ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|
15:51 - 29 օգոստոսի, 2020

ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|

tert.am:  Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորելու որոշման ֆոնին՝ Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել. էմիրաթական ընկերություններին թույլատրվել է առևտուր անել Իսրայելի հետ, գրում է WAM լրատվական գործակալությունը։

«Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հրապարակել է թիվ 4 հրամանագիրը՝ Իսրայելի բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972 թ. թիվ 15 դաշնային օրենքը չեղյալ հայտարարելու մասին»,- ասված է պետական գործակալության հաղորդագրության մեջ:

Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել