Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում
 |civilnet.am|
20:14 - 10 սեպտեմբերի, 2022

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։ Այս շաբաթ Տիգրան Ավինյանը հանդիպել էր խմբակցությունների հետ, ներկայացրել իր ծրագրերն ու գործունեության ոլորտը։ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2017-ից խմբակցությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դեմ չի քվեարկում փոխքաղաքապետերի թեկնածությանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե Ավինյանի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնեն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումից հետո։

Այդուհանդերձ, միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայներով Ավինյանին կարող են նշանակել փոխքաղաքապետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել