 03 սեպտեմբերի, 2022
Համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի

Համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայում գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն ս.թ սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի. հ. 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան) Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) - Ավետիսյան – Վիլնյուսի - Մինսկի - Միկոյան - Բ.Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ստեփանյան - Մոլդովական - Վախթանգովի փ.-ներ - Ավան (Դուրյան թաղ.)- Սաֆարյան - Խուդյակովի - Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի պ. – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։ Հ. 29 երթուղի - (Ավան- Ներքին Շենգավիթ) Ուղեգիծը՝ Ավան (ս.կ.) - Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան) - Սաֆարյան - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ.-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. - Աբովյան – Մոսկովյան – Խանջյան – Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյաց պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Տարոնցու – Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 8 միավոր։
21:38 - 02 սեպտեմբերի, 2022