Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան
 |armtimes.com|

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե հայ դիվանագիտությունն ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը հետպատերազմյան իրավիճակում և հարց ուղղեց, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում նոր ստեղծված մշակութային հանձնաժողովը: «Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը շատ կարևոր է, քանի որ ներկայումս, առավել քան երբևէ, պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային մշակութային ոլորտում, և այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ մեր մշակույթը դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու»,- նշեց Արա Այվազյանը։ Հայրապետյանի մյուսին հարցին, թե ի՞նչ է անում Կառավարությունը ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացման քաղաքականության դեմ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. «Դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն։ Մեր ամենօրյա շփումները միտված են այս խնդրին հասցեագրել միջազգային ջանքերի շնորհիվ: Հայտնի է, որ Արցախի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում, և այսօր գործի է դրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը»,- եզրափակեց նախարարը:
19:13 - 24 մարտի, 2021
Արցախում կքրեականացվի վարորդական իրավունք չունեցողի կողմից անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը |armenpress.am|

Արցախում կքրեականացվի վարորդական իրավունք չունեցողի կողմից անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը |armenpress.am|

armenpress.am: Արցախի խորհրդարանում շրջանառվող օրենքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու դեպքում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման որոշ հետևանքներ կարող են հանգեցնել՝ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժ: Այս մասին  տեղեկացրեց Արցախի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը: «Գործող օրենքով վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու համար՝ ոչ վարչական տուգանք, ոչ քրեական պատիժ սահմանված չէր: Առաջարկվող՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով, նախատեսվում է քրեականացնել այդ արարքը»,-հայտնեց Օհանյանը: Նրա հաղորդմամբ՝ օրինագծով մասնավորապես նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`  առավելագույնը 1 տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից  տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ  նշանակելուց հետո`  մեկ տարվա ընթացքում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից  երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով`  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու  իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: «Օրինագծի երկրորդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց  վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց  հրաժարվելը  կամ խուսափելը` պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից  հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի  ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ  զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով»,-հավելեց Արցախի ՃՈ պետի տեղակալը:
15:08 - 24 մարտի, 2021
Հանդիպումներ գործարարների, պատգամավորների հետ. Արցախի ԿԳՄԵՍ հանձնաժողովի նախագահը Մոսկվայում էր

Հանդիպումներ գործարարների, պատգամավորների հետ. Արցախի ԿԳՄԵՍ հանձնաժողովի նախագահը Մոսկվայում էր

Օրերս ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը  աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր: Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական  ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ռուս հանրաճանաչ լրագրող Սեմյոն Պեգովի հետ։  ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ  քննարկել են ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Խոսվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով թշնամու  վերահսկողության տակ հայտնված հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին: Դմիտրի Սաբլինը ողջունել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած «Լեզվի մասին» օրենքի նախագիծը՝  կարևորելով  այն որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ: Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրեր իրագործելու նախնական պայմանավորվածություն է  ձեռք բերվել։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ հանդիպման ժամանակ  քննարկվել է  հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների՝ ՌԴ լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստվելուն առնչվող հարցեր։ Արամ Հարությունյանը ներկայացրել է հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ, որոնց մեծ մասին հասցեական  լուծում է տրվել: Աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ պատգամավորը  հանդիպել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի հետ, փոխհամագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվել, քննարկել Մոսկվայում և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև հարթակ ձևավորելուն ուղղված հարցեր:
21:28 - 23 մարտի, 2021
Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը ներկայացվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում
 |1lurer.am|

Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը ներկայացվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:   «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:   Նշվել է, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ: Գեղամ Ստեփանյանը 2008-ին ընդունվել ու 2014-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:   2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:   2014-2016 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:   2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:   3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:
20:17 - 23 մարտի, 2021
Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր

Արցախում նախատեսում են եռամյա ժամկետում ամբողջությամբ ներդնել երկարօրյա դպրոցական ծրագիր

 Արցախի դպրոցներում ընթացիկ տարվա սեպտեմբերից կմեկնարկի «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ նախատեսվում է եռամյա ժամկետում երկարօրյա ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում: Ծրագիրն ապահովելու է դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Առաջին փուլում ընգրկված են Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, Պատարա, Խնապատ, Բերդաշեն, Աշան, Կարմիր Շուկա, Մեծ Շեն, Մաճկալաշեն, Թաղավարդ Կալեր և Սոս համայնքների դպրոցները։ Ըստ Արցախի ԿԳՄՍ նախարարության՝ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այս ծրագրի նպատակն է բարձրացնել կրթության որակը՝ ամրապնդելով դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները, ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր, ուժեղացնել աշակերտի կապը սեփական համայնքի հետ ու ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել սնունդ սովորողների համար, ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունն ու գրավիչ դարձնել Արցախի համայնքները:
14:27 - 23 մարտի, 2021
ԱՀ ԱԺ նախագահը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ԱՀ ԱԺ նախագահը կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին: «Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և նույն թվականի նոյեմբերի 10-ին ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ պայմանավորվածությունից հետո Արցախի՝ ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությանն սպառնացող ահագնացող վտանգի մասին: Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն: Արցախի Հանրապետության՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն ամենավերջին օրինակներն են: Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Այս կերպ Ադրբեջանը նաև հավատարիմ է մնացել սեփական պատմության վերաշարադրման և օկուպացված տարածքներում իր ներկայության լեգիտիմացման ավանդական գործելակերպին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության և ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է: Մինչդեռ, ադրբեջանական իշխանությունների որդեգրած հայկական հոգևոր և մշակութային ոչնչացման քաղաքականությանը հակադիր՝ Արցախի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է մնացել իր տարածքում էթնիկ և կրոնական հանդուրժողականության գործելակերպին: 2019 թվականին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում պարսկական Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը դրա վառ օրինակն ու ապացույցն է: Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից տեղեկատվական բաց աղբյուրներ հոսեցվող՝ հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։ Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների: Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Կարևորում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք Արցախի և հարակից տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության և դրանց հետագա վնասումը կանխելու ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում: Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը: Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը: Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ: Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը: Մեր մտահոգությունները կարող են լուծում ստանալ բացառապես միջազգային իրավունքի և մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի շրջանակներում: Կրկին հավաստում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մշակութային արժեքների պահպանության հարցերում փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի ձևաչափին և պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի շրջանակներում գործնական լուծումներ ապահովելուն: Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները»,- ասվում է Արթուր Թովմասյանի կոչում:
11:40 - 23 մարտի, 2021
Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն |armenpress.am|

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրեսս»-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը: - Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը: - Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի: Առավելի մանրամասն՝ armenpress.am-ում։
10:37 - 23 մարտի, 2021
Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1 700 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 739 հա տարածք, ավելի քան 541 կմ ճանապարհ, 1 614 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 349 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում:
10:12 - 23 մարտի, 2021
Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան
 |armeniasputnik.am|

Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։  Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ–ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։  «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,– նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։
20:40 - 22 մարտի, 2021
ԱՀ Դատախազությունը հորդորում է Կարմիր Շուկայում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ չտարածել չհիմնավորված խուճապ առաջացնող տեղեկություններ

ԱՀ Դատախազությունը հորդորում է Կարմիր Շուկայում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ չտարածել չհիմնավորված խուճապ առաջացնող տեղեկություններ

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Կարմիր Շուկա համայնքում քաղաքացու հրկիզման դեպքի առթիվ, որում, մասնավորապես, ասված է․«Սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ․ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է: Նկարագրված դեպքի կապակցությամբ 21․03․2021թ․ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ»:
19:36 - 22 մարտի, 2021