Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց
 |azatutyun.am|

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոքդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել, քանի որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։ Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք այդ ընթացքում չեն փակվի։ Սահմանափակումները համընկնում են հրեական տոնական օրերի հետ, որն ավանդաբար նշվում է բազմամարդ հավաքներով, և շատերի կարծիքով` այս օրերին սահմանափակումներ մտցնելը սխալ քայլ է։ Իսրայելում առաջին անգամ ավելի խիստ պայմաններով կարանտին էր հայտարարվել մարտի վերջին։ Ամռանը սահմանափակումները թուլացվեցին և հանվեցին, սակայն վերջին շաբաթվա ընթացքում COVID -19 վիրուսի դեպքերը կտրուկ ավելացել են՝ օրական անցնելով 5 հազարը։ 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 177 հազար դեպք է հաստատվել, 1169 մարդ մահացել է։
20:20 - 18 սեպտեմբերի, 2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը |armenpress.am|

Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Вести Израиль կայքը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի ԱԳՆ-ի «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը: Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը իր ելույթում խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ դեսպանատունը աշխատանքը սկսում է հրեական օրացույցով Նոր տարվա տոնին ընդառաջ: Օգտվելով առիթից նա շնորհավորել է Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ-Հաշանայի առիթով՝ Իսրայելին մաղթելով խաղաղություն և բարգավաճում, իսկ երկրի բնակիչներին՝ առողջություն և հաջողություններ: Իցհակ Կարմել-Կագանը իր հերթին Իսրայելի անունից ողջունել է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման առիթով՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց է, իսկ բաց և կառուցողական երկխոսության անցկացումը թույլ կտա լուծել ցանկացած խնդիր, եթե ապագայում դրանք առաջանան:
16:22 - 18 սեպտեմբերի, 2020
Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու

 |armenpress.am|

Գազայից արմատականները փորձում են խանգարել արաբական երկրների հետ հաշտությանը. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի վրա Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) եւ Բահրեյնի հետ Վաշինգտոնում հաշտության համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, որպեսզի կանխեն հրեական պետության հաշտությունն այդ երկրների հետ: Սեպտեմբերի 16-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնից Թել Ավիվ մեկնելուց առաջ։ «Ես զարմացած չեմ, որ պաղեստինցի ահաբեկիչներն սկսել են հրթիռակոծել Իսրայելն ուղղակիորեն այդ պատմական արարողության ժամանակ: Նրանք (պաղեստինցի արմատականները – ծանոթ. խմբ.) ցանկանում են կանխել (Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների – ծանոթ. խմբ.) հաշտությունը, բայց նրանց մոտ դա չի ստացվի»,- տարածել է վարչապետի խոսքը նրա դիվանատունը: Իսրայելի վարչապետ Բենիային Նեթանյահուն, ԱՄէ-ի եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր: Արարարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած տեքստի համաձայն՝ Իսրայելը եւ ԱՄէ-ն մտադիր են բացել դեսպանություններ «այնքան արագ, որքան դա գործնականում իրագործելի է»: Կողմերը պլանավրում են հաստատել կանոնավոր ուղիղ մարդատար ավիահաղորդակցություններ, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Օրակարգում նշված են համաձայնագրեր ներդրումների, առեւտրի եւ ինովացիաների, առողջապահության, գիտության, սպորտի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում: Համանման համաձայնությունների են հասել Իսրայելը եւ Բահրեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:52 - 16 սեպտեմբերի, 2020
Իսրայելը երեքշաբաթյա կարանտին է հայտարարում |azatutyun.am|

Իսրայելը երեքշաբաթյա կարանտին է հայտարարում |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը կդառնա աշխարհի առաջին պետությունը, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երկրորդ անգամ համապետական լոքդաուն կհայտարարի։ Երկրի կառավարությունը այս քայլին է դիմել կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով. վերջին մեկ շաբաթում ամեն օր Իսրայելի տարածքում միջինը 3 հազար վարակակիր է հայտնաբերվում։ Երեքշաբաթյա կարանտինային միջոցառումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։ Իսրայելի կառավարության կայացրած որոշման համաձայն՝ երկրի բնակիչները լոքդաունի ընթացքում իրավունք կունենան իրենց բնակության վայրերից հեռանալ առավելագույնը 500 մետրով։ Մինչև հոկտեմբերի 9-ը չեն գործելու բոլոր դպրոցները, առևտրի կենտրոններն ու ռեստորանները։ Կարանտինային նոր միջոցառումների մասին կիրակի երեկոյան հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։ ԱՄՆ մայրաքաղաքում Նեթանյահուն մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք ստորագրմանը։
15:16 - 14 սեպտեմբերի, 2020
 Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը։ Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Պաղեստինի ժողովուրդն ու ամբողջ աշխարհում մուսուլմանները «երբեք չեն համաձայնի» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, Tehran Times թերթին հղումով գրում է eadaily.com-ը։ «Անկասկած, Պաղեստինի ճնշված ժողովուրդը, աշխարհի ազատ մահմեդականների հետ միասին, երբեք թույլ չի տա հարաբերությունների կարգավորում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ։ Այդ ամոթալի ակտը ընդմիշտ կմնա Պաղեստինի և աշխարհի ազատ ազգերի ճնշված ժողովրդի հիշողության մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Պաշտոնական Թեհրանը այդ գործարքը որակել է «ամոթալի և նվաստացուցիչ ակտ», որը «Պաղեստինի գործն ու պաղեստինցի ժողովրդի տառապանքները զոհաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների զոհասեղանին»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:
17:52 - 12 սեպտեմբերի, 2020
Թրամփը հայտնել է, որ Բահրեյնը և Իսրայելը կպարզեն դիվանագիտական հարաբերությունները |tert.am|

Թրամփը հայտնել է, որ Բահրեյնը և Իսրայելը կպարզեն դիվանագիտական հարաբերությունները |tert.am|

tert.am: Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն: Մեր երկու մեծ բարեկամներ Իսրայելն ու Բահրեյնի Թագավորությունը պայմանավորվել են խաղաղ համաձայնության մասին՝ երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»,- գրել է Twitter-ում գրել է Թրամփը։ Մեկ այլ գրառման մեջ նա հրապարակել է ԱՄՆ-ի, Բահրեյնի և Իսրայելի համատեղ հայտարարությունը, որում երկու երկրները հաստատում են «դիվանագիտական լիարժեք հարաբերությունների» պատրաստակամությունը: Բացի այդ, նշվում է, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։
10:11 - 12 սեպտեմբերի, 2020
Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելում գրանցված քաղաքացիական ինքնաթիռներին օգտագործել իր օդային տարածքը՝ Թել Ավիվի և Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող օդանավակայանների միջև չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Այժմ մենք կարող ենք խոսել ևս մեկ ցնցող ճեղքման մասին։ Թել Ավիվից Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող և այնտեղից վերադարձող իսրայելական, ինչպես նաև երրորդ պետությունների օդանավերը հնարավորություն կունենան այդ չվերթներն իրականացնել ամենակարճ ուղով, առանց որևէ տարածք շրջանցելու։ Դա նշանակում է, որ չվերթները ավելի կարճ կտևեն, և դրանց ինքնարժեքն ավելի ցածր կլինի։ Բացի այդ, դա կնպաստի իսրայելցիների համար արևելքի բացահայտմանը։ Այսուհետ Թաիլանդ և ասիական այլ պետություններ ուղևորվելիս դուք կարող եք գումար և ժամանակ խնայել», - հայտարարում էր Նեթանյահուն։
17:15 - 02 սեպտեմբերի, 2020
Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

shantnews.am: Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը։ Անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։ Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռքբերված հրադադարի համաձայնագրի պայմաններին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Պաղեստինի անվտանգության ծառայություններից հայտնել են, որ Իսրայելը բացել է սահմանային կոմերցիոն անցակետը և թույլատրել վառելիքի և այլ կարևոր ապրանքների արտահանումը։ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև դիմակայության սրացումից հետո Երուսաղեմը խստացրել էր Գազայի հատվածին առնչվող միջոցառումները՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին դադարեցնել Իսրայելի հարավի ուղղությամբ ինքնաշեն արկերի և պայթուցիկներով լցված օդապարիկների արձակումը։
09:53 - 02 սեպտեմբերի, 2020
Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է Fox News-ը։ Այս մեկնաբանությունը հետևել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի պաշտոնական հրամանագրին, որի համաձայն օրերս չեղարկվել է Իսրայելի տնտեսական բոյկոտը և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972թ. թիվ 15 օրենքը։ Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում: Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ի որոշումը դռներ է բացում «Մերձավոր Արևելքի երկու առավել զարգացած տնտեսությունների միջև անխափան առևտրի, զբոսաշրջության, ներդրումների համար» և շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին այդ պատմական գործարքում նրանց աջակցության համար: «Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։
14:05 - 31 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|

ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|

tert.am:  Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորելու որոշման ֆոնին՝ Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել. էմիրաթական ընկերություններին թույլատրվել է առևտուր անել Իսրայելի հետ, գրում է WAM լրատվական գործակալությունը։ «Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հրապարակել է թիվ 4 հրամանագիրը՝ Իսրայելի բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972 թ. թիվ 15 դաշնային օրենքը չեղյալ հայտարարելու մասին»,- ասված է պետական գործակալության հաղորդագրության մեջ: Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:
15:51 - 29 օգոստոսի, 2020
Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշում Է ընդունել բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը: «Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել Է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը զինվորական գերատեսչության հայտարարությունից: Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ Է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության: Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին նաթանյահուն հայտարարել Է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի Է ենթարկում իր ագրեսիայի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32 - 26 օգոստոսի, 2020
Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|

Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կհետևի Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին՝ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ստորագրելով Իսրայելի հետ։ Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ։ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում երկու երկրները հարաբերությունների բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզ կհրապարակեն։ Ալ-Նահյանը Պարսից ծոցի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է և համարվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր դաշնակիցը: Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է նաև տեղեկությունները, որոնց համաձայն՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է ամերիկյան արտադրության F-35 մակնիշի գերժամանակակից ռազմական օդանավեր գնել։ «Այո, նրանք F-35 գնելու ցանկություն ունեն։ Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ հարցը», - նշել է Թրամփը։ F-35 մակնիշի մեկ օդանավի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի շրջակայքում։
13:04 - 20 օգոստոսի, 2020